Բենիամին Նեթանյահու
Նեթանյահուն հայտնել է, որ ՌԴ-ին վտանգ է սպառնում Իրանից
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ռուսական կողմին վտանգ է սպառնում Իրանից։ Նա նշել է, որ ռուսական կողմին նախևառաջ կարող է վնասել իսլամի արմատական տեսակը, որը պարտադրում է իրանական կողմը։ «Ռուսաստանի համար ամենամեծ վտանգն արմատական իսլամն է»,-հայտնել է Նեթանյահուն։ Նրա կարծիքով՝ շատ հաճախ առանցքային հարցերի շուրջ Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները չեն համընկնում։
Նեթանյահուն Բորիս Ջոնսոնին սխալմամբ Ելցին է անվանել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շփոթել է բրիտանացի պաշտոնակցի՝ Բորիս Ջոնսոնի ազգանունը՝ սխալմամբ նրան Ելցին անվանելով: Ինչպես հաղոդում է РИА Новости-ն, հղում անելով հրեական աղբյուրին, ելույթ ունենալով կիրակնօրյա նիստում՝ իսրայելցի վարչապետը պատմել է Մեծ Բրիտանիա կատարած այցելության մասին: «Վերադարձել եմ Լոնդոն կատարած շատ հաճելի ուղևորությունից, որտեղ հանդիպել եմ վարչապետ Բորիս Ելցինի և ԱՄՆ պաշտպանության նախարարի հետ»,-ասել…
Իսրայելը կանխել է Իրանի հարձակումն իր վրա՝ Սիրիայի տարածքից
Իսրայելը հազվադեպ է ստանձնում պատասխանատվությունը Սիրիայում իրանական թիրախներն օդից ոչնչացնելու համար, չնայած հարյուրավոր նման դեպքերի: Սակայն, այս անգամ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բացահայտ կերպով գովաբանել է բանակն ասելով, որ Իրանը ոչ մի տեղ անձեռնմխելի չէ: Իսրայելական կողմի հաղորդմամբ, իրանական զինվորականների մի խումբ վերջերս Սիրիա էր ժամանել՝ Իսրայելի դեմ պայթուցիկ նյութերով զինված մահացու դրոնների հարձակում կազմակերպելու…
Իսրայելի վարչապետը հրամայել է ամեն ինչ անել իրանական սպառնալիքին հակազդելու համար
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրաման է տվել զինվորականներին՝ անհրաժեշտ ամեն ինչ անել իրանական սպառնալիքին հակազդելու համար։ Այս մասին հաղորդում է TACC-ը։ «Ես ոչ մի տեղ իմունիտետ չեմ տրամադրում Իրանին, Իրանն այն պետությունն է, որը երդվել է ոչնչացնել Իսրայելը: Նա ջանում է բազաներ ստեղծել մեր դեմ ամենուրեք՝ բուն Իրանում, Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Եմենում»,-ասել…
Մեկնարկել է Զելենսկի-Նեթանյահու հանդիպումը
Կիևում՝ Մարիինյան պալատում, ընթանում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպումը: Պաշտոնական այցը մեկնարկել է հանդիսավոր արարողությամբ: Հայտնի է, որ այսօր նախատեսված է նաև երկկողմ փաստաթղթերի ստորագրում, բացի այդ, Զելենսկին և Նեթանյահուն հանդես կգան հայտարարություններով:
Մահացել է Իսրայելի նախագահի կինը
Մահացել է Իսրայելի նախագահի կինը՝ Նեհամա Ռիվլինը։ Նա վախճանվել է դոնորական թոքի փոխպատվաստումից մի քանի ամիս հետո, տեղեկացրել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Ռեուվեն Ռիվլինի կինը 73 տարեկան էր։ Տարեսկզբին նախագահի կինը թոքի փոխպատվաստման վիրահատության էր ենթարկվել։ Նա թոքային ֆիբրոզ ուներ, որով տառապում էր մի քանի տարի։
Թույլ չենք տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել. Բենիամին Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է, որ թույլ չեն տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել: Այս մասին նա հայտարարել է ահաբեկչական հարձակումներից զոհված զինվորների և զոհերի օրվա հանդիսավոր արարողությանը իր ելույթի ժամանակ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի և Ռուսաստանի դեսպաններին տեղեկացրել է իր որոշման մասին` «դադարեցնել որոշակի պարտավորությունները»…
Իսրայելը զանգվածային հարվածներ կհասցնի պաղեստինյան ահաբեկիչների ուղղությամբ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել է, որ հրաման է տվել բանակին զանգվածային հարվածներ հասցնել Գազայի հատվածում պաղեստինյան օբյեկտների ուղղությամբ՝ ի պատասխան իսրայելական տարածքի ուղղությամբ հրթիռային կրակոցների: «Այսօր առավոտյան ես կարգադրել եմ շարունակել զանգվածային հարվածներ հասցնել Գազայի հատվածում ահաբեկչական տարրերի ուղղությամբ այդ տարածքի շուրջ զորքերը վերախմբավորելու և տանկերով, հրետանային ու հետևակային ուժերով ամրապնդելու համար»,-հայտարարել է նա…
Նեթանյահուի կուսակցությունը 36 տեղ է ստացել խորհրդարանում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը 120 տեղանոց Քնեսեթում ստացել է 36 տեղ: Արդյունքը հրապարակվել է երեքշաբթի կայացած խորհրդարանական ընտրությունների ձայների 100 տոկոսի հաշվարկից հետո։ Իսկ «Լիկուդ»-ի գլխավոր մրցակից, գլխավոր շտաբի նախկին ղեկավար Բենի Գանցի կենտրոնամետ «Կախոլ-Լավան» բլոկը ստացել է 35 մանդատ։ Խորհրդարան են անցել ևս 5 ուժեր։ ԿԸՀ-ի տվյալներով՝ մասնակցությունն ընտրություններին կազմել է…
Նեթանյահուի մրցակիցն ընդունել է իր պատությունն ընտրություններում
Իսրայելի «Կապույտ և սպիտակ» կուսակցության ղեկավար, գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավոր մրցակից Բենի Գանցն ընդունել է իր պարտությունը: Ձայների 97%-ի հաշվարկի արդյունքներով՝ Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության գլխավորած դաշինքը 120 տեղանոց Քնեսեթում կզբաղեցնի 65 աթոռ, իսկ Գանցի կուսակցությունը խորհրդարանում կունենա 55 տեղ «Մենք ժողովրդավար ենք և ընդունում ենք ժողովրդի որոշումը», – հայտարարել է Գանցը: Այս մասին հայտնել…
Իսրայելի գլխավոր դատախազը մտադիր է երկրի վարչապետին մեղադրանք առաջադրել
Իսրայելի գլխավոր դատախազը հայտնել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ կոռուպցիայի մեղադրանք առաջադրելու մտադրության մասին՝ միաժամանակ չբացառելով, որ նախնական լսումների ժամանակ կարող է փոխել կարծիքը: Այս մասին հայտնում է «BBC»-ն: Իսրայելի վարչապետը կասկածվում է գործարարներից թանկարժեք նվերներ ստանալու և երկրի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն ընկերությունների շահերի լոբբինգի մեջ: Նեթանյահուն չի ընդունում մեղադրանքները, իսկ իր գլխավորած «Լիկուդ»…








