բողոքի ակցիա
Հունական խորհրդարանի մոտ բողոքի ակցիայի ժամանակ 130 մարդ է ձերբակալվել
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում գտնվող խորհրդարանի շենքի մոտ անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ 130 տեղի բնակիչ է ձերբակալվել, հայտնում է CTB-ն: Նշվում է, որ հանրահավաքին հազարավոր մարդիկ են մասնակցում: Ցուցարարները դեմ են Մակեդոնիայի անվանումը Հյուսիսային Մակեդոնիայով փոխարինմանը: Սկզբում ցույցերը խաղաղ էին, սակայն ավելի ուշ մասնակիցները սկսել են իրավապահների ուղղությամբ շշեր և քարեր նետել: Ի պատասխան՝ ոստիկաններն արցունքաբեր…
Ուշադիր հետևում ենք Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին. ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը թվիթերյան էջում տեղեկացնում է, որ ուշադրության կենտրոնում է պահում Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները: «Ուշադիր հետևում ենք Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին և հուսով ենք, որ իրադրությունը խաղաղ հանգուցալուծում կունենա»,- նշված է ԱԳՆ թվիթերյան էջում։ Հիշեցնենք, որ Վենեսուելայում հունվարի 23-ին բողոքի խոշոր ալիք է սկիզբ առել. ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հռչակել է…
Վենեսուելայի նահանգներից մեկում ոստիկանները միացել են ցուցարարներին
Վենեսուելայի Կարաբոբո նահանգում ոստիկանության ծառայողները միացել են ցուցարարներին: Այս մասին հայտնել է El Nacional պարբերականը: Ոստիկանները կառավարության դեմ բողոքի ակցիային են միացել նահանգի մայրաքաղաք Վալենսիայում: Ցուցարարներին է միացել մի քանի տասնյակ ոստիկան ծառայողական մոտոցիկլետներով և ավտոմեքենաներով: Ցուցարարները ոստիկաններին ընդունել են ուրախության բացականչություններով: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վենեսուելայում արդեն մի քանի օր է՝ շարունակվում են…
Բողոքի ակցիա` քաղաքապետարանի դիմաց
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում տաքսու վարորդները և չգործող երթուղիների վարորդները: Մասնակիցները պահանջում են տրանպորտային խնդիրների շուտափույթ լուծում, նաև՝ հանդիպում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ «Մեր ձգտումն այն է, որ տաքսու ոլորտը մտնի քաղաքապետարանի ենթակայության տակ։ Տրանսպորտի նախարարությունն ի զորու չէ օրենք կիրառել ամբողջ հանրապետության տաքսու ոլորտի նկատմամբ։ Մենք գտնում ենք, որ այս ոլորտը…
Աթենքում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել
Աթենքում բողոքի ակցիա է կազմակերպվել Մակեդոնիայի Հանրապետության անվանափոխության պատճառով: Ակցիային մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ: Ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել: Ակցիայի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ քարեր, շշառումբեր, ներկի տարաներ և այլ իրեր են նետել: Իրավապահներն էլ արցունքաբեր գազ են կիրառել: Հույներն իրենց բողոքն են արտահայտում ընդդեմ Հունաստանի և Մակեդոնիայի Հանրապետության միջև ձեռք բերված…
Բաքվում բողոքի ակցիաներ են
Բաքվում «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» ընդդիմադիր ուժը, հանրահավաք է կազմակերպել ի աջակցություն քաղբանտարկյալների, որոնց թվում է նաև ընդդիմադիր բլոգեր՝ Մեհման Հուսեյնովը: Ցուցարարները կոչեր են հնչեցնում և պաստառներ պահում հետևյալ կարգախոսներով՝ «Վե՛րջ բռնապետությանը», «Սա մեր հայրենիքն է», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ազատություն Մեհման Հուսեյնովին»: «Մեր պահանջներն են՝ Մեհման Հուսեյնովին և մնացած քաղբանտարկյալներին ազատ արձակելը և բյուջեից օֆշորային հաշիվներին…
Ավտովաճառողները բողոքում են ՊԵԿ-ից
Ավելի քան 30 ավտովաճառող ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում։ Նրանք պահանջում են չեղարկել գործող օրենքն ու համաներում շնորհել ամբողջ 2018 թվականի ընթացքում ավտոմեքենաների առուվաճառքից ստացված հարկերի չվճարված տուգանքների համար։Նրանք մտան կառավարության շենք, որտեղ նրանց դիմավորեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, ում հետ ավտոներկրողները չեկան ընդհանուր համաձայնության:Մանրամասները ՝ տեսանյութում. Աղբյուրը ՝ galatv.com
Լոս Անջելեսում մեկնարկել է ուսուցիչների բողոքի ակցիան
Լոս Անջելեսում միջնակարգ դպրոցների ավելի քան 30 հազար ուսուցիչ գործադուլ է հայտարարել, հայտնում է The New York Times-ը: Մանկավարժները պահանջում են աշխատավարձի բարձրացում և դասարանների քանակի կրճատում: Բացի այդ՝ նրանք պահանջում են մեծացնել ուսուցիչների և գրադարանավարների հաստիքակազմը: Պարբերականը նշել է, որ սա առաջին նման բողոքի ակցիան է վերջին 30 տարում:
Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ
Այսօր մի խումբ առեւտրականներ այսօր հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց եւ պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ նորընտիր պատգամավորներից որեւէ մեկի հետ:Մանրամասները տեսանյութում ՝
Բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ․ բողոքողները պահանջում են ներում չշնորհել Մհեր Ենոքյանին
1996 թվականին դաժանաբար սպանված Իոսիֆ Աղաջանովի հարազատներն այսօր՝ հունվարի 14-ին, հավաքվել են կառավարության շենքի առջև՝ պահանջելով ներում չշնորհել Մհեր ԵՆոքյանին: Աղաջանովների ընտանիքին միացել են նաև բժիշկներ, ովքեր ևս իրենց դժգոհությունն են հայտնում Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի հնարավոր ներման վերաբերյալ: Բողոքի ակցիային ներկա էին առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը, Արցախի նախկին…
«Բազա՛, ձեր գազաններին պահեք վանդակներում»․ ցուցարարների կոչը Գյումրիի ռուսական բազային
Կեսօրին Գյումրիում տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ուղղված այնտեղ տեղակայված ռուսական բազային։ Այս ակցիայի նպատակն էր հիշեցնել 4 տարի առաջ բազայի զինծառայողներից մեկի կողմից Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության, ինչպես նաև 2018 թվականի դեկտեմբերին նույն բազայի զինծառայողի կողմից Գյումրիում իրականացված մեկ այլ սպանության մասին։ «Բազա՛, ձեր գազաններին պահեք վանդակներում։ Մենք դրանց համար պատասխանատու չենք»․ ցույցի կազմակերպիչներից…
էջմիածինցիները «Զվարթնոցի» մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով կալանավորել Մանվել Գրիգորյանին
Այսօր էջմիածինցիները դարձյալ բողոքի ակցիա են իրականացնում «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհի սկզբնամասում: Նրանք, ինչպես երեկ, պահանջում են անհապաղ կալանավորել Մանվել Գրիգորյանին։ Ըստ նրանց՝ ազատության մեջ Մանվել Գրիգորյանն իրենից վտանգ է ներկայացնում: Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները երեկ մինչև ուշ գիշեր փակել էին…
Բելգիայում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի ժամանակ ցուցարար է զոհվել
Բելգիայում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի ժամանակ բեռնատարի վրաերթի հետևանքով մեկ ցուցարար է զոհվել. հայտնում է Газета.ру-ն: Ոստիկանությունից հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել Վիզե քաղաքի մերձակայքում. ակցիայի 30 մասնակից ավտոմայրուղու վրա արգելափակել է բեռնատարների շարժը: Ակցիայի ընթացքում բեռնատարներից մեկը, որի ղեկին եղել է Նիդերլանդների բնակիչ, վրաերթի է ենթարկել ցուցարարներից մեկին: Ոստիկանությունը կատարվածը դժբախտ պատահար…
Բոքողի ակցիա Երևանում. պահանջում են չսահմանափակել նարգիլե ծխելու իրավունքը
Առողջապահության նախարարության դիմաց մի խումբ երիտասարդներ, այդ թվում՝ Սփյուռքից, բողոքի ակցիա են անցկացրել՝ դեմ արտահայտվելով Երևանում նարգիելի կիրառման օբյեկտների սահմանափակման դեմ: Մանրամասները՝ տեսանյութում:














