ԲՀԿ
Ժողովրդի բարեկեցության աճ չեմ տեսնում․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի ծանոթացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 1 տարին ամփոփող 100 փաստերի հետ։ Զոհրաբյանը նշել է, որ ժողովրդի բարեկեցության աճ չի տեսնում։ Նա շեշտեց, որ իր համար կարևոր է, թե ինչ է փոխվել, այլ ոչ իշխանության հրապարակած փատերի քանակը։ «Ինձ համար կարևորն այն է,…
Մայիսի 7-ին մեկնարկեց ԱԺ հերթական նստաշրջանը
ՀՀ Ազգային ժողովը մայիսի 7-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են նստաշրջանի և հերթական նիստերի օրակարգերը, քննարկել գլխադասային հանձնաժողովների բացասական եզրակացությունն ստացած երկու օրենսդրական նախաձեռնությունները ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու վերաբերյալ հարցը: Քննարկման արդյունքում նստաշրջանի օրակարգում չի ընդգրկվել Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի…
Նախարարություններից մեկի անունն ու գործառույթը կփոխվի. քննարկում ԱԺ-ում
Մայիսի 7-ին խորհրդարանի հերթական նիստում քննարկվում էր Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարությունը վերանվանվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբեության նախարարության։ Նախարարի փոխանցմամբ, նույն նախարարության գործառույթների թվում ավելացել է ռազմաարդյունաբերության ոլորտում միջազգային համագործակցության գործառույթը՝ հաշվի առնելով…
Պարոն Ծառուկյանի պատասխանն այն մասին է, որ «թղթերով ամեն ինչ կարգին է». Սուրեն Սահակյան
«ՔՈ» ՍԴԿ գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի պատասխանին, ուղղված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գրությանը։ «Կարդացի պարոն Ծառուկյանի պատասխանը պարոն Արարատ Միրզոյանի գրությանը։ Դրա հետ կապված մի քանի անձնական, ոչ մասնագիտական դիտարկում․ 1. Պարոն Ծառուկյանը իր գրության 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշում է․ «…հանդիպման ժամանակ…
Պատգամավորների հարցերին պատշաճ չենք պատասխանու՞մ. Նիկոլ Փաշինյան
Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կառավարությանն էր դիմել «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ գործող օրենքով՝ ԱԺ պատգամավորն իրավունք ունի առաջարկություններով և տեղեկություններ ստանալու համար դիմել Գործադիրին, դրա համար նախատեսված է 21-օրյա ժամկետ: Նախագծի հեղինակը կարծում է, որ այստեղ անհամաչափություն…
ԱԺ խմբակցությունները դեռևս չեն մեկնաբանում ՔՈ կուսակցության՝ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու վերաբերյալ դիմումը
Armtimes-ը գրում է․ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջը սոցցանցի տիրույթից անհետացել է «Քաղաքացու որոշում» ՍԴ կուսակցության այն հայտարարությունից հետո, ըստ որի՝ կուսակցությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը և ԱԺ նախագահին՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու գործընթաց սկսելու հարցով։ Գևորգ Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է ջնջել իր էջը,…
Երևանյան թեքահարթակները կամիկաձեների համար են. Նաիրա Զոհրաբյանը փորձարկել է թեքահարթակները
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված թեքահարթակների խնդրին: Պատգամավորը գրել է. «Երևանյան թեքահարթակները կամիկաձեների համար են. Ինձ էին դիմել հատուկ կարիքներ ունեցող անձանց` հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններ, բողոքելով, որ երևանյան թեքահարթակների զգալի մասը սխալ անկյամբ, սխալ թեքությամբ են սարքված և հաշմանդամների սայլակներն ու մանկասայլակները…
Տվյալների մասնակի տրամադրմամբ հնարավոր է «ամբողջ լրատվական դաշտը մանիպուլյացիայի ենթարկել». Իվետա Տոնոյան
ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմաբակցության անդամ Իվետա Տոնոյանը, անդրադառնալով «Արարատցեմենտ»-ի հետ կապված թեմային, ասաց, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, լրագրող Հայկ Գևոորգյանն ազնիվ չի եղել փաստերի տրամադրման առումով «Մեր գործընկեր Հայկ Գևորգյանն առնվազն ազնիվ չի եղել փաստերի տրամադրման առումով՝ մասնավորապես խորհրդարանական ամբիոնից հայտարարելով, թե մասնավորեցման գործընթացը 200 հազար դոլար է արժեցել: Ընդամենը նույն…
ԲՀԿ-ն կողմ կքվեարկի Մարտի մեկի մասին նախագծին
ԱԺ ԲՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու «2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Քանի որ վերաբերում է փոխհատուցմանը, զոհերին և այլն, մենք միանշանակ կողմ ենք քվեարկելու»,- ասել է…
ՀՀ-ում գոյություն ունի՞ արդյոք օրենք «Կամավոր աշխատանքի մասին». Գևորգ Պետրոսյան
Ազգային ժողովի նիստում ապրիլի 22-ին քննարկման էր դրված «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը: ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանը խնդրեց հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանին ավելի հստակ ներկայացնել, թե այս փոփոխությունն ի՞նչ կարող է տալ:…
ՀՀ նախագահը հանդիպել է ԲՀԿ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակելով հանդիպումների շարքը Ազգային ժողովի խմբակցությունների հետ, այսօր հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Ազգային ժողովի աշխատանքների, միջազգային հարթակներում նրա գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ: Նշվել է, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին բավականին ակտիվ և…
Զինվորականների մասին ԲՀԿ-ի առաջարկած օրենքի նախագիծը հավանության չարժանացավ
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը փոփոխություն է կատարել և առաջարկում է բանակ զորակոչված 18 տարեկան երիտասարդներին թույլ չտալ մեկնել առաջնագիծ՝ մարտական հերթապահության։ Էնֆիաջյանը իր ելույթի ժամանակ ներկայացրեց վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն, 2017-ին զինված ուժերում տարբեր պատճառներով մահվան 66 դեպք է գրանցել, 2018-ին՝ 49 դեպք։ Մահացած զինծառայողների թվում, ըստ պատգամավորի, շատ…
ԲՀԿ-ն առաջարկում է, որ զինծառայողները մարտական հերթապահության անցնեն ծառայությունից մեկ տարի անց
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ապրիլի 9-ին քննարկման դրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը նշեց, որ խոսքն այն մասին է, որ ոչ թե 18 տարեկանում, այլ նվազագույնը 1 տարի ծառայություն անցնելուց հետո միայն…
Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը ԱԺ-ում դրվեց շրջանառության մեջ
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Գրառման մեջ վերջինս հայտնել է, որ ինչպես և խոստացել էին, կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը քիչ առաջ ԱԺ-ում դրեցինք շրջանառության մեջ: «ՀՀ Քրեական Օրենսգիրք Հոդված 2651. Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը 1.Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման…
Կառավարությունը մերժեց Հայ կինոյի օր ունենալու նախագիծը
ՀՀ կառավարությունն ապրիլի 4-ին մերժեց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում էր ապրիլի 16-ը Հայ կինոյի օր հռչակել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացրեց նախագիծը: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը զեկույցի ընթացքում նշեց, որ ՀՀ կառավարությունը նպատակահարմար չի համարում օրենքով ապրիլի 16-ը Հայ կինոյի օր հռչակելու առաջարկը, քանի որ…















