«ՌԲ Լայպցիգի» արդեն նախկին կիսապաշտպան Դիեգո Դեմեն պայմանագիր է կնքել «Նապոլիի» հետ:
Նշենք, որ ֆուտբոլիստը երեկ բուժզննում է անցել Նեապոլում։
Հենակետային կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց իտալական ակումբը 12 մլն եվրո է վճարել, իսկ աշխատավարձը կկազմի 1.7 մլն եվրո:
Դեմեն Բունդեսլիգայի այս առաջնությունում մասնակցել է 17 հանդիպման:

