արկադի ղուկասյան
Ադրբեջանն «ավարտել է» Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «դատական հետաքննության» փուլը
Ադրբեջանում հոկտեմբերի 31-ին շարունակվել է օկուպացված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և հանրապետության իշխանությունների այլ ներկայացուցիչների նկատմամբ դատական ֆարսը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Դատավարության շրջանակում մեղադրանքներ են ներկայացվել Արցախի․․․
Բաքվում Արցախի ռազմագերիների դատական ֆարսը հետաձգվել է վատ եղանակի պատճառով
Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների բաքվի դատավարությունը, որը լայնորեն դիտվում է որպես ֆարս, հետաձգվել է վատ եղանակի պատճառով։ Հայտարարվել է նոր ժամկետ։
Ռազմագերիներ. Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները Ադրբեջանում բախվում են կեղծ դատավարությունների
Ռազմագերիներ. Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը և Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Ադրբեջանում բախվում են դատավարությունների, որոնք լայն միջազգային դատապարտում են առաջացրել և որակվել որպես քաղաքական դրդապատճառներով կեղծ գործընթացներ։ «Ռազմագերի» որակումը վիճարկվում է Ադրբեջանի կողմից, որը նրանց համարում…
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արցախի նախկին նախագահներին
Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության վաստակյալ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողություններին եւ ստեղծված իրավիճակին։
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված գերլարված իրավիճակից ելք գտնելու անհրաժեշտության թելադրանքով հանդիպում-խորհրդակցություն է տեղի ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի և Արցախի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։ https://www.facebook.com/arman.musinyan/posts/10158009166131799
Վարչապետը հանդիպում է ունեցել Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
ՀՀ Վարչապետի կայքից տեղեկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին դիմագրավելու ուղղությամբ քայլերը։
ՌԴ «շահագրգիռ» շրջանակների հետ Սամվել Բաբայանի միջնորդը ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանն է. Փաստ
«Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ իրականացրած Սամվել Բաբայանի ակտիվությունն Արցախում հակասական արձագանքներ է առաջացրել: Մամուլում գրվել է, որ նա աջակցություն ունի նաև ռուսական որոշ շահագրգիռ խմբերից, որոնց նպատակն Արցախում ցնցումների իրականացումն է ու, ըստ այդմ, ՀՀ իշխանություններին հարված հասցնելը: «Փաստ» թերթի ռուսական աղբյուրները տեղեկացնում են, որ ՌԴ «շահագրգիռ» շրջանակների հետ Սամվել Բաբայանի միջնորդը…
Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքները մակագրվել են Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքները մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին: Այս մասին տեղեկությունը «Հետքի» հետ զրույցում հաստատեցին դատավորի աշխատակազմից: Նշենք, որ խոսքը Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու և նրա գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ դատախազության ներկայացրած բողոքների մասին է: Դատավոր Դավիթ…
Մեր քայլը ոչ թե լարվածություն առաջացնելու, այլ այն թուլացնելու նպատակ էր հետապնդում. Բակո Սահակյան
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ժամանել է ՀՀ Ազգային ժողով, որտեղ ժամը 19:00-ին մեկնարկել է նրա հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: Մինչև հանդիպման մեկնարկը Բակո Սահակյանը պատասխանել է լրագրողների հարցրերին: Նա, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման համար իր և Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի ներկայացրած անձնական երաշխավորությանը, նշեց, որ իրենց միջնորդությունը…
Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել է եւ ուղարկվել Սահմանադրական դատարան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է եւ ուղարկվել Սահմանադրական դատարան: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը: Նա ասել է, որ քիչ առաջ դատարանի աշխատակազմից զանգահարել են եւ…
Ցավում եմ, որ ոմանց կողմից դա ընդունվեց որպես հակահեղափոխական քայլ. Վիտալի Բալասանյան
Արցախի Հանրապետության գործող նախագահ Բակո Սահակյանը և ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանն ունեն պաշտոնական և բարոյական իրավունք՝ դիմելու համապատասխան մարմիններին՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար, որովհետև նրանցից յուրաքանչյուրն ունի իր ներդրած լուման Արցախյան գոյապայքարում: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով երկու նախագահների կողմից Երեւանի ընդհանուր…
Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը ներկայացել են Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանքն ազատությամբ փոխարինելու անձնական երաշխավորություն ներկայացրած Արցախի ներկա ու նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը ժամանել են Երևանի ընդհանուր իրավասության դատարան։ Ըստ տեղեկությունների՝ դատավոր Դավիթ Գրիգորյանը ներկայացրել է կողմերին նրանց իրավունքներն ու պարտականությունները։ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը պնդել են իրենց երաշխավորությունը Քոչարյանի ազատության համար: Նրանք ստորագրել են երաշխավորագրի տակ,…
Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը ներկայացան դատարան
Արցախի նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը ժամանել են Երևանի ընդհանուր իրավասության դատարան: Նրանք դատարան են գնացել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ երաշխավորագիր ներկայացնելու նպատակով:
Չի բացառվում, որ Բակո Սահակյանը ներկայանա դատարան․ Դավիթ Բաբայան
Չի բացառվում, որ այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ներկայանա դատարան, չեմ կարող հստակ ասել: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ավելի վաղ մամուլում շրջանառվող այն լուրերին, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երաշխավորությունը պնդելու համար Բակո Սահակյանը և ԱՀ նախկին նախագահ…














