բողոքի ակցիա

  • Ավտոներկրողները բողոքի ակցիա են անցկացնում

    Ավտոներկրողները բողոքի ակցիա են անցկացնում

    Երևանի Բրազիլիայի հրապարակում մեկնարկել է ավտոներկրողների բողոքի ակցիան: Ավտոներկրողները բողոքում են ավտոմեքենաների ներմուծման մաքսազերծման կարգից, մաքսատուրքերի չափերի փոփոխություններից, մաքսատներում առկա հերթերից: Նրանք նշում են, որ նույն ավտոմեքենաների մաքսազերծման համար նախորդ տարվա և այս տարվա գները տարբերվում են: Ավտոներկրողները խնդիր են համարում նաև այն, որ այն ավտոմեքենաները, որոնք պատվիրել են նախորդ տարվա ընթացքում այդ ժամանակ գործող…

  • Էջմիածնում վերսկսել է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիան

    Էջմիածնում վերսկսել է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիան

    Էջմիածին քաղաքում վերսկսել է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիան։ Ակցիայի մանսակիցներն ավտոերթ են անցկացնում Էջմիածնում՝ պահանջով, որ Գրիգորյանը դարձյալ կալանավորվի։ Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2018 թ. դեկտեմբերի 21-ին որոշում է ընդունել փոխել ԱԺ նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորական միության վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը: Որպես խափանման…

  • Հացադուլ Ադրբեջանի դեսպանատան դիմաց

    Հացադուլ Ադրբեջանի դեսպանատան դիմաց

    Հունվարի 10-ին ադրբեջանցի մի քանի ակտիվիստներ Բեռլինում Ադրբեջանի դեսպանատան դիմաց վրան են տեղադրելու, որտեղ պետք է տեղավորվեն հացադուլ իրականացնող ակտիվիստները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Թուրան» լրատվական գործակալությունը: Հացադուլ իրականացնողներն իրենց բողոքն են հայտնելու Ադրբեջանի իշխանությունների կողմից քաղբանտարկյալների իրավունքների շարունակական խախտման վերաբերյալ: Ակցիայի մասնակիցները, մասնավորապես, ընդգծելու են ադրբեջանցի բլոգեր, քաղբանտարկյալ Մեհման…

  • Ղազախ վիդեոբլոգերը՝ Կարագանդայում տեղի ունեցած սպանության մասին

    Ղազախ վիդեոբլոգերը՝ Կարագանդայում տեղի ունեցած սպանության մասին

    Հունվարի 1-ին Կարագանդայում «Դրևնի Րիմ» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ծեծկռտուք մի խումբ երիտասարդների միջև, ինչի հետևանքով սպանվել է 23-ամյա ղազախ երիտասարդ: Սպանությունից հետո Կարագանդայում հանրահավաք է: Հարյուրավոր ղազախներ մասնակցում են բողոքի ակցիային, որն անցնում է Կարագանդայում հունվարի 1-ին՝ «Դրեվնի Ռիմ» ռեստորանի մոտ 23-ամյա ղազախի սպանությունից հետո: Այս առիթով ղազախ վիդեոբլոգերը տեսանյութ է հրապարակել, որտեղ…

  • Բագրատաշենում բողոքի ակցիա է

    Բագրատաշենում բողոքի ակցիա է

    Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրում ավագանու անդամ Մհեր Բաղդասարյանը նախաձեռնել է բողոքի ակցիա՝ ընդդեմ վարչական ղեկավար ՀՀԿ-ական Արկադի Մակյանի: Այս պահին նստարանով փակված է համայնքապետարանի մուտքը. Արկադի Մակյանին թույլ չեն տալիս գնալ աշխատասենյակ և պահանջում են հրաժարականի դիմում գրել: «Ստեղծել են» նաև դիմում գրելու համապատասխան պայմաններ. թուղթն ու գրիչը դրված է նստարանի վրա: Մհեր…

  • Բոլոր ռեստորանները մեկ օրով կփակվեն

    Բոլոր ռեստորանները մեկ օրով կփակվեն

    Կայացել է «Հայկական ռեստորանների միության» հերթական ժողովը: Միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հունվարի ընթացքում մեկ օր բոլոր ռեստորանները փակելու են իրենց դռները՝ այդպես իրենց բողոքն արտահայտելով  նոր հարկատեսակներից։ «Բոլոր մասնակիցները վճռական են` ի բողոքի նշանք մենք կփակենք մեր դռները մեկ օրով 2019 հունվարին», – նշված է միության հայտարարության մեջ: «Հայկական ռեստորանների միությունը» զգուշացնում է, որ սննդի…

  • Դավիթ Անանյանը՝ բեռնափոխադրողների բողոքների մասին

    Դավիթ Անանյանը՝ բեռնափոխադրողների բողոքների մասին

    Բեռնափոխադրող ընկերություններն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության դիմաց. նրանք բողոքում էին հարկային բեռի ավելացումից։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին խնդրին լուծում տալ, այլապես խոստանում էին բեռնատարներով փակել փողոցները և կաթվածահար անել երթևեկությունը։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ակցիայի մասնակիցների պահանջին, ասաց, թե դա ընդհանրապես ՊԵԿ գործառույթը չէ։…

  • Ակցիա ՌԴ դեսպանատան առջև՝ ընդդեմ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում տիրող իրավիճակի

    Ակցիա ՌԴ դեսպանատան առջև՝ ընդդեմ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում տիրող իրավիճակի

    ՀՀ մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ այսօր բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև՝ ընդդեմ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում տիրող իրավիճակի, ոչ կանոնադրական հարաբերությունների և ռուս զինծառայողների՝ ՀՀ քաղաքացիների անվտանգությանը սպառնացող վարքագծի: Ակցիայի մասնակիցների թվում են քաղաքագետ Արմեն Վարդանյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, «Մամուլի Ազգային Ակումբի» նախագահ Նարինե Մկրտչյանը: Ակցիային մասնակցում է մոտ 25-ից 35…

  • Սփյուռքահայերը բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ նախարարության լուծարման

    Սփյուռքահայերը բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ նախարարության լուծարման

    Այսօր առավոտից սփյուռքահայերը բողոքի ակցիա են իրականացրել Սփյուռքի նախարարության դիմաց՝ պնդելով, որ նախարարությունը փակելը մեծ սխալ է: Այս պահին նրանք շարժվում են դեպի կառավարության շենք: Ակցիայի մասնակիցները գտնում են նախարարության անհրաժեշտությունը կա և, նրանց խոսքով, նախարարության դերն անգնահատելի է Հայաստան վերադառնալուց հետո իրենց ադապտացման համար: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կառավարությունը շրջանառության մեջ է դրել…

  • «Բնականաբար, ուղղորդվածություն էլ կար», – Հայկ Խանումյան՝ «ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի» անցկացվող բողոքի ակցիայի մասին

    «Բնականաբար, ուղղորդվածություն էլ կար», – Հայկ Խանումյան՝ «ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի» անցկացվող բողոքի ակցիայի մասին

    Շաբաթը օրը` դեկտեմբերի 22-ին, Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի պուրակում նախաձեռնվել էր բողոքի ցույց` ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Նախաձեռնության հեղինակները հանդես են եկել ելույթներով` դատապարտելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշումը: Հավաքվածները՝ մոտ 150-200 հոգի, կոչ են արել անհապաղ ազատ արձակել Քոչարյանին՝ ընթացքում պարբերաբար վանկարկելով` «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին», «Ազատություն…

  • Դատախազությունը դեկտեմբերի 24-ին վերաքննիչ բողոք է ներկայացնելու Մանվել Գրիգորյանին կալանքից ազատ արձակելու որոշման դեմ:

    Դատախազությունը դեկտեմբերի 24-ին վերաքննիչ բողոք է ներկայացնելու Մանվել Գրիգորյանին կալանքից ազատ արձակելու որոշման դեմ:

    Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ  դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներին մոտեցավ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը: Նա ակցիայի մասնակիցներին հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դեկտեմբերի 24-ին վերաքննիչ բողոք է ներկայացնելու Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ առաջին…

  • «Այն դատավորը, որը վճիռը կայացրել է, պետք է պատասխան տա», – Մանվել Գրիգորյանի ազատման դեմ բողոքի ակցիայի մասնակից

    «Այն դատավորը, որը վճիռը կայացրել է, պետք է պատասխան տա», – Մանվել Գրիգորյանի ազատման դեմ բողոքի ակցիայի մասնակից

    Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքող էջմիածինցիները ժամը 16։30 Երևան-Էջմիածին ճանապարհը կբացեն, բայց բողոքի ակցիաները կշարունակվեն։ «Վաղը ժամը 11։00-ին շարունակելու ենք մեր պայքարը։ Մենք չենք թողնելու ոչինչ այսպես։ Այն դատավորը, որը վճիռը կայացրել է, պետք է հստակ  պատասխան տա։ Մենք օրենքի շրջանակներում շարունակելու ենք պայքարել  Մանվել…

  • Քաղաքացիներն ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման. փակ է Երևան-Արմավիր ճանապարհը

    Քաղաքացիներն ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման. փակ է Երևան-Արմավիր ճանապարհը

    Այս պահին մի խումբ քաղաքացիներ  Երևան-Արմավիր ավտոճանապարհին կրկին բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք ավտոմեքենաներով  փակել են էջմիածին քաղաքի մուտքի  հատվածը և թույլ են տալիս անցնել միայն շտապօգնության մեքենաներին։ Հավաքվածները բողոքում են գեներալ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատ արձակելու դատարանի որոշման դեմ։ Տեղում նաև ոստիկանական ուժեր կան, որոնք հորդորում են չսահմանափակել այլոց տեղաշարժը։ Ակցիայի վայրում եղած քաղաքացիներից…

  • Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց

    Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց

    Հայաստանի Հանրապետության սփյուռքի և մշակույթի նախարարությունների  բազմաթիվ աշխատակիցներ գործադուլ են հայտարարել և բողոքում են նախարարությունների օպտիմալացման ծրագրի դեմ, որի համաձայն՝ մշակույթի նախարարությունը պետք է միանա կրթության և գիտության նախարարությանը, իսկ սփյուռքի նախարարությունը՝ դառնա վարչություն արտաքին գործերի նախարարության կազմում: Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, սփյուռքի նախարարության աշխատակիցները գտնում են, որ նախարարությունը իր բոլոր գործառույթները պատշաճ իրականացնում է:…