ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է թվիթերյան գրառմամբ:
«Քննարկել ենք ԱՄՆ-ի և Իսրայելի փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի առաջխաղացման հնարավորությունը, որն էլ ավելի կամրապնդի մեր երկրների դաշնակցությունը»,-գրել է Թրամփը:
Նա նաև հույս է հայտնել, որ այդ քննարկումները կշարունակվեն Իսրայելում անցկացվելիք ընտրություններից հետո, երբ իրենք հանդիպեն այս ամիս ավելի ուշ կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում: