Բաղդադ

  • Բաղդադում 3 հրթիռ է ընկել

    Բաղդադում 3 հրթիռ է ընկել

    Իրաքի մայրաքաղաք Բաղդադի արևմտյան Ալ-Մանսուր շրջանում 3 հրթիռ է ընկել։ Այս մասին հայտնել է տեղական Shafaq News լրատվականը։ Նշվում է, որ հրթիռների հետևանքով մարդկային կորուստներ և կամ տուժածներ չկան։ Ըստ աղբյուրի՝ հրթիռներն արձակողների թիրախը եղել է, այսպես կոչված, «կանաչ գոտին», որտեղ էլ գտնվում են օտաերկրյա դեսպանություններն ու կառավարական շենքերը։

  • Իրաքում հրթիռակոծել են ԱՄՆ դեսպանատունը

    Իրաքում հրթիռակոծել են ԱՄՆ դեսպանատունը

    Բաղդադի «կանաչ գոտու» տարածքում գտնվող ԱՄՆ դեսպանատունը հրթիռակոծվել է: Հայտնի է, որ դա տեղի է ունեցել Patriot զենիթահրթիռային համակարգերի փորձարկումից մի քանի ժամ անց, որի փորձարկումը դժգոհություններ էր առաջացրել Իրաքում: ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ տեղյակ է իրավիճակից: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնը տեղի ունեցածը սպառնալիք է համարում: Այս մասին հայտնում է Lenta.ru կայքը:

  • Իրաքում ԱՄՆ դեսպանատան վրա երեք հրթիռ է ընկել

    Իրաքում ԱՄՆ դեսպանատան վրա երեք հրթիռ է ընկել

    Հունվարի 26-ի երեկոյան Բաղդադում ԱՄՆ դեսպանատան տարածքի վրա երեք հրթիռ է ընկել: Հրթիռներից մեկն ընկել է դիվանագիտական առաքելության ռեստորանի վրա: Այս մասին հաղորդում է Al Arabia հեռուտաալիքին: Դրանից մի քանի ժամ առաջ տեղեկություն էր տարածվել, որ երեք հրթիռ է ընկել Բաղդադի «կանաչ շրջանի» մոտակայքում, որտեղ տեղակայված են կառավարական հաստատություններն ու դեսպանատները: Աղբյուրի տվյալներով՝ հրթիռակոծման հետևանքով…

  • Իրաքում ցույցերի հետևանքով զոհեր և վիրավորներ կան

    Իրաքում ցույցերի հետևանքով զոհեր և վիրավորներ կան

    Իրաքի մայրաքաղաք Բաղդադում և Էն Նասիրիա քաղաքում ցուցարարների ու ոստիկանների բախման հետևանքով չորս մարդ զոհվել և ավելի քան 40-ը վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ոստիկաններին և բժիշկներին։ Աղբյուրների փոխանցմամբ՝ Բաղդադում սպանվել է ցույցերի մեկ մասնակից, ավելի քան 30-ը վիրավորվել է։ Բախումները տեղի են ունեցել Տահրիր հրապարակի շրջանում։ Էն Նասիրիայում բուժաշխատողները հայտնում…

  • Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Բաղդադում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

    Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Բաղդադում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

    Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որը ներայացնում ենք ստորև․ «Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Պաշտոնական Ստեփանակերտն իր մտահոգությունն է հայտնում վերջերս #մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող իրավիճակի, մասնավորապես՝ #Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Հուսով ենք, որ կհաջողվի լարվածությունը թուլացնել և իրավիճակը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով՝ ապահովելով տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։ Արցախի ԱԳՆ֊ն հետևում է իրադրությանը և մշտական կապի…

  • Խորապես մտահոգված ենք Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով․ ՀՀ ԱԳՆ

    Խորապես մտահոգված ենք Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով․ ՀՀ ԱԳՆ

    Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաև մարդկային զոհերի: Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից: Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության: Այս…

  • Իրաքում ցուցարարներ են սպանվել

    Իրաքում ցուցարարներ են սպանվել

    Իրաքի մայրաքաղաք Բաղդադում անվտանգության ուժերը կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ։ Հրաձգության զոհ է դարձել առնվազն յոթ մարդ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը: Եվս մեկ մարդ սպանվել է Իրաքի մայրաքաղաքի կենտրոնում գիշերային ցույցերի ժամանակ: Նարիսիա քաղաքում անվտանգության ուժերը զինամթերք և արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարներին ցրելու համար: Ոստիկանությունում և առողջապահության նախարարությունում հայտնել են երեք զոհերի մասին,…

  • Իրաքում բողոքի ակցիաների հետևանքով տուժածների թիվն անցնում է 50-ը

    Իրաքում բողոքի ակցիաների հետևանքով տուժածների թիվն անցնում է 50-ը

    Իրաքի մայրաքաղաք Բաղդադում նոյեմբերի 14-ին շուրջ 47 մարդ է տուժել արցունքաբեր գազով շնչահեղձությունից: Այս մասին հաղորդում է Al-Sumaria տեղական հեռուստաալիքը՝ հղում անելով անվտանգության ուժերի մի աղբյուրի: Ինչպես փոխանցվում է, իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել Բաղդադի կենտրոնի ալ Հիլյանի հրապարակում: Նաև Իրաքի Մարդու իրավունքների հանձնաժողովի մի աղբյուր РИА Новости-ին հայտնել է, որ նոյեմբերի 14-ի առավոտյան երկու…

  • Իրաքում ցուցարարները հրդեհել են Իրանի հյուպատոսությունը

    Իրաքում ցուցարարները հրդեհել են Իրանի հյուպատոսությունը

    Իրաքում հակակառավարական ցույցերի մասնակիցները նախօրեին փակել են մայրաքաղաք Բաղդադի հիմնական ճանապարհները: Այս մասին հաղորդում է Voanews.com կայքը: Ցուցարարներն անվադողեր են այրել և բախումներ ունեցել ոստիկանների հետ: Ցուցարարների մեծ մասը հավաքվել է քաղաքի կենտրոնական հրապարակում: Անցյալ գիշեր երիտասարդ ցուցարարների մի խումբ էլ շիա մահմեդականների համար սրբավայր հանդիսացող Քերբալա քաղաքում, որը Բաղդադից 100 կմ հարավ-արևմուտք է, ներխուժել…

  • Իրաքում մեկնարկել են հակակառավարական բողոքի ակցիաները

    Իրաքում մեկնարկել են հակակառավարական բողոքի ակցիաները

    Բաղդադում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել և օդ կրակել մայրաքաղաքի փողոցներում բազմահազարանոց բողոքի ցույցը ցրելու համար, որտեղ եռօրյա ընդմիջումից հետո վերսկսվել էին նախատեսված հակակառավարական ցույցերը: Այս մասին հաղորդում է AP-ը։ Բողոքները կոռուպցիայի, գործազրկության և բազային ծառայությունների բացակայության դեմ սկսվել են հոկտեմբերի 1-ին։ Բախումների ընթացքում անվտանգության ուժերը կրակել են մարտական փամփուշտներով, ինչի հետևանքով զոհվել են մարդիկ։…

  • Իրաքում ցույցերի զոհերի թիվը հասել է 65-ի․ պարետային ժամը կչեղարկվի

    Իրաքում ցույցերի զոհերի թիվը հասել է 65-ի․ պարետային ժամը կչեղարկվի

    Իրաքում բողոքի ցույցերի մասնակիցների թվում զոհերի թիվը հասել է 65-ի, վիրավորներինը` 2000-ի: Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն՝ հղում անելով տեղական անվտանգության ուժերին և բուժաշխատողներին: Ավելի վաղ Իրաքի աստղադիտարանի մարդու իրավունքների տնօրեն Մուսթաֆա Սահադունը հայտնել էր, որ զոհերի թիվը 50 է, վիրավորներինը` 1936: Բողոքի ցույցերի ֆոնին հայտարարված պարետային ժամը կչեղարկվի: Նման որոշում կայացրել է…

  • Բաղդադում անկարգությունների հետևանքով արդեն 44 զոհ կա

    Բաղդադում անկարգությունների հետևանքով արդեն 44 զոհ կա

    Առնվազն 44 մարդ է զոհվել արդեն մի քանի օր Իրաքում շարունակվող անկարգությունների հետևանքով, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի իրավապահ մարմինների և բժշկական ծառայությունների աղբյուրների: Իրաքում բողոքի ակցիաներ են․ 12 ցուցարար է զոհվել Իրաքի վարչապետ Ադել Աբդ ալ Մահդին հայտարարել է հոկտեմբերի 3-ի առավոտվա ժամը 5-ից երկրի…

  • Ցուցարարները գրոհել են Բաղդադում Բահրեյնի դեսպանատունը

    Ցուցարարները գրոհել են Բաղդադում Բահրեյնի դեսպանատունը

    Ավելի քան 200 ցուցարար ներխուժել է Բաղդադում Բահրեյնի դեսպանատան բակ և պոկել թագավորության դրոշը, որ բողոք արտահայտի Բահրեյնում ԱՄՆ-ի կողմից իրականացվող հանդիպման դեմ՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցով։ Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ գիշեր։ Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, ոստիկանությունն օգտագործել է մարտական փամփուշտներ ամբոխին ցրելու համար, ոչ ոք չի տուժել։ «Մենք հանեցինք Բահրեյնի դրոշը, որպեսզի հասկացնենք, թե…

  • Պայթյուն՝ Բաղդադում. կան զոհեր

    Պայթյուն՝ Բաղդադում. կան զոհեր

    Իրաքում մահապարտ ահաբեկիչը պայթյուն է իրականացրել՝ իրեն պայթեցնելով Բաղդադի շուկայում: Արդյունքում՝ զոհվել է 8 մարդ, ևս 10-ը՝ ստացել վնասվածքներ։ Հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը։ Նշվում է, որ քաղաքի այդ շրջանը հիմնականում բնակեցված է շիա մահմեդականներով։ Հարձակման պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել։