Մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել են բնապահպանության ոլորտին առնչվող օրինագծեր

Ամենադիտվածներ

Մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել են բնապահպանության ոլորտին առնչվող օրինագծեր

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Սերգեյ Բագրատյանի նախագահությամբ հուլիսի 10-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննության է առել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված՝ հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների ևկանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգումը վերապահել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթով խստացվում են ապօրինի անտառահատումների և որսագողությունների համար սահմանված պատժամիջոցները: ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների որսի կամ ոչնչացման դեպքում, յուրաքանչյուր առանձնյակի համար՝ անկախ կենդանու տարիքից, ինչպես նաև կրիտիկական վիճակում գտնվող (CR) կատեգորիայի տեսակների համար գործող 3 միլիոն դրամ տուգանքը գործադիրն առաջարկում է դարձնել 100 միլիոն:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ գործադիրը ներկայացրել է տեխնիկական բնույթի առաջարկություններ:

Հանձնաժողովականները միաձայն դրական եզրակացություն են տվել նախագծերին:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();