բողոքարկում

  • Այս օրենսդրական փաթեթը թույլ կտա վերացնել կառավարության և վարչապետի ավելորդ բեռնվածությունը՝ բարձրացնելով նրանց գործունեության արդյունավետությունը։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ՀՀ ԱԺ նիստում, երկրորդ ընթերցմամբ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի արդարադատության առաջին փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ առաջարկվող օրենսդրական փաթեթը թույլ…

    Պաշտոնյաների անգործությունը բողոքարկելը ավելի հեշտ կդառնա
  • Դատախազությունը բողոքարկել է ԱԺ նախկին պատգամավոր, «ՄԱՊ»-ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի ազատ արձակման որոշումը: Այս մասին հայտնել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Ալեքսան Պետրոսյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել հունվարի 10-ին: Որոշումը կայացրել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը՝ բավարարելով պաշտպանական կողմի միջնորդությունը: Նախկին պատգամավորի խափանման…

    Դատախազությունը բողոքարկել է Ալիկ Պետրոսյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը
  • Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի կալանավորման որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան: Այս մասին հայտնել է Սարգսյանի պաշտպան Արթուր Պիվազյանը՝ նշելով, որ իրենց գնահատմամբ՝ որոշումը չպատճառաբանված և չհիմնավորված էր. «Գտնում ենք, որ նման որոշումներ առհասարակ չպիտի կայացվեն՝ անկախ նրանից, թե կալանավորվող անձն ով է, պաշտպանողը՝ ով»,-ասաց նա: Պաշտպանը չցանկացավ այս պահին քրեական գործից այլ մանրամասներ հայտնել:…

    Սերժ Սարգսյանի եղբորորդու կալանավորումը բողոքարկվել է
  • ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Թեև ինչպես նախաքննությունն իրականացնող մարմնի, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազության կողմից պարբերաբար տեղեկատվություն տարածվում է հանրությանն առավելապես որպես «երեխաների ապօրինի ոդեգրման գործ» հայտնի քրեական գործի նախաքննության ընթացքի վերաբերյալ, այդուհանդերձ, հարկ եմ համարում տեղեկացնել, որ նշված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված հինգ անձանցից երեքի մասով…

    Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալներից 3-ի խափանման միջոցների որոշումները բողոքարկվել են
  • Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը պատրաստվում է բողոքարկել դատախազության որոշումը, որով մերժվել էր Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու իրենց պահանջը: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում հայտնեց Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ նշելով, որ դատախազության որոշումն անհիմն են համարում: Սերժ Սարգսյանի պաշտպանը բողոք էր ներկայացրել՝ պահանջելով վերացնել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը:…

    Սերժ Սարգսյանի պաշտպանները բողոքարկելու են դատախազության որոշումը
  • Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բողոքարկմամբ Վերաքննիչ քրեական դատարանի նիստը նշանակված է դեկտեմբերի 16-ին՝ 16:30-ին: Հիշեցնենք, որ սա նոր կազմով առաջին նիստն է։ Գործը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին: Նախորդ դատական նիստում դատավոր Մխիթար Պապոյանը բավարարել էր դատախազների միջնորդությունը և ինքնաբացարկ հայտնել: Նշենք, որ Քոչարյանի փաստաբանները բողոքարկել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի…

    Քոչարյանի փաստաբանների բողոքարկմամբ Վերաքննիչի նիստի օրը հայտնի է
  • ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի փաստաբան Համբարձում Մելիք-Սարգսյանը բողոքարկել է Գևորգ Կոստանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին դատարանի որոշումը վերացնելու համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գևորգ Կոստանյանի փաստաբան Համբարձում Մելիք-Սարգսյանը։ Նա նշեց, որ բողոքը ներկայացրել են դեկտեմբերի 9-ին։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել նախկին ոստիկանապետ…

    Կոստանյանի փաստաբանը բողոքարկել է իր պաշտպանյալին կալանավորելու դատարանի որոշումը
  • Վաշինգտոնում Վերաքննիչ դատարանը երեկ մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանների բողոքարկումը: Նրանք փորձում էին վիճարկել դատական ստորին ատյանի որոշումը, ըստ որի՝ Կոնգրեսին թույլ էր տրվել հասանելիություն ստանալ պետության ղեկավարի հարկային հայտարարագրերին։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը: Այս տարվա հոկտեմբերին Կոլումբիա մայրաքաղաքային շրջանի դատարանը որոշել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի համապատասխան կոմիտեն Թրամփից նրա…

    Դատարանը մերժել է Թրամփի փաստաբանների բողոքարկումը
  • ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բողոքարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի հոկտեմբերի 8-ի վճիռը: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է ԿԳՄՍ իրավաբանական վարչության պետ Էմիլ Մարգարյանը: «Մենք գրեթե 30 էջ ծավալով վերաքննիչ բողոք ենք ներկայացրել»,- ասել է նա, սակայն բողոքի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել: Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով՝…

    ԿԳՄՍՆ-ն բողոքարկել է Կոնստանտին Օրբելյանի հայցն ընդդեմ Նազենի Ղարիբյանի
  • Նախօրեին Պոլսի հայոց պատրիարքարանում տեղի է ունեցել նախաձեռնարկ մարմնի անդամների և հիմնադրամների ղեկավարների նիստը: Նիստի ընթացքում որոշում է կայացվել չբողոքարկել Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից սեպտեմբերի 23-ին պատրիարքարան ուղարկված նոր կանոնագիրը։ Նշենք, որ պատրիարքի թեկնածու առաջադրվելու համար կանոնագրի (կանոնադրության) մեջ սահմանված նոր պայմաններից խնդրահարույցն արտասահմանաբնակ թեկնածուների առաջադրման արգելքն է։ Ինչպես հայտնում է Ermeni Haber-ը, նիստից…

    Թուրքիայի պարտադրած սահմանափակումը չի բողոքարկվի Պոլսո հայոց պատրիարքարանի կողմից
  • Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտպանությունն աշխատում է հասնել այն բանին, որ նա անվտանգ վերադառնա Ուկրաինա: Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, հայտնել է նրա փաստաբան Վիտալի Սերդյուկը։ Սեպտեմբերի 23-ին Կիևի Վճռաբեկ դատարանն սկսել է Յանուկովիչի նկատմամբ պետական դավաճանության գործով դատավճռի բողոքարկման քննարկումը: «Նա այժմ ժամանակավորապես գտնվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում: Եվ պաշտպանության կողմից իրականացվում…

    Յանուկովիչը մտադիր է Ուկրաինա վերադառնալ
  • ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին որոշումը բողոքարկվել է: Այս մասին լրատվամիջոցներին ասել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը: «Գլխավոր դատախազին բողոք եմ ներկայացրել Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու որոշման վերաբերյալ: Բացի այդ, Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելու մասին բողոք է ներկայացվել՝ հանցակազմի բացակայության…

    Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի մասին որոշումը բողոքարկվել է
  • Rustavi 2 հեռուստաընկերության նախկին սեփականատերերը նոր հայց են պատրաստվում ուղարկել Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ընկերության իրավաբանները մտադիր են օգտագործել միակ շանսը և դատական ​​գործ հարուցել ՄԻԵԴ-ի Մեծ պալատում՝ ՀԸ-ն վերադարձնելու հույսերով: Այս մասին նախօրեին հայտարարել էր նաև ՀԸ-ի արդեն նախկին տնօրեն Նիկա Գվարամիան: Հեռուստատեսությունն ու դրա սեփականատերերը ՄԻԵԴ-ում վիճարկում էին Եվրոպական կոնվենցիայի որոշ հոդվածների…

    Rustavi 2-ի սեփականատերերը բողոքարկելու են ՄԻԵԴ-ի որոշումը
  • Վերաքննիչ քրեական դատանում այսօր վերսկսվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Գլխավոր դատախազությունը և տուժող կողմը բողոքարկել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 20-ի քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: Դատախազները պահանջում են փոխել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված անձնական երաշխավորությունը և նրան կալանավորել, իսկ գործի վարույթը կասեցնելու դատարանի…

    Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը շարունակվում է
  • ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Արմեն Դանիելյանը երրորդ անգամ մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը։ Այն հրապարակել էր Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը։ Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը։ Գլխավոր դատախազությունը պետք է ներկայացներ բողոքարկման էությունը, սակայն ինքնաբացարկի միջնորդության…

    Քոչարյանի գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը