բուժզննում
Միլանի ֆուտբոլիստը Բարսայի համար բուժզննում է անցել
Իտալական «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն բուժզննում է անցել կատալոնական «Բարսելոնայի» համար։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ Նա նշում է, որ 25-ամյա կոտդիվուարցին բուժզննումն անցել է Շվեյցարիայում։ Ըստ լրագրողի՝ Կեսիեն «Բարսա» կտեղափոխվի ամռանը, երբ ավարտվի ֆուտբոլիստի ու «Միլանի» միջև այժմ գործող պայմանագիրը։ Իսպանական ակումբը ֆուտբոլիստին տարեկան կվճարի 7 միլիոն եվրո, իսկ պայմանագրի ժամկետը…
Ֆատին կրկին վնասվածք է ստացել
Կատալոնական «Բարսելոնայի» ծագող աստղ Անսումանե Ֆատին կրկին վնասվածք է ստացել։ Նա ծնկի շրջանում ցավեր ունի ու բաց կթողնի «Բարսայի» առաջիկա հանդիպումը։ Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Ֆատին բուժզզնում կանցնի, որից հետո էլ պարզ կդառնա, թե որքանով է լուրջ ֆուտբոլիստի վնասվածքը։ Հիշեցնենք, որ 18-ամյա հարձակվողը միայն վերջերս էր վերականգվել ծանր վնասվածքից…
Հենրիխ Մխիթարյանն այսօր բուժզննում է անցնելու
«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն այսօր առավոտյան ժամանել է Villa Stuar բժշկական կենտրոն: ԲԿ-ում Մխիթարյանը բուժզննում է անցնելու, որից հետո պարզ կլինի, թե երբ ֆուտբոլիստը կվերադառնա մարզադաշտ։ Նշենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ «Շախտյորի» դեմ խաղում, որից հետո բաց էր թողել հռոմեական ակումբի հանդիպումները և նաև չէր կարողացել միանալ…
Վիդալը բուժզննում անցնելու է Միլանի Ինտերում
RAC1-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 15-ին «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը բուժզննում անցնելու է Միլանի «Ինտերում»։ «Բարսելոնայի» հետ պայմանագրի վաղաժամ խզման շուրջ Վիդալն արդեն համաձայնության է եկել։ Պայմանագիրը նախատեսված էր մինչև 2021թ․ հունիս։ Կիսապաշտպանը «Ինտերի» հետ 2 տարվա պայմանագիր է կնքելու՝ տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով:
Բավարիան 5 տարվա պայմանագիր է կնքել Շալկեի դարպասապահի հետ
«Բավարիայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ 23-ամյա դարպասապահ Ալեքսանդր Նյուբելը բուժզննում է անցել «Բավարիայում» և մյունխենցիների հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: Մինչ այս Նյուբելը հանդես է եկել «Շալկեում»: Դարպասապահի տեղափոխության համար «Բավարիան» պայմանավորվել էր դեռ այս տարվա հունվարին: «Նյուբելը ամենատաղանդավոր դարպասապահներից է: Նա կշարունակի կատարելագործվել «Բավարիայում»: Նա մեզանից անհրաժեշտ աջակցություն կստանա»,- նշել է…
Թրամփը հրաժարվել է անցնել բուժզննում
Սպիտակ տան մամուլի քարտուղար՝ Ստեֆանի Գրիշեմը հայտնել է, որ Դոնալդ Թրամփը չի անցել և չի անցնելու կորոնավիրուսի հայտնաբերման համար բժշկական զննում, քանի որ չի շփվել վարակակիրների հետ։ «Նախագահը COVID-ի զննում չի անցել, քանի որ երկարատև սերտ կապեր չի ունեցել որևէ մեկի հետ, ում մոտ COVID-19-ն է հաստատվել, նա չունի ախտանիշներ։ Նախագահ Թրամփի առողջական վիճակը մնում…
Տիգրան Բարսեղյանը տեղափոխվեց Աստանա․ պաշտոնական
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը այսուհետ կխաղա ղազախական «Աստանա»-ում: Այս մասին տեղեկացնում է Ղազախստանի գործող չեմպիոնի պաշտոնական կայքը: 26-ամյա ֆուտբոլիստը արդեն լիարժեք բուժզննում է անցել Պորտուգալիայում և պայմանագիր կնքել ղազախական ակումբի հետ։ Տիգրան Բարսեղյանը մինչ այս խաղացել է «Բանանց»-ի, «Գանձասար»-ի, «Միկա»-ի, ինչպես նաև մակեդոնական «Վարդար»-ի ու ղազախական «Կայսար»-ի կազմում: «Կայսար»-ի կազմում դարձել է Ղազախստանի գավաթակիր,…
ՌԲ Լայպցիգի կիսապաշտպանը տեղափոխվեց Նապոլի
«ՌԲ Լայպցիգի» արդեն նախկին կիսապաշտպան Դիեգո Դեմեն պայմանագիր է կնքել «Նապոլիի» հետ: Նշենք, որ ֆուտբոլիստը երեկ բուժզննում է անցել Նեապոլում։ Հենակետային կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց իտալական ակումբը 12 մլն եվրո է վճարել, իսկ աշխատավարձը կկազմի 1.7 մլն եվրո: Դեմեն Բունդեսլիգայի այս առաջնությունում մասնակցել է 17 հանդիպման:
Ռեալ տեղափոխվելուց առաջ Ռեյները բուժզնում է անցել
Մինչև «Ռեալ»-ի հետ պայմանագիր կնքելը ուրբաթ օրը «Ֆլամենգո»-ի կիսապաշտպան Ռեյները բուժզննում է անցել։ Այս մասին հաղորդում է Globoesporte-ն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբները գրեթե պայմանավորվել են 17-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ: Նշենք, որ Ռեյների և «Ռեալ»-ի միջև պայմանագիրտը պետք է կնքվի 6,5 տարի ժամկետով: Գործարքի գումարը կկազմի 30 միլիոն եվրո, որից 24 միլիոնը կստանա…
Զալցբուրգի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Լիվերպուլի հետ
«ՌԲ Զալցբուրգ»-ի կիսապաշտպան Տակումի Մինամինոյի բուժզննումը բարեհաջող է անցել։ որից հետո պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» հետ: Այս մասին հաղորդում է «Լիվերպուլ»-ի պաշտոնական կայքը: 24-ամյա ճապոնացի ֆուտբոլիստը Յուրգեն Կլոպի թիմին կմիանա հունվարի 1-ից: Ֆուտբոլիստի համար «Լիվերպուլը» ավստրիական ակումբին կվճարի 7,25 մլն եվրո:
Զալցբուրգի կիսապաշտպանն այսօր բուժզննում կանցնի Լիվերպուլում
«Լիվերպուլ» տեղափոխվելուց առաջ «Զալցբուրգի» կիսպաշտպան Տակումի Մինամինոն այսօր բուժզննում կանցնի Անգլիայում։ Նշվում է, որ ճապոնացին անգլիական ակումբ է տեղափոխվելու առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Մինամինոյի համար «Լիվերպուլը» «Զալցբուրգին» կվճարի 7,25 միլիոն ֆունտ։ Այս մասին տեղեկացնում են The Times-ը։
Ռեալի պաշտպանը երկուսուկես ամիս չի կարողանա օգնել թիմին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Բրյուգե»-ի դեմ հանդիպման ընմիջման ժամանակ Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Նաչո Ֆերնանդեսը փոխարինվել էր: Նրա մոտ աջ ծնկի վնասվածք էր ախտորոշվել: Ինչպես փոխանցում է Marca-ն, իսպանացին հավելյալ բուժզննում է անցել։ 29-ամյա ֆուտբոլիստն «արքայական» ակումբում հանդես չի գա երկուսուկես ամիս: Հիշեցնենք նաև, որ «Ռեալ»-«Բրյուգե» խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
Զենիթի հարձակվող Ալեքսանդր Կոկորինը բարեհաջող բուժզննում է անցել
«Զենիթը»-ի հարձակվող Ալեքսանդր Կոկորինը բարեհաջող բուժզննում է անցել: Այս մասին տեղեկանում ենք Սանկտ Պետերբուրգի պաշտոնական կայքում տեղ գտած հաղորդագրությունից։ Առաջիկա օրերին ֆուտբոլիստը կսկսի մարզումները անհատական ծրագրով»,- նշված հայտարարության մեջ: «Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, հարձակվողը ժամանել է Պետերբուրգ և բժշկական զննություն է անցել «СОГАЗ» միջազգային բժշկական կենտրոնում: Կոկորինը բուժզննում է անցել սպորտային բժշկի, նյարդաբանի, սրտաբանի և վնասվածքաբանի…
Մոդրիչը երկու խաղ բաց կթողնի վնասվածքի պատճառով
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը վնասվածքի պատճառով բաց է թողնելու Լա Լիգայի հերթական տուրի «Լևանտեի» դեմ հանդիպումը: Այս մասին հայտնում է Marca-ն: Ըստ պարբերականի՝ նա նաև բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ ՊՍԺ-ի դեմ խաղը: Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա ֆուտբոլիստը 2 հանդիպում է անցկացրել մադրիդյան ակումբիի կազմում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Մխիթարյանը Ռոմայում բուժզննում է անցնում (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն արդեն բուժզննում է անցնում «Ռոմայում»։ Իտալական ակումբը լուսանկար է հրապարակել իր Twitter-յան պաշտոնական էջում, որից պարզ է դառնում Մխիթարյանի բուժզննում անցնելու փաստը։ Ավելի վաղ հայ ֆուտբոլիստը ժամանել էր Հռոմ ու նշել, որ երջանիկ է տեղափոխության առթիվ։ Սպասվում է, որ շուտով արդեն Մխիթարյանը պայմանագիր կկնքի ակումբի հետ։