Արցախի նախագահ
Բակո Սահակյանի հարցաքննության մասին լուրերը ոչ հաստատում եմ, ոչ էլ հերքում եմ. ՀՔԾ պետ
Հուլիսի 1-ին դատախազության օրվան նվիրված միջոցառմանը լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նշեց, որ Դատախազության համարակարգում այս մեկ տարում դրական փոփոխություններ կան, բայց չցանկացավ մեկնաբանել դրանք: Լրագրողների այն հարցին, թե որքանով են ճիշտ այն տեղեկությունները, համաձայն որոնց, «Մարտի 1»-ի գործով հարցաքննվել է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը, նա պատասխանեց. «Այսօր «Մարտի 1»-ի գործից չենք…
Բակո Սահակյանը շուրջ 3 տասնյակ օրենք է ստորագրել
Արցախի նախագահ Բակո Սահակյանը շուրջ 3 տասնյակ օրենքներ է ստորագրել: Մասնավորապես, ստորագրվել են հետևյալ օրենքները. – «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», – «Ազգային անվտանգության մարմինների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», – «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», – «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»,…
Զինծառայող Արտյոմ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արտյոմ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Այս մասին տեղեկացրել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանրահավաք հորջորջվող լյումպեն հավաքը ընդամենը սադրանք էր. Կարպիս Փաշոյան
Լրագրող, վերլուծաբան Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազատության հարապարակում տեղի ունեցած փսևդո հանրահավաքի ժամանակ բռնության կոչեր են հնչել Արցախի նախագահ Բակո Սահակյանի նկատմամբ։ ՀՀ իրավապահ կառույցներին կոչ եմ անում ուսումնասիրել ելույթն ու համապատասխան արձագանք տալ այդ անթույլատրելի ու լկտի վարքագծին։ Բռնությունն այլևս տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ Այս պարագայում երկու կարծիք լինել չի կարող,…
Պետք է աջակցել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը. Արայիկ Հարությունյան
Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում կայացած հանդիպման ժամանակ Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է շարունակել աջակցել ժողովրդի վստահությանն արժանացած Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ ողջունելով այն բարեփոխումները, որոնք տեղի են ունենում ՀՀ-ում: «Մեր կուսակցությունն ընտրել է համերաշխության եւ հանդուրժողականության գործելաոճ՝ կոչ անելով մյուս քաղաքական ուժերին եւս այդ հարցում…
Մեր քայլը ոչ թե լարվածություն առաջացնելու, այլ այն թուլացնելու նպատակ էր հետապնդում. Բակո Սահակյան
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ժամանել է ՀՀ Ազգային ժողով, որտեղ ժամը 19:00-ին մեկնարկել է նրա հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: Մինչև հանդիպման մեկնարկը Բակո Սահակյանը պատասխանել է լրագրողների հարցրերին: Նա, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման համար իր և Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի ներկայացրած անձնական երաշխավորությանը, նշեց, որ իրենց միջնորդությունը…
Ցավում եմ, որ ոմանց կողմից դա ընդունվեց որպես հակահեղափոխական քայլ. Վիտալի Բալասանյան
Արցախի Հանրապետության գործող նախագահ Բակո Սահակյանը և ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանն ունեն պաշտոնական և բարոյական իրավունք՝ դիմելու համապատասխան մարմիններին՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար, որովհետև նրանցից յուրաքանչյուրն ունի իր ներդրած լուման Արցախյան գոյապայքարում: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով երկու նախագահների կողմից Երեւանի ընդհանուր…
Չեմ կարծում, որ որևէ բան կարող է վնասել ՀՀ և Արցախի ժողովուրդների եղբայրությանը. Ռուբեն Ռուբինյան
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Արցախի նախկին ու ներկա նախագահների՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատին ներկայանալու քայլը, ասաց, որ դա գնահատում է որպես փաստ: Մայիսի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում…
Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի՝ Քոչարյանի ազատման համար հղած երաշխավորագրի քննարկումը հետաձգվեց
Մարտի մեկի գործով նախնական դատական նիստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ընթերցել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորագիրն առ այն, որ Ռոբերտ Քոչարյանը, գտնելով ազատության մեջ, պատշաճ կկատարի իր դատավարական պարտականությունները։ Նախագահները երաշխավորագրում շեշտել են, որ գիտակցում են այդ պարտականությունների չկատարման դեպքում քրեական պատասխանատվության հարցի ի հայտ…
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը և Բակո Սահակյանը հանդիպում են ունեցել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 13-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը եւ հայկական երկու պետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ստեփանակերտում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի հանդիպումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Հայաստանի և Արցախի ղեկավարներն ընդգծել են եռատոնին` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումների կարևորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հաղթանակներն այսօր ամուր են պահում մեր քաջ որդիները. Բակո Սահակյանի ուղերձը
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի կրատվական ծառայությունից։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ, Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և…
Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմում-խնդրանքը որևէ կապ չունի քաղաքականության հետ. Ռուբինյան
ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ չի կարծում, թե գլխավոր դատախազին ուղղված Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դիմում-խնդրանքը որևէ կապ ունի քաղաքականության հետ։ Ռուբինյանը նշել է, որ ինքը չէ, որ պետք է գնահատական տամ, և որ պատասխանը Գլխավոր դատախազի տիրույթում է։ «Ես կարծում եմ, որ այստեղ…
Դատախազության պատասխանը՝ Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին
2019 թվականի մայիսի 7-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և Արցախի Հանրապետության երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանի դիմումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու մասին: «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումը հրապարակվել է բազմաթիվ լրատվամիջոցներով՝ հանրային լայն հետաքրքրության տեղիք տալով, հարկ ենք համարում պարզաբանել…
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԿԲ նախագահին
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքից։ Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ ԱՀ կառավարության անդամների եւ ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել է բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:














