Կոչ ենք անում մեր հայրենակիցներին չտրվել թշնամու սադրանքներին. Դավիթ Բաբայան

Հրապարակող՝

Թուրք-ադրբեջանական և ահաբեկչական եռամիասնությունը թիրախավորել է Իրանի կողմից շահագործվող ջրամբարը. Դավիթ Բաբայան

Ամենադիտվածներ

Օգոստոսի 11-ին Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մեկնաբանել է ադրբեջանական կողմի սադրիչ հայտարարությունները։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր հայտարարություն է տարածել, թե իբր վերջին օրերին Հայաստանը խախտել է 2020թ.-ի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ համաձայնությունը և ռազմական նոր ուժեր է կենտրոնացրել Արցախում՝ հավելելով, որ ադրբեջանական բանակը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները։

«Վախեցնելով արցախցիներին և սպանելով Արցախի ապագայի նկատմամբ նրանց հավատը՝ թշնամին նպատակ ունի հայաթափել Արցախը: Ադրբեջանը փորձում է քողարկել տարբեր ուղղություններով իր ագրեսիվ քայլերը՝ նմանատիպ կեղծ հայտարարություն տարածելով: Չի բացառվում, որ թշնամին Թուրքիայի խորհրդով փորձում է նաև հարված հասցնել հայ-ռուսական եղբայրությանը՝ ստվերելով տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը: Կոչ ենք անում մեր հայրենակիցներին չտրվել թշնամու սադրանքներին և պահպանել սառնասրտություն»,- նշել է ԱԳ նախարարը:

Այս մասին տեղեկանում ենք «Արցախպրես»-ից։

Ամենաթարմ