արտաքին գործեր
Վարչապետն ընդունել է Ուրուգվայի արտաքին գործերի նախարարին
Օգոստոսի 16-ին Վարչապետի աշխատակազմը տեղեկացնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյին, ով պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում: «Ողջունելով հյուրին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախարար, հարգելի հյուրեր, ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում՝ Կառավարության նստավայրում: Մեր հարաբերությունները, մեր երկրների միջև հարաբերությունների ջերմությունը ենթադրում է, որ մենք…
Արցախը հայաթափելու Ադրբեջանի փորձերը ձախողված են. Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում գրանցված միջադեպերին և ադրբեջանական զինուժի ռազմական սադրանքներին ասել է, որ ռազմաքաղաքական իրավիճակը Արցախում թեև մի կողմից շատ յուրահատուկ է, բայց ընդհանուր առմամբ հանգիստ է: Բաբայանը շեշտեց՝ էական չէ, թե ինչ զինատեսակներ է կիրառում ադրբեջանական զինուժը Արցախի դեմ, քանի որ հիմնական նպատակը նույնն…
Իրանում ՌԴ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ
Իրանում ՌԴ դեսպան Լևան Ջագարյանին հրավիրել են ԱԳՆ՝ Մեծ Բրիտանիայի դեսպան Սեյմոն Շերքլիֆի հետ լուսանկարի համար, որ արվել է Թեհրանում դեսպանության պատմական շենքի ֆոնին: Նշվում է, որ օգոստոսի 12-ին Ջագարյանը հրավիրվել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության շենք՝ «կապված բրիտանական դեսպանի հետ լուսանկարին իրանական հանրության ոչ միանշանակ արձագանքի առնչությամբ»: Դեսպանության տվյալներով՝ զրույցն անցել է բարեկամական մթնոլորտում:…
ՊԲ-ն Արցախից դուրս բերելու սցենարը Արցախը հայաթափելու սցենար է. ԱԳՆ
Օգոստոսի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Հայաստանի և Արցախի սահմաններին ադրբեջանական ԶՈՒ սադրանքներին: «Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերն ակտիվացրել են իրենց սադրիչ գործողությունները ինչպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, այնպես էլ Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դեմ։ Թիրախավորվել են նաև Հայաստան Հանրապետության և Արցախի բնակավայրերը։ Ադրբեջանական կողմն իր ագրեսիվ գործողությունները փորձում է…
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին չտրվել թշնամու սադրանքներին. Դավիթ Բաբայան
Օգոստոսի 11-ին Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մեկնաբանել է ադրբեջանական կողմի սադրիչ հայտարարությունները։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր հայտարարություն է տարածել, թե իբր վերջին օրերին Հայաստանը խախտել է 2020թ.-ի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ համաձայնությունը և ռազմական նոր ուժեր է կենտրոնացրել Արցախում՝ հավելելով, որ ադրբեջանական բանակը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները։ «Վախեցնելով արցախցիներին և սպանելով Արցախի ապագայի…
Զասի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի 9-10-ին Հայաստանում է գտնվելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ԲՏԱ նորանշանակ նախարարին Փաշինյանին շնորհավորել է Տաջիկստանի նախագահը Հայտնի է, որ այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետի, արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ, ինչպես նաև այց ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակ:
Ադրբեջանը ՀԱՊԿ-ին անդամակցելու ոչ մի կարգավիճակի համար չի դիմել․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի ԱԳՆ-ի տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը՝ պատասխանելով հարցին, թե քննարկվու՞մ է արդյոք Ադրբեջանի՝ որպես դիտորդ ՀԱՊԿ -ին անդամակցելու հնարավորությունը հայտնել է, որ Ադրբեջանը ՀԱՊԿ -ին անդամակցելու ոչ մի կարգավիճակի համար չի դիմել։ Նա նշել է, որ ՀԱՊԿ անդամ-երկրները որդեգրել են Կազմակերպության արտաքին կապերի ընդլայնման ու նաև տեղեկատվական ոլորտում թափանցիկության բարձրացման քաղաքականություն։ «Ընդունվել են…
Ռուսաստանը կարևորել է ՄԱԿ-ի ներգրավումը՝ ԼՂ հումանիտար աշխատանքների կատարման գործում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Մոսկվան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում կարևորում է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացումը, ինչը ենթադրում է 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումը: Մոսկվան դրա համար օգտակար է համարում ՄԱԿ-ի գործակալությունների ներգրավումը հումանիտար աշխատանքներին: Նրանք նշել են, որ այդ գործողությունները պետք է…
Ադրբեջանին բարկացրել են Ժիրինովսկու հայտարարությունները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Բաքվում Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոքի նոտա է տրվել ՝ կապված Ռուսաստանի լիբերալ -դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու՝ Ադրբեջանի մասին հնչեցրած հայտարարությունների հետ: Ժիրինովսկին հուլիսի 30 -ին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում հնչեցրել է արտահայտություններ, որոնք բարկացրել են Ադրբեջանի իշխանությանը։ Նա խոսելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման…
Խաղաղության բանալին ղարաբաղյան հարցի համապարփակ և տևական կարգավորումն է․ ԱԳՆ
Հուլիսի 30-ին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը։ «Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մոտեցումները՝ վերսկսելու խաղաղ բանակցային գործընթացը, որոնք ներկայացված են նրանց հուլիսի 29-ին շրջանառված համատեղ հայտարարության մեջ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Հայաստանը գործի կդնի իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը․ ԱԳՆ…
Գրիգորյանի հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի ղեկավարին
Հուլիսի 30-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: «Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանն ընդգծեց Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը և անթույլատրելի համարեց Ադրբեջանի իշխանությունների կողմից նրանց նկատմամբ…
Հայաստանը եղել և մնում է առավելապես կառուցողական․ ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը Ադրբեջանի ԱԳՆ-ին
Հուլիսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցման և հայտնել է, որ պաշտոնական Երևանը հակադարձում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ շեշտելով, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափով ընդունված հայտարարությունների ամբողջական կատարմանը խոչընդոտում է ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը: ԱԳՆ-ն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը, մասնավորապես, խախտել է…
Ռուսական կողմը պատրաստել է մի շարք փաստաթղթեր. Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ ռուսական կողմը պատրաստել է մի շարք փաստաթղթեր, «որոնք կարող են Ադրբեջանի և Հայաստանի սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերի քննարկումը կառուցողական դարձնել: Նա ևս մեկ անգամ ընգծել է, որ կայուն դեէսկալացիան կարող է ապահովել միմիայն Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և հետագա սահմանագծման աշխատանքների անհապաղ մեկնարկը:…
Ալիևը ընդունում է, որ Ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ տարածքում. ԱԳՆ
Հուլիսի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացնում է ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին։ «Հարց․ Ադրբեջանական AzTV պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային հավակնություններ ներկայացնող հերթական հայտարարություններն է արել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները: Պատասխան․ Ադրբեջանի նախագահն իր հարցազրույցում հանդես է…












