Բարաք Օբամա
Նորաձևության աշխարհի լեգենդներից մեկը 73 տարեկանում հեռացել է կյանքից․ խոսքը Անդրե Լեոն Թելիի մասին է։ Այս մասին հայտնում է TMZ-ն։ Նշվում է, որ Թելին եղել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ու նրա տիկնոջ՝ Միշել Օբամայի անձնական ոճաբանը։ Թելին հայտնի է նաև, որպես Vogue ամսագրի կրեատիվ տնօրեն։
Օբամաների ընկերությունն ու Netflix-ը 6 նոր նախագծեր են կյանքի կոչելու ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ու իր տիկնոջ՝ Միշել Օբամայի պրոդյուսերական Higher Ground Productions ընկերությունը Netflix-ի հետ միասին 6 նոր նախագիծ է մշակում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Netflix-ը։ Նշվում է, որ այդ նախագերից 4-ը գեղարվեստական ֆիլմեր են՝ գիտաֆանտաստիկա, ինքնակենսագրական, մելոդրամա ժանրերում։ Ինչպես նաև մեկ…
Penguin Random House հայտնում է, որ ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի «Ավետյաց երկիր» գրքի առաջին հատորը վաճառքի առաջին օրը ռեկորդներ է սահմանել: Նշվում է, որ նոյեմբերի 17-ին ԱՄՆ-ում և Կանադայում վաճառվել է գրքի 887 հազար օրինակ, ներառյալ նախապես պատվիրվածները: Հայտնենք, որ Օբաման իր աշխատության վաճառքով շրջանցել է իր կնոջ՝ Միշելի «Կազմավորում» վերնագրով հուշագրություններին, որոնք 2017…
ԱՄՆ նախագահական նախընտրական քարոզարշավի շրջանակում ԱՄՆ գործող և նախկին նախագահներ Դոնալդ Թրամփը և Բարաք Օբաման մեղադրանքներ են հնչեցրել միմյանց հասցեին: Հայտնենք, որ Օբաման հանդես է գալիս Ջո Բայդենի օգտին: Օբաման նշել է, որ Թրամփը մեղավոր է կորոնավիրուսային վարակին զոհ դարձած 170 հազար ամերիկացիների մահվան համար և որ Թրամփը չի ձգում այդ պաշտոնին և չի կարողանում…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսելով երկրի նախկին նախագահ Բարաք Օբամայի մասին նրան դավաճան է անվանել: Թրամփը հայտնել է, որ հետևել են իր 2016 թվականի նախընտական քարոզարշավին և դա պետական դավաճանություն է: «Տեսեք, երբ ես շատ վաղուց ելույթ էի ունենում ասում էի, որ նրանք լրտեսել են մեր քարոզարշավը: Նրանք գաղտնալսել են, դա ասվել է փակագծերում և…
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման առցանց ելույթի ավարտական հատվածում քննադատեց ԱՄՆ կառավարության կորոնավիրուսային համակարգի դեմ պայքարող պատասխանատուներին: «Ավելին, այս համաճարակը լիովին հետ տարավ այն գաղափարի շուրջ եղած վարագույրները, որ պատասխանատու մարդկանցից շատերը գիտեն, թե ինչ են անում,- ասաց Օբաման,- նրանք նույնիսկ չեն էլ ձևացնում, որ այդ ոլորտի պատասխանատուներն են»։ Օբաման իր ելույթի ընթացքում կարևորեց նաև…
The New York Times թերթը գրել է, որ Ամերիկայի Միացյա Նահանգներում ռեկորդային է դարձել հրազենի առքուվաճառքը։ Թերթի դիտարկմամբ ավելի շատ վաճառք եղել է միայն 2013 թ․ հունվարին։ Վաճառվել է 2 մլն միավոր հրազեն 2 մլն միավոր ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի երկրորդ ընտրվելու երդմնակալությունից հետո, քանի որ նախագահը հանդես էր եկել զենքի վաճառքի կանոնները խստացնելու…
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ առայժմ նախագահական ընտրությունների մրցապայքարում ոչ ոքի չի աջակցում։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ իրազեկ աղբյուրին հղումով: Աղբյուրի փոխանցմամբ՝ թեև Օբաման շաբաթ երեկոյան անձամբ զանգահարել է 2020թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության հավանական թեկնածու Ջո Բայդենին՝ Հարավային Կարոլինայում վերջինիս հաղթանակը շնորհավորելու, սակայն տեղեկացրել է, որ առայժմ նախագահական ընտրությունների…
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման գործող նախագահ Դոնալդ Թրամփին «ֆաշիստ» է անվանել: Այս մասին հայտարարել է սենատոր Թիմ Քեյնը նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մասին վավերագրական ֆիլմի նկարահանման ժամանակ: Նրա խոսքով՝ Օբաման Թրամփին «ֆաշիստ» է անվանել 2016թ. նախագահական ընտրությունների ժամանակ իր հետ հեռախոսազրույցի ժամանակ: «Նախագահ Օբաման զանգահարեց ինձ և ասաց, որ պետք է ամեն…
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման ղեկավար պաշտոններ զբաղեցնող տարեց տղամարդկանց մեղադրել է քաղաքական խնդիրներ ստեղծելու մեջ: Այս մասին հաղորդում է BBC News-ը: Միացյալ Նահանգների նախկին ղեկավարը պատմել է այն բացասական արդյունքների մասին, որոնք առաջանում են քաղաքական գործիչների տարիքի պատճառով: «Եթե դուք նայեք աշխարհին և դիտարկեք խնդիրները, ապա կտեսնեք, որ դրանք՝ որպես կանոն ծեր մարդկանց, որպես…
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կանադացիներին կոչ է արել դաշնային ընտրություններում քվեարկել գործող վարչապետ Ջասթին Թրյուդոյի օգտին: Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում։ «Նախագահի պաշտոնում ես հպարտանում էի Ջասթին Թրյուդոյի հետ համատեղ աշխատանքով: Նա ջանասեր, արդյունավետ աշխատող առաջնորդ է, որը քայլեր է ձեռնարկում մեծ հրատապություն ունեցեղ խնդիրների ուղղությամբ, ինչպիսին է կլիմայի փոփոխությունը: Աշխարհին…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել հետաքննություն սկսել նախկին՝ կապված նախագահ Բարաք Օբամայի և նրա կնոջ՝ Միշել Օբամայի գրքերի և Օբամա ընտանիքի մասին վավերագրական ֆիլմ նկարելու մասին Netflix-ի նախագծերի հետ։ Սրանով Սպիտակ տան ղեկավարը պատասխանել է իր եկամուտները հաշվելու մեղադրանքներին: «Դատական համակարգը ձախողվել է Ռոբերտ Մյուլլերի ցուցմունքներում, նրանք ձախողվել են ամեն հարցում, իսկ այժմ…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացատրել է, թե ինչով է պայմանավորված իր դեմքի նարնջագույն երանգը, որը լինում է տեսանյութերում և լուսանկարներում: Թրամփը նշել է, որ է րա պատճառն ամենուրեք էներգախնայող լամպերի օգտագործումն է: Այս մասին հայտնում է Известия-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ Բալթիմոր քաղաքում Հանրապետական կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ Թրամփը մասնավորապես նշել է․ «Լամպերը, որոնք մեզ ստիպում…
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամայի բասկետբոլի խաղային մարզաշապիկը 120 հազար դոլարով վաճառվել է ԱՄՆ-ում կայացած աճուրդում: Այդ մասին հաղորդվում է Heritage Auctions աճուրդային տան կայքում: Հրապարակված տվյալների համաձայն՝ աճուրդը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին Դալլասում (Տեխասի նահանգ): Այնտեղ վաճառքի էին հանվել զանազան առարկաներ՝ կապված սպորտի եւ տարբեր մարզաձեւերում դրա աստղերի հետ: Այլ բաների…
Երևանում կայանալիք «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին մասնակցելու համար Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն արդեն 4 ամիս բանակցում է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի գրասենյակի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, համաժողովի կազմակերպիչ Ալեքսանդր Եսայանը: «Այս պահին այս առումով ավելին չենք կարող ասել, սակայն կասեմ, որ անակնկալներ սպասվում են»,-…