fbpx
Քաղաքականություն

Պետք է աջակցել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը. Արայիկ Հարությունյան

Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում կայացած հանդիպման ժամանակ Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է շարունակել աջակցել ժողովրդի վստահությանն արժանացած Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ ողջունելով այն բարեփոխումները, որոնք տեղի են ունենում ՀՀ-ում:

«Մեր կուսակցությունն ընտրել է համերաշխության եւ հանդուրժողականության գործելաոճ՝ կոչ անելով մյուս քաղաքական ուժերին եւս այդ հարցում լինել սկզբունքային: «Ազատ հայրենիք» կուսակցությունը պատրաստ է համագործակցելու Արցախում գործող բոլոր քաղաքական ուժերի հետ՝ անհրաժեշտության դեպքում դաշինքով մասնակցելով 2020 թվականին կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին», – ասել է կուսակցության նախագահը:

Արայիկ Հարությունյանը կարծում է, որ առավել քան երբևէ անհրաժեշտ է լինել միասնական::

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ