բուժաշխատողներ
Բրիտանիայի Թագուհու կողմից ասպետի կոչում է ստանալու 100-ամյա կապիտանը
Բրիտանական բանակի վետերանը, ով հայտնի է առողջապահության ոլորտի աշխատակիցների համար գումար հավաքելով, նշում է 100-ամյակը։ Կորոնավիրուսային պայքարի օրերին «առաջնագծում մարտնչող» բուժաշխատողների համար ավելի քան 41 միլիոն դոլլար նվիրաբերած բրիտանացի 100-ամյա վետերանը, ուրբաթ օրը պատրաստվում է ասպետի կոչում ստանալ թագուհի Եղիսաբեթ II-ի կողմից։ Այս առթիվ Թոմ Մուրը ասել է, որ այդ իրադարձությունը կդառնա իր կյանքի ամենահիշարժան…
Ֆարնսիայի ազգային տոնի 100-րդ տարելիցը՝ Բաստիլի օրը լուսանկարներով
Հուլիսի 14-ին Ֆրանսիան նշում է Բաստիլի օրը կամ Ֆեյթ Նացիոնը։ 1789 թ.-ին Բաստիլի բանտում տեղի ունեցածն ազդարարաում է ֆրանսիական հեղափոխության սկիզբը։ Այս օրը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզն անցկացնում է իր հայտնի զորահանդեսը, որը կոչվում է Défilé militaire, ինչպես նաև հրավառության ցուցադրությունները։ Այս տարի՝ համաճարակի պատճառով, Ֆրանսիան տոնում է այս կարևոր օրը՝ պարգևատրելով իր բուժաշխատողներին։ Աղբյուր՝ euronews
Գերմանիայից Հայաստան է ժամանել 16 անդամից բաղկացած բժշկական թիմ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ Գերմանիան և Եվրոպական միությունը՝ Հայաստանի հետ համատեղում են ջանքերը նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտապանության գլխավոր վարչության ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի աջակցությամբ՝ Հայաստան է ժամանել Գերմանիայի Միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնի և գերմանական «Կարիտաս»-ի կողմից գործուղված 16 անդամից բաղկացած բժշկական թիմը: «Գերմանական բժշկական…
Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է իտալացի բուժաշխատողներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է իտալացի բուժաշխատողների խմբին, որը ժամանել է հայ գործընկերներին օգնելու կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը և Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Շնորհակալություն հայտնելով իտալացի բուժաշխատողներին աջակցության համար՝ նախագահ Սարգսյանը…
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք․ վարակվածների թվում են բուժաշխատողներ
Արցախի առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուս է հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ։ Նշվում է, որ նրանցից մեկը կապված է Մարտակերտի շրջանի նախկինում հաստատված օջախի հետ, 2 դեպքը Հադրութի շրջանից է և հանդիսանում է նոր օջախ։ Եվս 3 դեպքը գրանցվել է Ստեփանակերտի բուժանձնակազմի աշխատակիցների մոտ։ Կորոնավիրուսով վարակված անձանց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ անհրաժեշտ…
Բուժկենտրոնը որևէ թերացում չի ունեցել․ ՍԲ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն հայտարարություն է տարածել
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը Facebook-ի էջում հայտարարություն է տարածել։ Գրառման մեջ նշվում է, որ բժշկական կենտրոնը Սոնիկ Կարապետյանի դիակը սահմանված կարգով, առանց որևէ անփութության փոխանցել է Շտապօգնության ծառայության համապատասխան բրիգադին: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը Սոնիկ Կարապետյանի դիակը սահմանված կարգով, առանց որևէ անփութության փոխանցել է Շտապօգնության ծառայության համապատասխան բրիգադին։ Այս հարցում բուժկենտրոնը որևէ թերացում չի…
Տաշիր բարեգործական հիմնադրամը 150 մլն դրամ է հատկացրել շտապօգնության աշխատակիցներին
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը հայտնում է, որ դրամական պարգևատրում է սահմանել Հայաստանի շտապօգնության ծառայության աշխատակիցների համար: 1346 բուժաշխատողներին (բժիշկներ, բուժքույրեր/բուժեղբայրներ ու վարորդներ) կհատկացվի ավելի քան 150 մլն դրամ։ Այս նախագիծը, ինչպես և Հայաստանում համավարակի հաղթահարմանն ուղղված նախորդ ծրագրերը, անձամբ «Տաշիր» ընկերությունների խմբի և նույնանուն հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանի նախաձեռնությունն է։ «Դժվար ժամանակներում ժողովրդին տրամադրվող աջակցությունը մեզ…
Պետությունը միշտ ձեզ հետ է․ Արցախի նախագահի շնորհավորական ուղերձը
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրառման միջոցով շնորհավորական ուղերձ է հղել բուժաշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ։ «Թանկագի՛ն բուժաշխատողներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ բուժաշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ: Այսօր՝ այս հիշարժան օրը, դուք տոնում եք յուրահատուկ պայմաններում: Ամբողջ աշխարհում տարածված նոր կորոնավիրուսային համավարակի պատճառով դուք նորից հայտնվել եք առաջնագծում, ինչպես տասնամյակներ առաջ՝ Արցախյան պատերազմի ծանր ու…
Բժիշկներին հաջողվել է նվազագույնի հասցնել կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերը. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է կորոնավիրուսի հաղթահարման տեմպերի մասին: Նախագահը նշել է, որ հայրենական բժիշկներին հաջողվել է նվազագույնի հասցնել կորոնավիրուսից կորուստները: «Վստահ եմ, որ դուք արել եք ամենն, ինչ կարող էիք, և նույնիսկ ավելին՝ ցույց տալով պրոֆեսիոնալիզմի իսկական հրաշքներ: Գլխավորը՝ նվազագույնի եք հասցրել կորուստները, դա ձեր վաստակն է»,-տեսակոնֆերանսի ժամանակ պետության ղեկավարը դիմել է բուժաշխատողներին:…
Հայաստանում սկսվել են COVID-19-ի նկատմամբ հակամարմինների տարածվածության հետազոտական աշխատանքները
ՀՀ Առողջապահության նախարարությունը Facebook-ի էջում գրառում է կատարել: Գրառման մեջ նշվում է, որ Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետը, ՀՀ Առողջապահության նախարարության, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի, և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի հետ համագործակցելով, սկսել է COVID-19 նկատմամբ հակամարմինների տարածվածության հետազոտական աշխատանքները։ «Հետազոտության նպատակն է պարզել COVID-19 ունեցող հիվանդների հետ առաջնագծում աշխատող բուժաշխատողների շրջանում…
Հիվանդությունը ընթանում է անկառավարելի ընթացքով․ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի փոխտնօրեն
Հունիսի 10-ին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ բուժական հարցերով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը նշել է, որ կորոնավիրուսային հիվանդությունը ընթանում է անկառավարելի ընթացքով, անակնկալներ մատուցելով և անկառավարելի բարդություններով։ «Հիվանդներն ունեն բազմաթիվ ուղեկցող հիվանդություններ, որոնք առավելագույնս բարդացնում են հիվանդության ընթացքը։ Վերջին ժամանակներս ծանր ու ծայրահեղ հիվանդների աճի միտում նկատվեց, հիվանդանոցն առավել ծանրաբեռնված է աշխատում։ Հիվանդը,…
ՀՀ վարչապետը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում է (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց։ Նա շփվում է բուժաշխատողների հետ և ուղիղ եթերով ներկայացնում կորոնավիրուսի հետ կապված խնդիրների մասին։ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ վերակենդանացման բաժանմունք է գնում, ինչպես նաև շփվում է հիվանդների հետ։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1224372074575773/
ԱԻՆ հերթապահ բժիշկների թիվը կրկնապատկվել է․ Ֆելիքս Ցոլակյան
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ հաշվի առնելով Շտապ բժշկական օգնության ծառայության՝ 1-03-ի և Առողջապահության նախարարության թեժ գծի ծանրաբեռնվածությունը՝ իմ հանձնարարությամբ 24/7 ռեժիմով ծառայող ԱԻՆ հերթապահ բժիշկների թիվը կրկնապատկվել է: «Հարգելի՛ հայրենակիցներ Հաշվի առնելով Շտապ բժշկական օգնության ծառայության՝ 1-03-ի և Առողջապահության նախարարության թեժ գծի ծանրաբեռնվածությունը՝ իմ հանձնարարությամբ…
Վրաստանը ՀՀ-ին է նվիրել 4 հազար բարձրորակ բժշկական դիմակներ
Վրաստանի Գործընկերության հիմնադրամը հայտնում է, որ Վրաստանը ՀՀ-ին է նվիրել տեղական արտադրության 4 հազար բարձրորակ բժշկական դիմակներ: Հայաստան ուղարկված դիմակները New Technologie Impex ձեռնարկության արտադրանքն է: Ընկերությունը հիմնադրվել է հիմնադրամի աջակցությամբ: Ինչպես նշել են կազմակերպությունում, «որպես նշան երկարամյա բարեկամության և համագործակցության», Վրաստանի դեսպանի օգնությամբ դիմակներն ուղարկվել են ՀՀ նախագահին և առողջապահության նախարարին, ինչպես նաև բիզնեսի ներկայացուցիչներին…














