Աշխարհ

Թրամփը հրաժարվել է անցնել բուժզննում

Սպիտակ տան մամուլի քարտուղար՝ Ստեֆանի Գրիշեմը հայտնել է, որ Դոնալդ Թրամփը չի անցել և չի անցնելու կորոնավիրուսի հայտնաբերման համար բժշկական զննում, քանի որ չի շփվել վարակակիրների հետ։

«Նախագահը COVID-ի զննում չի անցել, քանի որ երկարատև սերտ կապեր չի ունեցել որևէ մեկի հետ, ում մոտ COVID-19-ն է հաստատվել, նա չունի ախտանիշներ։ Նախագահ Թրամփի առողջական վիճակը մնում է գերազանց, և նրա բժիշկը կշարունակի ուշադիր հետևել նրան»,- ասել է ԱՄՆ նախագահի խոսնակը:
Երկուշաբթի ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը, պատասխանելով լրագրողների հարցերին, նույնպես նշել է, որ կորոնավիրուսի թեստ չի անցել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ ղեկավարը շփվել էր հանրապետական օրենսդիրների հետ այն բանից հետո, երբ նրանք, իրենց հերթին, շփվել էին վարակի կրողների հետ Միացյալ Նահանգների Հանրապետական կուսակցության պահպանողական շրջանակների համաժողովին, որը տեղի է ունեցել փետրվարի 26-ից 29-ը Մերիլենդ նահանգում: Ինչպես նշել են համաժողովի կազմակերպիչները, վարակված անձը Թրամփի հետ կոնտակտ չի ունեցել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ