արմավիր
Կդադարեցվի Երևանի, Արմավիրի և Սյունիքի որոշ հասցեների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Նոյ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հարավ-արևելյան թաղամասի, 41-րդ, 43-րդ, 45-րդ և Սայաթ-Նովայի փողոցների գազասպառողների գազամատակարարումը: Ժամը 13:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի…
Արարատը Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակչի խաղը կանցկացնի Արմավիրում
Fastex Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի «Արարատ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը՝ նշանակված հոկտեմբերի 4-ին ժամը 19։00-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում, տեղափոխել է հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին Արմավիրի Քաղաքային մարզադաշտ։ Պատճառն այն է, որ Հանրապետական մարզադաշտում աշխատանքներ են կատարվում հոկտեմբերի 6-ին կայանալիք Կոնֆերենցիաների լիգայի՝ «Փյունիկ» – «Ժալգիրիս» խաղից առաջ։
Արմավիրի մարզի Խոյ համայնքում գործարկվելու է շչակ
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են՝ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գյումրիում շչակ է գործարկվելու Հայթաղ բնակավայրում շչակ է գործարկվելու Գործարկվելու է բնակավայրի շչակը։
Պլանային անջատումներ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Մարգարյան փ. 2-րդ նրբ. 1, 3, 5 շենքեր, Անդրանիկի փ. 63, 65, 67 շենքեր, Սիլիկյան 5 և 7 փողոցների բաժանորդներ, Նուբարաշեն 1փ. 1-21; 3փ. 2-41; 4փ. 1-9; 6փ. 26, 28; 8փ.…
Արմավիրում ավտոմեքենան բախվել է բետոնե պարսպին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է
Հուլիսի 16-ին, ժամը 01:11-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։ «Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Վթար Գեղարքունիքում․ վիրավորները ընտանիքի անդամներ են Ավտովթար Երևանում․ 1 անձ տեղափոխվել է հիվանդանոց…
Դանակահարություն Արմավիրում. կասկածյալը ներկայացել է, դանակը՝ առգրավվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ հուլիսի 2-ին «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում ստացվեց, որ «որովայնի թափանցող, կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Առատաշեն գյուղի մի բնակիչ։ «Մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկել է անհետաձգելի միջոցառումներ՝ տեղի ունեցածն արագ բացահայտելու ուղղությամբ։ Բացահայտման միջոցառումներին միացել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները։ Շուտով նրանք տվյալներ են ստացել,…
Արմավիր համայնքում խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել 29 անձի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիր համայնքում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 29 անձի: Իրականացված բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող 29-ամյա երիտասարդը, ընկերոջ և ՀՀ Արմավիրի մարզի 28-ամյա…
Այցելել ենք Արմավիր ՔԿ՝ տեսակցելու ապօրինի մեղադրանքներով անազատության մեջ գտվող պայքարի ընկերներին.Իշխան Սաղաթելյան
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հուլիսի 3-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանի հետ այցելել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու «ապօրինի մեղադրանքներով (դե, վզին դրել էին, պետք է կալանքի տաներ) անազատության մեջ գտվող պայքարի ընկերներին»: ««Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ունեինք երեք տասնյակ քաղբանտարկյալ, նրանց մի մասը արդեն ազատության մեջ է։…
Խուզարկության արդյունքում Արմավիր ՔԿ-ում հայտնաբերվել են արգելված իրեր
Հունիսի 27-ին՝ ժամը 15:15-ի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության բաժինների ծառայողները, իրացնելով Ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնից ստացված տեղեկությունները, խուզարկության են ենթարկել հիմնարկի խցերից մեկը: Արդյունքում՝ խցի պատուհանի դրսային հատվածից հայտնաբերել են ասեղով ներարկիչ, ևս մեկ ներարկիչ հայտնաբերել են խցի սանհանգույցի լվացարանի հետնամասից: Անձնական զննության ենթարկելով խցում պահվող կալանավորված անձին՝ ծառայողները վերջինիս տաբատի գրպանից…
Արմավիրի երեք գյուղերում կկառուցվեն մոդուլային մանկապարտեզներ
ՀՀ պետական բյուջեի միջոցներով Արմավիր համայնքի երեք գյուղերում` Այգեվանում, Լենուղիում, Նորավանում կկառուցվեն մոդուլային մանկապարտեզներ (լուսանկարում պատկերված տեսքով): Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը: «Մանկապարտեզներից յուրաքանչյուրի նախագծային արժեքը գերազանցում է 800 միլիոն դրամը` ներառյալ տարածքի բարեկարգումը և մանկապարտեզի ամբողջական կահավորորումը, նախատեսված ընդունել մինչև 144 երեխայի: Այգեվան և Լենուղի գյուղերի մանկապարտեզների նախագծերը…
Արմավիրում Opel Zafira ավտոմեքենա է այրվել
Հունիսի 9-ին` ժամը 11։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Նալբանդյան փողոցում ավտոմեքենա է այրվում: Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։ «Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նալբանդյան փողոցի տներից մեկի մոտ կայանած «Opel Zafira» ավտոմեքենայում»,- ասվում է…
Երևան-Արմավիր ճանապարհին վթարից 15-ամյա ուղևորը մահացել է
Մայիսի 30-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 19-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան, որը վարում էր 17-ամյա պատանին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 15-ամյա ուղևոր Կարեն Խաչատրյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
Արմավիրի գյուղերում մեքենաներից հափշտակել են մարտկոցներ, ինչպես նաև գումար՝ ավտոլվացման կետերում մետաղադրամ ընդունող սարքերից
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են գողության, ինչպես նաև՝ գողության փորձի մի շարք դեպքեր: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 34-ամյա տղամարդը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, իր երկու ընկերների հետ նախնական համաձայնության գալով, 2021թ. մարտ ամսին մարզի տարբեր գյուղերի փողոցներում կայանած ավտոմեքենաներից հափշտակել են…
Նալբանդյանում փեսան սպանել է տանտիրոջը, կրակել նրա կնոջ ու որդու ուղղությամբ
Ապրիլի 22-ին, ժամը 00:15-ին, ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղից Նալբանդյան տանող ճանապարհին կրակոցներ են, նախնական տվյալներով՝ մեկ քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց, ևս մեկ քաղաքացի ընկած է գետնին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Քրիստինե Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի ազգային դատարանների ներկայացուցիչներին Արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր…
Կան փակ ճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային…