բոյկոտ

  • Ֆրանսիան թուրքական արտադրանքի պատասխան բոյկոտ չի անի

    Ֆրանսիան թուրքական արտադրանքի պատասխան բոյկոտ չի անի

    Ֆրանսիայի առևտրի նախարար Ֆրենկ Ռիստերը հայտնել է, որ Ֆրանսիան թուրքական արտադրանքի պատասխան բոյկոտ չի նախատեսում և կշարունակի բանակցություններն ու հարաբերությունները Թուրքիայի ու նրա նախագահի հետ: «Օրակարգում վրեժխնդրություն չկա»,- ասել է Ռիստերը: Այնուամենայնիվ, նա կրկնել է, որ կառավարությունը դատապարտում է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի վերջերս արած մեկնաբանությունները նախագահ Էմանուել Մակրոնի վերաբերյալ: Այս մասին տեղեկանու ենք Reuters-ից:

  • Դուք պետք է հերթով մանդատները դնեք սեղանին․ Լիզա Ճաղարյան

    Դուք պետք է հերթով մանդատները դնեք սեղանին․ Լիզա Ճաղարյան

    Լրագրող Լիզա Ճաղարյանը Facebook-ի իր էջում գրել է. «Դուք ոչ թե պետք է բոյկոտեք ԱԺ նիստերը, այլ հերթով-շարքով պետք է մանդատները դնեք սեղանին ու ընդհանրապես մոռանաք «քաղաքականություն» բառը, պարոնայք ու տիկնայք ԲՀԿ-ականներ։ Բայց ձեզ որտեղի՞ց այդքան արժանապատվություն, եթե էսքան խայտառակ բացահայտումներից հետո շարունակում եք հոխորտալ»։ https://www.facebook.com/lizadjan/posts/3130072790348470

  • Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավորները բոյկոտեցին այսօրվա նիստը

    Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավորները բոյկոտեցին այսօրվա նիստը

    Այսօր՝ մայիսի 11-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները չմասնակցեցին ԱԺ նիստին և քվեարկություններին: Հիշեցնենք՝ մայիսի 8-ին Ազգային ժողովում միջադեպ էր տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության և խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև, որը հանգեցրել էր կողմերի միջև ծեծկռտուքի:

  • «Բարգավաճ Հայաստանը» քաղաքական բոյկոտ հայտարարեց և լքեց նիստերի դահլիճը

    «Բարգավաճ Հայաստանը» քաղաքական բոյկոտ հայտարարեց և լքեց նիստերի դահլիճը

    ԱԺ ԲՀԿ խմբակցությունը քաղաքական բոյկոտ հայտարարեց և լքեց նիստերի դահլիճը «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդման քննարկման ժամանակ. զեկուցողը փոխվարչապետ Ավինյանն է: Ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Նա ներողություն խնդրեց փոխվարչապետից և ԼՀԿ-ից թեմայից շեղվելու համար և հայտարարեց, որ արդեն երկու օր է՝ Ծառուկյանի մի նախադասությունը, որը վերաբերում էր ներդրումներին, դարձել է մառազմի և մազոխիզմի փառատոն՝…

  • Աթամբաևին հարկադրաբար բերման կենթարկեն

    Աթամբաևին հարկադրաբար բերման կենթարկեն

    Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը որոշել է բոյկոտել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին անօրինականորեն ազատ արձակելու գործով դատը և համապատասխան գրավոր հայտարարություն է արել: Դատարանը նրան հարկադրաբար բերման ենթարկելու որոշում է կայացրել: Այս մասին հայտնել է փաստաբան Սերգեյ Սլեսարյովը: Հարկադրաբար բերման ենթարկելու հանձնարարությունը տրված է պահակային ծառայությանը. այդ դատավարության հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 15-ին, հավելել է…

  • Հանուն Մարսելինո Տորալիի՝ Վալենսիայի ֆուտբոլիստները թույլ չեն տվել, որ մամուլի ասուլիսը կայանա. Marca

    Հանուն Մարսելինո Տորալիի՝ Վալենսիայի ֆուտբոլիստները թույլ չեն տվել, որ մամուլի ասուլիսը կայանա. Marca

    Իսպանական «Վալենսիայի» նախագահ Պիտեր Լիմի՝ գլխավոր մարզիչ Մարսելինո Տորալին պաշտոնանկ անելու որոշման դեմ են դուրս եկել ակումբի ֆուտբոլիստները՝ յուրօրինակ բողոք հայտարարելով ակումբին։ Այս մասին հաղորդում է Marca-ն։ Չեմպիոնների Լիգայի 1-ին տուրի՝ «Չելսի»-ի դեմ հանդիպմանը նախորդող մամուլի ասուլիսը բոյկոտվել է ֆուտբոլիստների կողմից։  Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի՝ «Բարսելոնա»-ի դեմ խաղից հետո նույնպես ֆուտբոլիստները չեն ցանկացել հանդիպել ԶԼՆ-ի…

  • ՊՍԺ-ի երկրպագուները մտադիր են բոյկոտել Ռեալի դեմ հանդիպումը

    ՊՍԺ-ի երկրպագուները մտադիր են բոյկոտել Ռեալի դեմ հանդիպումը

    «Պարի Սեն Ժերմենի» երկրպագուների և ակումբի միջև տարաձայնություններ կան, ինչի հետևանքով նրանց հարաբերությունները կարծես թե լարվում են։ Չորեքշաբթի հանդիպում են ունեցել Collectif Ultra Paris ֆան ակումբի և փարիզյան ակումբի ներկայացուցիչները։ Նրանք քննարկել են Նեյմարի վերադարձը ՊՍԺ-ի կազմ։ Ակումբից հայտնել են, որ Նեյմարը կարող է հանդես գալ Լիգա 1-ի 5-րդ տուրի «Ստրասբուրգի» դեմ խաղում։ Երկրպագուները ցանկություն…

  • Բնապահպանը բոյկոտել է վարչապետի հետ հանդիպումն ու դուրս եկել․ նա նշել է, թե ինչու

    Բնապահպանը բոյկոտել է վարչապետի հետ հանդիպումն ու դուրս եկել․ նա նշել է, թե ինչու

    Ամուլսարի հարցով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասնակիցներից բնապահպան Աննա Շահնազարյանի խոսքով՝ ինքը բոյկոտել է վարչապետի հետ հանդիպում ու դուրս եկել, քանի որ այն արդյունավետ չի համարում։ «Փաշինյանն անընդհատ խոսում էր փաստերի մասին, որևէ ռացիոնալ, տրամաբանված մտահանգում ես չտեսա, ես տեսա միայն միմյանց կողքի շարված մանիպուլյացիոն նախադասություններ, որոնցով իրավիճակը այլ կերպ էր ներկայացվում», – ասել է…

  • Ռուս կատակերգուն չի մասնակցի Վրաստանի դեմ բոյկոտին

    Ռուս կատակերգուն չի մասնակցի Վրաստանի դեմ բոյկոտին

    Ռուս կատակերգու Իվան Աբրամովը, որը Stand-Up-ի մասնակից է, հրաժարվել է բոյկոտել Վրաստանը և չի ցանկանում հրաժարվել այնտեղ նախատեսված իր ծրագրից։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն: Աբրամովն օգոստոսին Բաթումում համերգային շոու ծրագիր է անցկացնելու։ «Չեմ մտածում ո՛չ հետաձգման, ո՛չ էլ չեղարկման մասին»,- ասել է նա: Նա նաև նշել է, որ իր թիմը Վրաստան կհասնի Մինսկով կամ…

  • Լրագրողները բոյկոտեցին Քոչարյանի գործով դատական նիստը

    Լրագրողները բոյկոտեցին Քոչարյանի գործով դատական նիստը

    Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով նախնական դատական նիստը։ Այսօր դատարանում լրագրողների համար խնդիրներ առաջացան դատարանում, փաստաբանների ձայնը լսելի չէր, բարձրախոսները չէին աշխատում, այդ պատճառով էլ լրագրողները բոյկոտեցին նիստի լուսաբանումը՝ դուրս գալով դատարանի դահլիճից։ Այս պահին ընդմիջում է հայտարարված և փորձում են…

  • «Եվրատեսիլ-2019»-ի բոյկոտի կոչեր են հայտնվել սոցցանցերում

    «Եվրատեսիլ-2019»-ի բոյկոտի կոչեր են հայտնվել սոցցանցերում

    Իսրայելի իշխանությունները սոցցանցերում «Եվրատեսիլ 2019»-ի բոյկոտի կոչեր են հայտնաբերել: Այս մասին հաղորդել են Ռազմավարական պլանավորման նախարարությունում: Օգտատերերը սկսել են #BoycottEurovision2019 հեշթեգով հրապարակումներ տեղադրել: Պարզվել է, որ դրա տարածման համար բոտեր են ներգրավվել: Հրապարակումները արտիստների մասին ֆեյք-տեղեկատվություն և բոյկոտի կոչեր են պարունակել: Իշխանությունները կասկածում են, որ քարոզարշավը սկսել են BDS շարժման կողմնակիցները՝ ՀԱՄԱՍ-ի աջակցությամբ: BDS (Boycott,…

  • Փաշինյանը հրահանգել է «Սպայկա»-ի գործով քննությունը տանել այնպես, որ գյուղմթերքի արտահանումը չխաթարվի

    Փաշինյանը հրահանգել է «Սպայկա»-ի գործով քննությունը տանել այնպես, որ գյուղմթերքի արտահանումը չխաթարվի

    «Սպայկա»-ի տնօրենի կալանավորումը համընկավ գյուղմթերքի արտահանման սեզոնի հետ, հնարավոր չէ՞ր դա անել այնպես, որ արտահանումը չխաթարվեր։ Այսօր լրագրողների այս հարցին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դեռ 10 ամիս առաջ, երբ ՊԵԿ-ն ու ոստիկանությունը դիմել են իրեն ու ասել, որ ընկերությունում չարաշահումներ կան, ինքը հրահանգել է քննությունը տանել այնպես, որ արտահանմանը դա չխանգարի։ «Եվ, բնականաբար,…