fbpx
Աշխարհ

Իսրայելի գլխավոր դատախազը մտադիր է երկրի վարչապետին մեղադրանք առաջադրել

Իսրայելի գլխավոր դատախազը հայտնել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ կոռուպցիայի մեղադրանք առաջադրելու մտադրության մասին՝ միաժամանակ չբացառելով, որ նախնական լսումների ժամանակ կարող է փոխել կարծիքը:

Այս մասին հայտնում է «BBC»-ն: Իսրայելի վարչապետը կասկածվում է գործարարներից թանկարժեք նվերներ ստանալու և երկրի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն ընկերությունների շահերի լոբբինգի մեջ:

Նեթանյահուն չի ընդունում մեղադրանքները, իսկ իր գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը այն «քաղաքական հետապնդում» է որակել:

Ապրիլի 9-ին Իսրայելում կայանալու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ:

Հայտնում է armtimes.am-ը

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ