արտահանձնում

  • Միհրան Պողոսյանի արտահանձման վերջնական որոշում չկա. ՌԴ-ում ՀՀ դեսպան

    Միհրան Պողոսյանի արտահանձման վերջնական որոշում չկա. ՌԴ-ում ՀՀ դեսպան

    «Արտահանձնման գործընթացները պետք է համապատասխանեն միջազգային ստանդարտներին և երկրի ներքին օրենսդրությանը: Նախ` ՌԴ-ն չի մերժել արտահանձնումը, այնտեղ գրված է, որ դիմել են Հայաստանի դատախազությանը լրացուցիչ փաստաթղթեր, հիմնավորումներ ստանալու համար: Չկա արտահանձնման վերջնական որոշում: Դա գործընթաց է, որը պետք է լինի, ինչ վերաբերում է Միքայել Հարությունյանին, այդ մասին ևս եղել է պարզաբանում: Նա ՌԴ քաղաքացի է…

  • Հոնկոնգում ցուցարարները օկուպացրել են օդանավակայանը․ չվերթեր են չեղարկվել

    Հոնկոնգում ցուցարարները օկուպացրել են օդանավակայանը․ չվերթեր են չեղարկվել

    Հոնկոնգի միջազգային օդանավակայանում մեկնման և ժամանման բոլոր չվերթերը չեղարկվել են. պատճառը բազմահազարանոց հակակառավարական ցույցերն են։ Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ցուցարարներն օկուպացրել են օդանավակայանը, իսկ օդանավակայանի վարչակազմը կարգադրել է մինչև օրվա վերջը բոլոր չվերթերը չեղարկել։ South China Morning Post թերթի փոխանցմամբ՝ այն ինքնաթիռներին, որոնք արդեն օդում են, կթույլատրեն վայրէջք կատարել։ Նշենք, որ 2 ամիս առաջ…

  • Ալեքսանդր Սարգսյանի որդու արտահանձնման գործընթացը տեղի կունենա սեպտեմբերին. Իրավունք

    Ալեքսանդր Սարգսյանի որդու արտահանձնման գործընթացը տեղի կունենա սեպտեմբերին. Իրավունք

    «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, Ալեքսանդր Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման գործընթացը տեղի կունենա սեպտեմբերին: Այս մասին շշուկներ են շրջանառում նույն գործով անցնող Սարգսյանի արդեն նախկին թիկնապահները, որոնք այս պահին գրավով ազատ են արձակվել», – գրում է «Իրավունք» թերթը: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Հոնկոնգում տեղի ունեցած բախումների հետևանքով 45 մարդ է վիրավորվել

    Հոնկոնգում տեղի ունեցած բախումների հետևանքով 45 մարդ է վիրավորվել

    Հոնկոնգում կիրակի օրը տեղի ունեցած բողոքի ակցիաները կրկին ուղեկցվել են բախումներով: Արտահանձնման մասին վիճահարույց օրենքի դեմ բողոքող ցուցարարները այս անգամ բռնության են ենթարկվել ոչ միայն ոստիկանության, այլև Հոնկոնգի չինամետ կառավարությանը աջակցող հանցավոր խմբավորումների`«Տրիադաների» ներկայացուցիչների կողմից: Սպիտակ վերնաշապիկներով երիտասարդների խմբերը ցուցարարների դեմ բռնություն են կիրառել բողոքի ակցիայի ավարտից հետո` մետրոյի մի շարք կայարաններում: Բախումների հետևանքով 45…

  • Ասանժը չի արտահանձնվի որևէ երկրի, որտեղ մահապատիժ կա

    Ասանժը չի արտահանձնվի որևէ երկրի, որտեղ մահապատիժ կա

    WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժը չի արտահանձնվի ոչ մի երկրի, որտեղ մահապատիժ է գործում: Այս մասին Կիտոյում Էկվադորի արտաքին գործերի նախարար Խոսե Վալենսիայի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Ալան Դունկանը: «WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժը չի արտահանձնվի ոչ մի երկրի, որտեղ գործում է մահապատիժ: Երկու երկրների միջև այդ հարցով համաձայնություն է…

  • ՀՀ իրավապահները «Օրենքով գող» Մերաբ Քալաշովին արտահանձնել են Ֆրանսիա․ Փաստինֆո

    ՀՀ իրավապահները «Օրենքով գող» Մերաբ Քալաշովին արտահանձնել են Ֆրանսիա․ Փաստինֆո

    Քաղաքացիություն չունեցող, նախկինում դատապարտված «Օրենքով գող» Մերաբ Քալաշովը Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից արտահանձնվել է Ֆրանսիայի Հանրապետություն։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է Քալաշովի պաշտպան Արմեն Մելքոնյանից։ Աղբյուրը Հիշեցնում է, որ Քալաշովը Ֆրանսիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր 2015 թվականից։ Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ նրան մեղադրանք էր առաջադրվել Ֆրանսիայի քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու…

  • Միհրան Պողոսյանի արտահանձնման հարցին է անդրադարձել Արթուր Դավթյանը

    Միհրան Պողոսյանի արտահանձնման հարցին է անդրադարձել Արթուր Դավթյանը

    ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին Ռուսաստանից Հայաստան արտահանձնելու հարցում նոր զարգացումներ չկան, սակայն Հայաստանի և Ռուսաստանի իրավապահների միջև մշտական աշխատանքը շարունակվում է։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ «Անհանգստացնող որևէ ազդակ չունենք այս պահին»,- ասաց Դավթյանը։

  • Գլխավոր դատախազը՝ Նարեկ Սարգսյանին չարտահանձնելու տեղեկության մասին

    Գլխավոր դատախազը՝ Նարեկ Սարգսյանին չարտահանձնելու տեղեկության մասին

    Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խոսքով՝ այն տեղեկությունը, որ Չեխիայի արդարադատության նախարարն Ալեքսանդր Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին արտահանձնելու վերաբերյալ համաձայնություն չի տվել, ասեկոսե է։ Այս մասին այսօր՝ հունիսի 19–ին, դատարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա։ «Ես այդ լուրերը գնահատում եմ ասեկոսեներ, որովհետև պաշտոնապես մենք մեր գործընկերներից դեռևս որևէ արդյունքի վերաբերյալ ո՛չ բավարարման, ո՛չ մերժման որոշում չունենք»,…

  • Չեխիան չի արտահանձնի Նարեկ Սարգսյանին․ Հայկ Սարգսյան

    Չեխիան չի արտահանձնի Նարեկ Սարգսյանին․ Հայկ Սարգսյան

    Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, այսօր լրագրողներին ասաց, որ իր տեղեկություներով՝ Չեխիայի իրավապահ մարմինները չեն արտահանձնի իր եղբորը՝ Նարեկ Սարգսյանին: Հայկ Սարգսյանը նշեց, որ Չեխիայի արդարադատության նախարարությունը, իր տեղեկություններով, նման համաձայնություն չի տվել: Անդրադառնալով հորը՝ Ալեքսանդր Սարգսյանին, Հայկ Սարգսյանը ասաց, որ հայրը բուժման նպատակով այժմ արտերկրում է: Նշենք, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունից Araratnews.am-ին հայտնել…

  • Հոնկոնգում շուրջ 2 միլիոն մարդ ցույցի է դուրս եկել

    Հոնկոնգում շուրջ 2 միլիոն մարդ ցույցի է դուրս եկել

    Հոնկոնգում շարունակվում են լայնածավալ ցույցերը արտահանձնման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների դեմ: Կազմակերպիչների տվյալներով՝ երեկ տեղի ունեցած ցույցին մասնակցել է 2 մլն մարդ: Ցուցարարներից շատերը սև հագուստ են կրել և սպիտակ ծաղիկներ բաժանել միմյանց՝ ի հիշատակ ակտիվիստներից մեկի, որը նախօրեին պաստառ ամրացնելիս շենքից ընկել և մահացել էր: Իսկ գիշերը բողոքի ակցիայի մասնակիցները գրավել են կառավարության շենքը: Ցուցարարները…

  • Հոնկոնգի կառավարությունն արտահանձնման մասին օրենքի ընդունումը կասեցրել է ցույցերի պատճառով

    Հոնկոնգի կառավարությունն արտահանձնման մասին օրենքի ընդունումը կասեցրել է ցույցերի պատճառով

    Հոնկոնգի կառավարությունն արտահանձնման մասին հակասական օրենքի ընդունումը կասեցրել է քաղաքն ընդգրկած բողոքի խոշոր ցույցերի պատճառով: Այս մասին հայտարարել է քաղաքի վարչակազմի ղեկավար Քերի Լամը: Այս մասին հայտնում է BBC News-ը: Անցյալում նա հրաժարվել էր կասեցնել օրենքի ընդունումը, չնայած զանգվածային բողոքներին: «Օրինագիծը հանգեցրել է հանրության պառակտմանը»,- հայտարարել է նա մամուլի ասուլիսում՝ հայտնելով «կասկածների և թերընկալման» մասին:…

  • Հոնկոնգը բռնության ալիքի տակ է. BBC

    Հոնկոնգը բռնության ալիքի տակ է. BBC

    Հոնկոնգի իշխանությունները ֆինանսական թաղամասում մի քանի կառավարական շենքեր են փակել վերջին տասնամյակում բռնության ամենախոշոր ալիքից հետո, որը համակել է քաղաքը: Այս մասին հայտնում է BBC News-ը: Հինգշաբթի առավոտյան մարդկանց բազմությունը հավաքվել է կառավարական գրասենյակների մոտ: Տեղի են ունեցել ցուցարարների և ոստիկանների բախումներ: Ցուցարարները վրդովված են Չինաստանի հետ արտահանձնման մասին օրենք ընդունելու իշխանությունների որոշմամբ: Չնայած հասարակության…

  • Ասանժի գործով դատը կարող է տարիներ տևել

    Ասանժի գործով դատը կարող է տարիներ տևել

    WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման գործով դատավարությունը կարող է տարիներ տևել: Այս մասին հայտարարել է WikiLeaks-ի գլխավոր խմբագիր Քրիստին Հրաֆնսոնը: «Մենք առաջին դատավճռին սպասում ենք մի քանի շաբաթվա կամ ամսվա ընթացքում, դա կլինի կողմերի հայտարարությունների փոխանակում: Պայքարը կարող է երկար տևել, նույնիսկ մի քանի տարի… եթե գործն անցնի ամբողջ դատական համակարգը»,-ասել է Հրաֆնսոնը հունիսի 11-ին…

  • Այս պահին կատարվում է ստուգում՝ Միհրան Պողոսյանի արտահանձնման հետ կապված. ՌԴ Գլխավոր դատախազություն

    Այս պահին կատարվում է ստուգում՝ Միհրան Պողոսյանի արտահանձնման հետ կապված. ՌԴ Գլխավոր դատախազություն

    Ռուսաստանի գլխավոր դատախազությունը, ի պատասխան «Ազատություն» հեռուստաալիքի հարցման, ուղարկել է հաղորդագրություն, որում տեղեկացնում է, որ ստացել է Հայաստանի դատախազության հայցը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի արտահանձնման և նրան քրեական պատասխանատվության կանչելու վերաբերյալ։ Այս պահին կատարվում է ստուգում՝ արտահանձնման հետ կապված։ Նամակում, մասնավորապես, նշված է. «Տեղեկացնում ենք Ձեզ,…

  • Հայաստանը պաշտոնական ոչինչ չի ստացել Նարեկ Սարգսյանի արտահանձնման վերաբերյալ

    Հայաստանը պաշտոնական ոչինչ չի ստացել Նարեկ Սարգսյանի արտահանձնման վերաբերյալ

    ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման հետ կապված Հայաստանը Չեխիայից պաշտոնական ոչինչի չի ստացել։ «Այս պահի դրությամբ պաշտոնապես ոչինչ չկա», – Aysor.am-ին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Չեխական Tyden.cz կայքը երեկ գրել էր, որ Պրահայի քաղաքային դատարանը Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին որոշում է կայացրել: Չեխական օրենսդրության համաձայն՝…