Բնապահպանություն
Մեր աջակցությունն ենք հայտնում Ամուլսարի համար ոտքի ելած ակտիվ քաղաքացիներին. «Սասնա Ծռեր»
«Սասնա Ծռեր» համահայկական շարժում Ամուլսարի խնդրին վերաբերող հայտարարություն է տարածել: «Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական-քաղաքական ուժերս ու հանրային գործիչներս, բարձրաձայնում ենք մեր միասնական մտահոգությունը Ամուլսարում մետաղահանքի հնարավոր շահագործման շուրջն ընթացող զարգացումների առնչությամբ։ Չկա ու չի կարող լինել որևէ ֆինանսատնտեսական, քաղաքական, սոցիալական հիմնավորում, որը կարդարացնի այն անդառնալի և անվերականգնելի կորուստը, որ կպատճառի հանքի շահագործումը Հայաստանի բնությանն ու հայ…
Պետք է հստակ ծրագիր ունենանք, թե ինչ ենք անում և՛ բնապահպանության, և՛ տնտեսության ոլորտներում․ ՀՀ նախագահ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հետևողականորեն հանդես է գալիս այն քաղաքական որոշումների ընդունման օգտին, որոնք բխում են հայկական պետականության ամրապնդման և մեր ազգային շահերից։ Այս մասին տեղեկացնում են Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Թեև Սահմանադրությամբ նախագահը իրավասու չէ միջամտելու իշխանության մյուս մարմինների աշխատանքին, սակայն մշտապես պատրաստակամ է համազգային և համապետական կարևորություն ունեցող հարցերի դեպքում…
Տեսչական մարմինը լորերի ապօրինի որսի դեպք է հայտնաբերել
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Facebook-յան պաշտոնական էջում գրված է․ «Որսագողության դեմ պայքարի միջոցառման շրջանակներում իրականացվող հերթական շրջայցի ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից օրերս Արմավիրի մարզում հայտնաբերվեց ապօրինի որսի դեպք։ Քաղաքացիներ Ա.Ս.-ն և Ա.Ս.-ն մինչև որսաշրջանի բացումը որսացել էին 9 հատ լոր։ Նրանց մոտ հայտնաբերվել է որսորդական 2 հրացան, որոնք առգրավվել են։ Տեսչական մարմնում հարուցվել…
Ամուլսար. զորակցություն Վարչապետի հետ հանդիպման ընթացքում
Հայկական բնապահպանական ճակատը Facebook սոցիալական ցանցում «Ամուլսար. զորակցություն Վարչապետի հետ հանդիպման ընթացքում» անվանումով իվենթ է բացել, որի «մանրամասներ» բաժնում գրված է․ «Երկուշաբթի օրը՝ օգոստոսի 19-ին, ժամը 12:00-ին, Բաղրամյան 26 հասցեում վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հարցով հանդիպման է հրավիրել: Հրավիրյալների ամբողջական ցանկին չենք տիրապետում, սակայն գիտենք, որ բնապահպանները, Ջերմուկ համայնքի ավագանին, դպրոցներն ու Ամուլսարի պահապանները հրավիրվել…
Ամուլսարի հարցով քննարկում է լինելու Կառավարությունում. բնապահպան
Բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «ԱՄՈՒԼՍԱՐԻ հարցով քննարկում է լինելու կառավարությունում։ Նշանակվել է հանդիպում Ջերմուկ համայնքի համայնքապետի, ավագանու, անդամների ուսուցիչների և տնօրենների, առողջարանների և հյուրանոցների տերերի, ինչպես նաև հինգ հոգի հանքի դեմ պայքարող բնակիչների հետ։ Ուստի մենք բնակիչներով նպատակահարմար գտանք ՀԻՆԳ ՀՈԳՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԳՆԱԼ ՀԻՍՈՒՆԻՑ…
Աղտոտված արագիլներ՝ արդեն Երևանում. Առավոտ
Այսօր յուղաշերտով աղտոտված 5 արագիլ է հայտնաբերվել, բայց ոչ թե Արարատի մարզում, որտեղ նախորդ ամիսներին հայտնաբերվել էին աղտոտված արագիլները, այլ Երևանում՝ Արմավիրի մարզին սահմանակից Աէրացիա թաղամասում: Այս մասին Aravot.am-ի «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ» նախագծին հայտնեց բնապահպան, «Սիվիլ Վոյս» կազմակերպության փորձագետ Սիլվա Ադամյանը: Նա տեղեկացրեց՝ իրեն այդ մասին ահազանգել են ԱԻՆ-ից, ընդ որում, Ադամյանին զանգելու խորհուրդ են տվել Բնապահպանության…
Հաստատվել են օրինակելի ուսումնական պլանները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Նախարարության կողմից հաստատված ծրագրերով երաշխավորվում է «Կիրառական տնտեսագիտություն» (9-րդ դասարան), «Կյանքի հմտություններ» (2-8-րդ դասարաններ), «Բնապահպանություն» (7-8-րդ կամ 8-9-րդ դասարաններ), «Էկոլոգիա» (8-9-րդ դասարաններ), «Էներգիայի և ռեսուրսների օգտագործում» (7-րդ կամ…
ՔԿ նախագահի տեղակալը հանդիպել է Ջերմուկի բնակիչների և բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչների հետ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ՔԿ նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Սամվել Ավետիսյանն այսօր ընդունել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի մի խումբ բնակիչների, ինչպես նաև՝ բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների: Հանդիպման ընթացքում քննարկվել է 2019 թվականի հուլիսի 13-ին տեղի ունեցած միջադեպը, երբ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի…
Թերի աշխատանքներ «Սևան ազգային պարկում»․ ստորագրվել են ակնհայտ կեղծ կատարողական ակտեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Գեղարքունիքի մարզում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հետևյալը։ Նախնական տվյալներով՝ 2013 թվականին բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի և «Ճամբարակի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության միջև պայմանագիր…
Մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել են բնապահպանության ոլորտին առնչվող օրինագծեր
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Սերգեյ Բագրատյանի նախագահությամբ հուլիսի 10-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննության է առել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված՝ հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների ևկանխատեսումների իրականացման…
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է հանքարդյունաբերողների հետ
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը հանդիպել է ՀՀ-ում մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքը կրող ավելի քան 20 տնտեսավարող սուբյեկտների ղեկավար կազմի հետ։ Ինչպես հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից, Վ.Ավետիսյանն իր ողջույնի խոսքում կարևորել է Տեսչական մարմնի և տնտեսավարող…
Ամուլսարի խնդրով պատվիրված միջազգային փորձաքննության արդյունքները պետք է հանրային քննարկում անցնեն. ՀԲՃ
«ՀՀ քննչական կոմիտեում դեռ 2018 թվականի հուլիսին հարուցվել էր քրեական գործ Ամուլսարի ծրագրի նախագծի փորձաքննության ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։ Այս քրեական գործի շրջանակներում պատվիրվել է միջազգային փորձաքննություն, որն իրականացնում է լիբանանյան ELARD ընկերությունը։ Ըստ շրջանառվող լուրերի` շուտով պետք է հայտնի լինեն այդ…
Մեկնարկել է «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագիրը
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր մասնակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի մեկնարկին: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, ՀՀ…
Բնապահպանական թեմաներով դասընթացներ` համայնքային և քաղաքացիական ծառայողների համար
Երևանի քաղաքապետարանի մոտ 350 աշխատակից կմասնակցի բնապահպանական թեմաներով դասընթացներին և կվերապատրաստվի: Նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրով: Վերապատրաստումը մայիս-սեպտեմբերին կանցկացվի ՀՀ պետական կառավարման ակադեմիայում: Քաղաքապետարանի մասնագետները կծանոթանան բնապահպանական կառավարման, կայուն քաղաքների, վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության, շրջանաձև տնտեսության, ինչպես նաև քաղաքային տնտեսության բնապահպանական…
Եղեգնաձորի բնակիչները պահանջում են համայնքում արգելել մետաղական հանքարդյունաբերությունը․ ՀԲՃ
Հայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ Եղեգնաձորի բնակիչները համայնքի ավագանուց և ղեկավարից պահանջում են եղեգնաձորը դարձնել էկո-տնտեսական տարածք, ինչպես նաև արգելել համայնքում մետղական հանքարդյունաբերությունը։ «‼️Եղեգնաձորի բնակիչները նույնպես ներկայացրեցին շուրջ 2300 ստորագրությամբ հանրագիր՝ մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու և համայնքն էկո-տնտեսական տարածք դարձնելու վերաբերյալ։ ⚠️ Որպես ուղիղ ժողովրդավարության դրսևորում՝ բնակիչներն իրենց ավագանուց և համայնքի ղեկավարից…














