Բենիամին Նեթանյահու
Իսրայելում դարձյալ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
Իսրայելի խորհրդարանը որոշում է կայացրել 2020 թվականի մարտի 2-ին երկրում անցկացնել խորհրդարանական ընտրություններ, ինչը մեկ տարվա ընթացքում կդառնա երրորդը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Նշվում է, որ խորհրդարանի այս որոշումը կապված է այն բանի հետ, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակից Բենի Գանցը չեն կարողացել կոալիցիոն նոր կառավարություն ստեղծել: Խորհրդարանում ընտրությունների օրը…
Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են Իրանի կողմից եկող սպառնալիքները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ քննարկել է «Իրանի կողմից սպառնալիքը», ինչպես նաև այլ կարևոր հարցեր: Այս մասին հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից: «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը զրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ: Առաջնորդները քննարկել են Իրանի կողմից սպառնալիքի հարցը, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային այլ կարևոր հարցեր»,-…
Բողոքի ակցիա Իսրայելում․ պահանջը Նեթանյահուի հրաժարականն է
Թել Ավիվում երեկ երեկոյան մի քանի հազար քաղաքացիներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը։ Այս մասին հաղորդում է DW-ն։ Ցուցարարները ծածանել են Իսրայելի ազգային դրոշը և պաստառներ, որոնց վրա երկրի կառավարության նախագահը բնութագրվել է որպես «կոռուպցիոներ»: Բողոքի ակցիան տեղի է ունեցել «Հրաժարակա՛ն տուր, Իսրայելն ավելի կարևոր է» կարգախոսի ներքո։ ԶԼՄ-ները…
Իսրայելի գործող վարչապետին մեղադրանք է առաջադրվել․ նա չի պատրաստվում հեռանալ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ իրեն մեղադրանք առաջադրելուց հետո: Իսրայելական կառավարության ղեկավարի դեմ քրեական գործ հարուցելու մասին հինգշաբթի օրը հայտարարել է երկրի գլխավոր դատախազը: Իսրայելի առաջնորդին կասկածում են կաշառակերության, մեքենայությունների, հանրային վստահության չարաշահման մեջ։ Նրան սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում: Սա Իսրայելի պատմության ընթացքում առաջին դեպքն է, երբ…
Նեթանյահուն դարձյալ կոալիցիոն կառավարության կոչ է արել Գանցին
Իսրայելի վարչապետ, «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուն առաջարկել է «Կախոլ-Լավան» կենտրոնամետ դաշինքի ղեկավար Բենի Գանցին վերսկսել կոալիցիա ստեղծելու մասին բանակցությունները սեպտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքների հիման վրա։ Այս մասին հաղորդում է The Times of Israel թերթը։ Ավելի վաղ կենտրոնամետների ղեկավարը երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինին էր վերադարձրել կառավարության ձեւավորման մանդատը, քանի որ խնդիրը չէր կարողացել լուծել իրեն…
Իսրայելում չեն կարողանում կոալիցիոն կառավարություն կազմել
Իսրայելի գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուն և «Կախոլ-Լավան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Բենի Գանցը չեն կարողացել պայմանավորվել կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ։ Այս մասին Նեթանյահուն գրել է Twitter-ի իր էջում։ «Ցավոք, երեկ (նոյեմբերի 19-ին) մեր խոսակցության ժամանակ Բենի Գանցը հրաժարվեց ընդունել Ավիգդոր Լիբերմանի առաջադրած պայմանը, ըստ որի պետք էր ընդունել Իսրայելի նախագահի նախագիծը, որով ես՝ որպես գործող վարչապետ,…
Թրամփն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները հրաժարվում է նախորդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի հայտարարություններից, ըստ որոնց՝ Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում Իսրայելի բնակեցման քաղաքականությունը միջազգային իրավունքի խախտում է։ «Կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուն հեռախոսով խոսել է ԱՄՆ…
Իսրայելի ոչնչացումը սիոնիստական ռեժիմի վերացումն է․ Համենեի
Իսրայելի ոչնչացում ասելով՝ նկատի է առնվում պարտադրված սիոնիստական ռեժիմի վերացումը և ազատումն այնպիսի հանցագործներից, ինչպիսին է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Սեյեդ Ալի Համենեին։ Այս մասին հաղորդում է Mehr-ը։ Նրա խոսքով՝ Իսրայելի ոչնչացումը նշանակում է, որ պաղեստինցի ժողովուրդը, ներառյալ մուսուլմանները, քրիստոնյաները և հրեաները, պետք է հնարավորություն ունենան որոշելու իրենց…
Իսրայելը հարված է հասցրել «Իսլամական ջիհադ» խմբավորման հրամանատարին
Իսրայելի պաշտպանության բանակը նոյեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը Գազայի հատվածում հարված է հասցրել պաղեստինյան «Իսլամական ջիհադ» արմատական խմբավորման հրամանատարին: Այս մասին տեղեկացնում են Իրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից։ «Գիշերը Գազայում հարված է հասցվել «Իսլամական ջիհադի» ավագ հրամանատար Բահա Աբու ալ Աթային: Նա պատասխանատու է բազմաթիվ ահաբեկչական գործողությունների և վերջին ամիսներին Իսրայելի տարածքի հրթիռակոծումների համար և…
Նեթանյահուն դիմել է ոստիկանություն Facebook-յան մեկնաբանությունների պատճառով
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ոստիկանություն է դիմել Facebook-ում իրեն ուղղված սպառնալիքների պատճառով: Այս մասին հայտնել են նրա գրասենյակից: «Երկուշաբթի՝ նոյեմբերի 4-ին, վարչապետը դիմել է ոստիկանության գլխավոր տեսուչի պաշտոնակատար Մոտի Քոենին՝ կապված Facebook-ում մի մարդու հետ, որը կոչ է անում վերացնել վարչապետին եւ նրա ընտանիքի անդամներին»,-ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Իսրայելի վարչապետը խնդրել է…
Իսրայելում քննարկում են միասնական կառավարություն ստեղծելու հնարավորությունը
Իսրայելի վարչապետ և «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուն և «Կախոլ-Լավան» կուսակցությունների կենտրոնամետ դաշինքի ղեկավար Բենի Գանցը երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինի նստավայրում քննարկել են սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքներով միասնության կառավարության ստեղծման հնարավորությունը: Այդ մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, ասված է կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ, որը երկուշաբթի երեկոյան տարածվել է եռակողմ բանակցությունների արդյունքների վերաբերյալ: «Նախագահի խնդրանքով…
Նեթանյահուն իր հետ կոալիցիա ձևավորելու կոչ է արել իր գլխավոր մրցակցին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել իր գլխավոր մրցակից, Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր հրամանատարության նախկին ղեկավար Բենի Գանցին միանալ իրեն և կոալիցիա ձևավորել։ Այս մասին գրում է The Guardian-ը: Ինչպես թոխանցում է աղբյուրը, «Կապույտ և սպիտակ» կուսակցության առաջնորդ Գանցի մամուլի քարտուղարն անմիջապես չի արձագանքել Նեթանյահուի անսպասելի առաջարկին։ Կուսակցության առաջնորդն այս առիթով անձամբ ելույթ կունենա…
Իսրայելում կրկին խորհրդարանական ընտրություններ են
Իսրայելում այսօր խորհրդարան են ընտրում, ընդ որում՝ սա արդեն երկրորդ քվեարկությունն է վերջին կես տարվա մեջ: Ապրիլին անցկացված ընտրություններից հետո երկրի երկարամյա վարչապետը՝ «Լիքուդ»-ի առաջնորդ Բենյամին Նեթանյահուն այդպես էլ չկարողացավ կոալիցիա կազմել խորհրդարան անցած մյուս ուժերի հետ: Դրա հետևանքով 21-րդ գումարման Քնեսեթը լուծարվեց՝ դառնալով ամենակարճաժամկետը երկրի պատմության մեջ: «Հիմա գլխավոր հարցն է՝ Բիբին հինգերորդ անգամ…
Թրամփն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է թվիթերյան գրառմամբ: «Քննարկել ենք ԱՄՆ-ի և Իսրայելի փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի առաջխաղացման հնարավորությունը, որն էլ ավելի կամրապնդի մեր երկրների դաշնակցությունը»,-գրել է Թրամփը: Նա նաև հույս է հայտնել, որ այդ քննարկումները կշարունակվեն Իսրայելում անցկացվելիք ընտրություններից հետո, երբ…
Թրամփը չի հավատում, որ Իսրայելը փորձում է լրտեսել ԱՄՆ-ն
Չեմ կարծում, որ իսրայելցիները մեզ լրտեսում են: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով այն հրապարակումը, որ Իսրայելը Սպիտակ տան մոտ լրտեսական սարքավորումներ է տեղադրել: «Ես դժվարանում եմ դրան հավատալ»,-նշել է Թրամփը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ևս հերքել է այս տեղեկությունը՝ այն անվանելով բացարձակ կեղծիք: Վարչապետի խոսքով՝ ինքն արգելել է ԱՄՆ-ի նկատմամբ լրտեսությունը։…











