Աշխարհ

ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հոնկոնգի բնակիչներին. Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդես է եկել հայտարարությամբ:

Պոմպեոն հայտնել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հոնկոնգի բնակիչներին:

Պոմպեոն նշել է, որ ԱՄՆ-ն մի կողմ չի կանգնի այն ժամանակ, երբ Չինաստանը կուլ է տալիս Հոնկոնգին:

«Անցյալ շաբաթ մենք պատժամիջոցներ կիրառեցինք Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության այն պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են Հոնկոնգի ինքնավարության խաթարման համար: Մենք դադարեցնում ենք ռազմական և երկակի նշանակության տեխնոլոգիաների արտահանումը Հոնկոնգ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով մենք կդադարեցնենք նախապատվությունները, հազվագյուտ բացառություններով, որոնք Հոնկոնգին հատուկ դիրք էին տալիս»:

Պոմպեոն հավելել է, որ Միացյալ Նահանգները կշարունակեն աջակցել Հոնկոնգի ազատասեր բնակիչներին։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ