արման եղոյան
ԵՄ-ում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը կրճատվել է ավելի քան մեկ երրորդով
ԵՄ-ում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը 2025 թվականին կազմել է 2850, ինչը 34% պակաս է 2024-ից։
Արման Եղոյանը եվրոպացի պաշտոնյաներին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրադրությունը
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն Ազգային ժողովում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերին և ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության՝ Հայաստանի հետ հարաբերությունները համակարգող ներկայացուցիչ Մարտի Լուցարին։ «Շնորհակալություն հայտնելով մեր տարածաշրջանում կայունության ապահովմանն ուղղված ԵՄ ջանքերի համար` բարձր եմ գնահատել ԵՄ մոնիթորինգային առաքելության աշխատանքը և Հայաստանում ԵՄ…
Ryanair-ը մտել է հայկական շուկա՝ իմանալով, որ դեռ չունենք ԵՄ հետ ազատ վիզայի ռեժիմ․ Արման Եղոյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը Facebook-ի իր էջում գրել է. «Խնդրում եմ նաև նկատել, որ Ryanair-ը մտել է հայկական շուկա՝ իմանալով, որ մենք դեռ չունենք ԵՄ հետ ազատ վիզայի ռեժիմ: Բացի Հայաստանից Ryanair-ը թռիչքներ է իրականացնում ԵՄ հետ ազատ վիզայի ռեժիմ չունեցող ընդամենը վեց երկրներ՝ Ռուսաստան, Թուրքիա, Մարոկկո, Թունիս, Լիբանան և Հորդանան (Թուրքիայի…
Խորհրդարանում քննարկվել են Եվրամիության հետ համագործակցության ծրագրեր
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ու ԱԺ պատգամավորները հոկտեմբերի 3-ին հանդիպել են Երևանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակության և Հայաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Անդրեա Վիկտորինի հետ: Արման Եղոյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, պատրաստակամություն է հայտնել աջակցել նորանշանակ…
Չեմ ողջունում Նիկոլ Փաշինյանի՝ այս ֆորումին չմասնակցելու որոշումը. Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է. «Մասնակցեցի Լեհաստանում Կրինիցայի 29-րդ տնտեսական ֆորումին։ Հայաստանից այստեղ էինք նաև Արման Եղոյանը, Գեորգի Ավետիսյանը, Հրանտ Բագրատյանը և այլք։ Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներից հավաքվել էին քաղաքական ու բիզնես էլիտայի 4000-ից ավել ներկայացուցիչներ։ Բացի տնտեսությունից, քննարկվում էին շատ հարցեր. առողջապահություն, մետաքսե ճանապարհ, կրթություն,…
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում շարունակվել են բյուջետային քննարկումները
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում Արման Եղոյանի և Մանե Թանդիլյանի նախագահությամբ հունիսի 6-ին քննարկվել է «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 2018 թվականին արտաքին աղբյուրներից տրամադրվել են ավելի քան 11.2 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ` կազմելով…
Սկսեց զանգահարել ինչ-որ տեղեր, ասեց, որ ես հիմա իմ հալը կտեսնեմ. Արման Եղոյանը՝ իր մասնակցությամբ վեճի մասին
ՀՀ Աժ պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր մասնակցությամբ հունիսի 2-ին տեղի ունեցած վեճին. «Սիրելի հայրենակիցներ, Երեկ անհաջողություն ունեցա կիրակնօրյա հանգիստս անցկացնելու համար ընկերուհուս հետ այցելել «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիր, մի կողմ թողնելով սպասարկման և սննդի որակի մասին դատողությունները, միանգամից անդրադառնամ ռեստորանային համալիրի տնօրեն ներկայացած Ռազմիկ Աբգարյանի ագրեսիվ պահվածքը հարուցած հանգամանքների շարադրմանը:…
Եվրոպացի ուսանողներին են ներկայացվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ գրում է. «Ուրբաթ օրը ՀՀ Ազգային Ժողովում իմ գործընկեր Կորյուն Մկրտչյանի հետ հյուրընկալել էինք ուսումնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի Քոլեջի Վարշավայի համալսարանական ավանի / College of Europe in Natolin/ շուրջ 30 ուսանողների` Եվրոպայի 12 երկրներից: Քոլեջը, որտեղ ժամանակին…
Արման Եղոյանը կղեկավարի Հայաստան-Կանադա և Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբերը
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, ինչից տեղեկանում ենք, որ Ազգային Ժողովի խորհրդի որոշմամբ ղեկավարելու է Հայաստան-Կանադա և Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբերը. «Պատիվ ունեմ հայտնել, որ Ազգային Ժողովի խորհրդի որոշմամբ ղեկավարելու եմ Հայաստան-Կանադա և Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբերը։ Ուժեղ խորհրդարանական ավանդույթներով այս երկու «լրիվ ժողովրդավարություններ»-ի և «ազատ…
Ներկայացվել են մանրամասներ Բուխարեստում կայացած խորհրդաժողովի վերաբերյալ
Ապրիլի 1-2-ին Բուխարեստում կայացել է Ռումինիայի խորհրդարանի կողմից կազմակերպված խորհրդաժողով, որի աշխատանքների վերաբերյալ ապրիլի 12-ին հրավիրած մամուլի ասուլիսում մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցել է նաև հանձնաժողովի անդամ Գայանե Աբրահամյանը: Խորհրդաժողովում մասնավորապես քննարկվել են Եվրոպայի ներկա և ապագա խնդիրները, Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունները, ինչպես…
Ոչ ոք չի կարող ասել՝ երբ կունենանք ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմ․ Եղոյան
Հայաստանի հետ եվրոպական երկրների վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը դանդաղեց որոշ օբյեկտիվ պատճառներով, և մասնավորապես՝ պայմանավորված մայիսին Եվրախորհրդարանի ընտրություններով։ Այս մասին այսօր ԱԺ միջանցքում լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ Պատգամավորը հրաժարվեց հստակ պատասխանել հարցին, թե ե՞րբ կլինի այդպիսի ռեժիմ։ «Հստակ թիվ ասել չեմ կարող, որովհետև դա կախված կլինի բազմաթիվ…
Վարչապետի նախկին խոսնակ Արման Եղոյանն առաջադրվեց ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ
Ազգային ժողովի այսօրվա նիստում վարչապետի նախկին խոսնակ Արման Եղոյանն առաջադրվեց ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Կուսակիցներից Սոնա Ղազարյանը ներկայացրեց նրա կենսագրությունը, ապա ելույթ ունեցավ ինքը՝ Եղոյանը։ Թեկնածուն հիշեցրեց հանձնաժողովի ստեղծման պատմությունը․ այն ստեղծվեց այն ժամանակ, երբ Հայաստանը 2007 թվականին բռնեց եվրաինտեգրման ուղին։ Իսկ հիմա հանձնաժողովի աշխատողների անելիքները լինելու են Հայաստան-ԵՄ համաձայնագրի համաձայն հայկական…
Արման Եղոյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից
ՀՀ վարչապետի որոշմամբ Արման Եղոյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արման Եղոյանին ազատել վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից», – ասված է որոշման մեջ: Դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններով Արման Եղոյանը «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր:
Վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունը
Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը հայտարարություն է արել լրատվամիջոցների տարեկան հաշվետվություն ներկայացնելու վերաբերյալ. «Լրատվական գործունեություն իրականացնողը, մինչև ընթացիկ տարվա մարտի երեսունմեկը ներառյալ, պարտավոր է լրատվության միջոցի հերթական թողարկման մեջ (եթե դա թողարկվում է) «Տարեկան հաշվետվություն» վերնագրի ներքո հրապարակել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը` կապված տվյալ լրատվության միջոցին առնչվող գործունեության հետ` նշելով համախառն եկամտի և դրա կազմում…















