Ռեալ տեղափոխվելուց առաջ Ռեյները բուժզնում է անցել

Ամենադիտվածներ

Ռեալ տեղափոխվելուց առաջ Ռեյները բուժզնում է անցել

Մինչև «Ռեալ»-ի հետ պայմանագիր կնքելը ուրբաթ օրը «Ֆլամենգո»-ի կիսապաշտպան Ռեյները բուժզննում է անցել։ Այս մասին հաղորդում է Globoesporte-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբները գրեթե պայմանավորվել են 17-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ:

Նշենք, որ Ռեյների և «Ռեալ»-ի միջև պայմանագիրտը պետք է կնքվի 6,5 տարի ժամկետով: Գործարքի գումարը կկազմի 30 միլիոն եվրո, որից 24 միլիոնը կստանա «Ֆլամենգոն», 3 միլիոնը՝ ֆուտբոլիստի ընտանիքը, ևս 3 միլիոն՝ նրա գործակալը։

Հայտնի է նաև, որ Ռեյները սկզբում հանդես կգա «Կաստիլյա»-ում՝«Ռեալի» երկրորդ թիմում:

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ