fbpx
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանն այսօր բուժզննում է անցնելու

«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն այսօր առավոտյան ժամանել է Villa Stuar բժշկական կենտրոն: ԲԿ-ում Մխիթարյանը բուժզննում է անցնելու, որից հետո պարզ կլինի, թե երբ ֆուտբոլիստը կվերադառնա մարզադաշտ։

Նշենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ «Շախտյորի» դեմ խաղում, որից հետո բաց էր թողել հռոմեական ակումբի հանդիպումները և նաև չէր կարողացել միանալ Հայաստանի հավաքականին՝ ԱԱ 2022թ որոկավորման փուլի խաղերին մասնակցելու համար։

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի ընթացքում Մխիթարյանը դարձել է 9 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ