Կառավարություն

Արհեստական աղմուկ է ստեղծվել ԱԱԾ-ի ու իմ անձի շուրջ. Արթուր Վանեցյան

Արարատում լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեզյանն ասաց, որ արհեստական աղմուկ է ստեղծվել ԱԱԾ-ի ու իր անձի շուրջ, և հավելեց, որ չգիտի, թե դա ում է ձեռք տալիս:

Լրագրողի դիտարկմանը, թե միջիշխանական կռիվ է ԱԱԾ-ի ու Պետական վերահսկողական ծառայության միջև, Արթուր Վանեցյանն արձագանքեց. «ԱԱԾ-ն ՊՎԾ-ի հետ ի՞նչ ունի կիսելու»։

Լրագրողի մյուս դիտարկմանը, թե ՊՎԾ-ն միակ կառույցն է, որ կարող է ԱԱԾ-ում ստուգումներ իրականացնել, ԱԱԾ տնօրենն ասաց.

«Էդ ձեզ միայն թվում է, նման բան չկա, ընդհակառակը՝ ՊՎԾ-ն կարող է ստուգել մեր ֆինանսաբյուջետային մասը, ուրիշ ոչ մի մաս ստուգելու լիազորություն ՊՎԾ-ն չունի»։

Արթուր Վանեցյանը նշեց, որ իրենց ստուգելու լիազորություն ունի Գլխավոր դատախազությունը, նաև կարող է գործ հարուցվել ՀՔԾ-ում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ