բողոքի ցույց
Թբիլիսիում վարորդները բողոքի ցույց են իրականացրել նոր կանոնակարգի դեմ
Այսօր բողոքի ցույց է իրականցվել Վրաստանի մայրաքաղաքի քաղաքապետարանի մոտ: Ցույցը իրականցրել են Թբիլիսիի վարորդները՝ տեխզննման մասին նոր կանոնակարգի կիրառումը հետաձգելու պահանջով: Նրանք պահանջել են նաև հանդիպում քաղաքապետ Կախա Կալաձեի հետ: Տաքսիստներից պահանջում են տարեկան երկու անգամ պարտադիր տեխզննում անցնելու, ինչպես նաև աջ ղեկով և երկդուռ մեքենաների համար նախատեսված սահմանափակումների վերանայում: Հիշեցնենք, որ ըստ նոր կանոնակարգի`Վրաստանում…
Ոստիկանները, ուժ կիրառելով, բացեցին Թումանյան-Մաշտոց խաչմերուկը. կան բերման ենթարկվածներ
Օպերային հարակից տարածքի սրճարանների աշխատակիցների նստացույցը Մաշտոցի պողոտայում կասեցվեց։ Մեծ թվով ոստիկաններ, ուժ կիրառելով, ցուցարարներին հանեցին փողոցից՝ վերականգնելով երթևեկությունը Թումանյան-Մաշտոց խաչմերուկում։ ՊՊԾ գնդի հրամանատար, գնդապետ Արթուր Խուդինյանը հայտնեց, որ կամ բերման ենթարկվածներ, սակայն հստակ թիվ չցանկացավ նշել։ Այժմ ցուցարարները փակել են Թումանյան փողոցից Հյուսիսային պողոտա տանող ճանապարհը։ Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանը դեռ տարեսկզբին հայտարարել էր, որ…
Ֆրանսիայում ոստիկանության դեմ ցույցի ժամանակ դեռահասներ են մահացել
Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում արդեն հինգերորդ օրն է՝ շարունակվում են ոստիկանության դեմ ցույցերը: Երեկ ուշ երեկոյան երիտասարդների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել: Խռովությունները սկսվել են շաբաթ օրը՝ այն բանից հետո, երբ երկու դեռահասներ ոստիկանական հետապնդումից խուսափելիս մոտոցիկլետով բախվել էին ավտոբուսին և մահացել: Ցուցարարներն այս օրերի ընթացքում արդեն շուրջ 65 մեքենա են այրել։ https://www.youtube.com/watch?v=2Y22AYgEJFU
Վերին Գետաշենում բողոքի ակցիա է
Վերին Գետաշենի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են անում։ Նրանք պահանջում են, որ Սևանը սնուցող ամենամեծ գետի՝ Արգիճիի վրա կառուցված ՓՀԷԿ-ի տնօրինությունը կատարի իր խոստումները։ Դրանցից ամենակարեւորն է՝ կարգավորի ոռոգման ջրի խնդիրը։ Ըստ բնակիչների՝ տեղի է ունեցել այն, ինչ մինչ կառուցումն էլ, այսինքն՝ 2012-2013թթ, ահազանգում էին բնապահպանները. այն է՝ Արգիճի գետի վրա փոքր ՀԷԿ կառուցելու…
Հոլանդիայի հայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի Հաագայում
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան, Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը փետրվարի 27-ին Հաագայում կանցկացնի բողոքի ցույց՝ ի հիշատակ Սումգայիթի, Գանձակի և Բաքվի հայ նահատակների: «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ից տեղեկացրեցին, որ մեկնարկը կտրվի Խաղաղության պալատի մոտից, որից հետո հանրահավաքի մասնակիցները բողոքի քայլարշավով կուղևորվեն դեպի Ադրբեջանի դեսպանատուն: Միջոցառման նպատակն է ոգեկոչել Սումգայիթ, Գանձակ, Բաքու և այլ քաղաքներում 1988, 1990 թթ. Ադրբեջանի…
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները վարչապետի հետ հանդիպում են պահանջում
Կառավարության շենքի առջև ժ. 13:00-ից բողոքի ցույց են իրականացնում «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները: Նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանց համոզմամբ՝ վարչապետը չի պահպանում իրենց հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, այն է՝ մինչև դեկտեմբերի 31-ը գնված 800 մեքենայի ներկրումը: Ակցիայի մասնակիցները նշում են՝ հաշվի առնելով, որ նախագիծը հետ ուղարկվեց լրամշակման, հիմա իրենք մտավախություն ունեն,…
Վենեսուելայում բերման է ենթարկվել 364 ցուցարար
Վենեսուելայում բերման են ենթարկել հունվարի 21-ից շարունակվող բողոքի ակցիաների 364 մասնակցի: Այս մասին twitter-ի իր էջում գրել է «Վենեսուելայի քրեական ֆորում» ոչ կառավարական կազմակերպության գործադիր տնօրեն Ալֆրեդո Ռոմերոն: «Հունվարի 21-ից 23-ը տեղի ունեցած բողոքների ընթացքում ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 364 մարդ»,- գրել է նա: Հունվարի 23-ին Վենեսուելայի բազմաթիվ քաղաքներում անցկացվել են ընդդիմության բողոքի ակցիաներ,…
Իսպանիայում ֆերմերները դուրս են եկել բողոքի ցույցի
Իսպանիայի հազարավոր ֆերմերներ բողոքի ցույցի են դուրս եկել: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նրանք ստիպված են 1 կգ նարինջը վաճառել ընդամենը 9 ցենտով: Իսպանացի ֆերմերները պնդում են, որ 2017-ին Բրյուսելի և Հարավային Աֆրիկայի միջև ստորագրված առևտրային պայմանագրի պատճառով իրենք անցած տարի կորցրել են մոտ 150 միլիոն եվրո: Նշենք, որ համաձայն այդ պայմանագրի՝ Հարավային Աֆրիկան առանց…
Բողոքի ցույց կառավարության շենքի դիմաց
Քիչ առաջ Կառավարության շենքի դիմաց ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի հարազատներն ու ընկերները բողոքի ցույց էին կազմակերպել: Նրանց պաստառների վրա գրված էր «Արդար դատավճիռ Արմեն Տեր-Սահակյանին»: Լրագրողների հետ զրույցում հարազատները նշեցին, որ իրենք ընդամենը ուզում են, որ դատապարտյալին հնարավորություն տրվի իր թոռների հետ ծերությունը վայելել: «Մենք չենք ուզում, որ վարչապետը դատարանին զանգի կամ միջնորդի: Մենք զուտ…
Գյումրիում բողոքի ցույց կանցկացվի ռուսական 102-րդ բազայի դիմաց
Հունվարի 12-ին, Ավետիսյան ընտանիքի սպանության 4-րդ տարելիցին և Ջուլիետա Ղուկասյանի սպանության 40-րդ օրը, Հայաստանի Եվրոպական կուսակցությունը սգո և բողոքի ցույց է անցկացնելու Գյումրիում՝ ՌԴ ՊՆ 102-րդ բազայի դիմաց: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի Եվրոպական կուսակցության հիմնադիր Տիգրան Խզմալյանը։
Հակոբ Արշակյանը կհրաժարվի պատգամավորական մանդատից
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, խոսելով Հյուսիս-հարավի հետ կապված խնդիրների մասին, լրագրողներին տեղեկացրեց, որ պատրաստվում է գնալ հանդիպման Երևան-Թալին մայրուղին փակող ցուցարարների հետ: Արշակյանը նշեց, որ պատրաստվում է ծանոթանալ աշխատակիցների բողոքներին: Վերջինս տեղեկացրել է նաև, որ այսօր ինքնաբացարկի դիմում կներկայացնի և կհրաժարվի պատգամավորական մանդատից: Մանրամասները՝ տեսանյութում.
Փարիզում զանգվածային բողոքի ցույցի են դուրս եկել աշակերտները
Փարիզում ուրբաթ օրը ավագ դասարանների աշակերտները բողոքի զանգվածային ակցիա են իրականացնում, որին մասնակցում են հարյուրավոր երիտասարդներ ու աղջիկներ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Դեռևս բողոքի ցույցը հանգիստ մթնոլորտում է անցնում։ Երիտասարդները երգում են Bella Ciao պարտիզանական երգը եւ բղավում են. «Մակրո՛ն, դու պարտվել ես, փողոցներում երիտասարդությունն է»։ Երիտասարդների ցույցը տեղի է ունենում զանգվածային սոցալիական ճգնաժամի ֆոնին։…












