բռնցքամարտ
Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանի ներկայացուցիչներն այսօր կսկսեն պայքարը
Վլազդիկավկազում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունը: Այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 2 ներկայացուցիչ՝ 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանն ու 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը: Հիշեցնենք, որ Վլադիկավկազում Հայաստանը կներկայացնի 10 բռնցքամարտիկ՝ 52 կգ քաշային Էրիկ Թոխյան, 56 կգ քաշային Ժորժիկ Մարության, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյան, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյան, 69 կգ…
Մաքգրեգորը ցանկանում է ռևանշ մենամարտ անցկացնել Մեյվեզերի հետ
UFC-ի մարտիկ Կոնոր Մաքգրեգորը հայտարարել է, որ ցանկանում է ռևանշ մենամարտ անցկացնել ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերի հետ: «Ֆլոյդի հետ մենամարտի 8-րդ ռաունդում ես ամեն ինչ փչացրի շտապելու պատճառով: Հարձակվելու համար հիանալի անկյուն էր, Ֆլոյդը ծուղակում էր: Միակ բանը, որ ես պետք է անեի, ճիշտք դիրք ընդունելը և հարվածելն էր: Շտապելու արդյունքում ես կորցրի ձախից հարվածի…
Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանի հավաքականը մեկնել է մրցավայր
Հայաստանի բռնցքամարտի հավաքականն այսօր մեկնել է Վլադիկավկազ՝ մասնակցելու Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությանը: Տարվա առաջին ստուգատեսին Հայաստանը կներկայանա 10 բռնցքամարտիկով՝ 7 տղա և 3 աղջիկ: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի և Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ Վլադիկավկազում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 52 կգ քաշային Էրիկ Թոխյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 64 կգ…
Պրոֆեսիոնալ ռինգում հանդես եկող բոլոր բռնցքամարտիկները կարող են մասնակցել Օլիմպիական խաղերին
Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի գլխավոր համաժողովի ընթացքում որոշում է ընդունվել, որ այսուհետ Օլիմպիական խաղերին կարող են մասնակցել նաև պրոֆեսիոնալ ռինգում հանդես եկող բոլոր բռնցքամարտիկները: Այս մասին հայտնում է Punch Boxing Armenia-ի ֆեյսբուքյան էջը: Մինչ այդ, Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորություն ունեին այն բռնցքամարտիկները, ովքեր պրոֆեսիոնալ ռինգում չունեին անցկացրած 15-ից ավելի մենամարտ: Նշենք, որ Հայաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արամ…
Բռնցքամարտի երիտասարդական առաջնություն. Բողոքարկման 10 դիմում է ներկայացվել
Փետրվարի 26-ից մարտի 3-ը Դինամո ՄՀԿ-ում կայացել է բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը, որին մասնակցել է շուրջ 150 մարզիկ Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից: Մրցումային 6 օրվա ընթացքում կայացել է 140 մենամարտ, գրում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Երկարատև դադարից հետո՝ ԱԻԲԱ-ի կանոնադրության համաձայն Հայաստանի առաջնությունում մարզիչները հնարավորություն են ունեցել բողոքարկելու մենամարտը: Առաջնության ընթացքում մրցավարական…
Գեղարքունիքի մարզը բոյկոտում է բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի սպորտդպրոցի փոխտնօերն Գևորգ Սարգսյանը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Գեղարքունիքի մարզը կբոյկոտի Երևանում ընթացող բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը։ «Երևանի Դինամո մարզադահլիճում անցկացվում էր ՀՀ Երիտասարդների առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերը: Մարտունու մարզադպրոցի սան Գուրգեն Կակոյանը 64կգ քաշային կարգում հաղթանակով վերջացրեց իր 3-րդ մենամարտը Գյումրին ներկայացնող բռնցքամարտիկի հետ և դուրս եկավ եզրափակիչ: Գյումրիի ներկայացուցիչները…
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական առաջնության չեմպիոնները հայտնի են
«Դինամո» մարզահամալիրում երկօրյա պայքարից հետո ավարտվեց Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը: Աղջիկների պայքարում Հայաստանի չեմպիոն դարձավ Մանուշ Վարդերեսյանը: Տղամարդկանց առաջնությունում ըստ քաշային կարգերի չեմպիոնները դարձան Ռուդոլֆ Գարբոյանը (49 կգ), Արթուր Ղազարյանը (52 կգ), Արթուր Շախպազյանը (56 կգ), Ռաֆայել Հակոբյանը (60 կգ), Արարատ Հարությունյանը (64 կգ), Արսեն Գրիգորյանը (69 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (75 կգ), Ալբերտ Զաքարյանը (81…
AIBA-ն բռնցքամարտի ֆեդերացիայից պահանջել է նախագահի նոր ընտրություններ անցկացնել
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում (ՀԲՖ) տեղի կունենան նախագահի նոր ընտրություններ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը: «AIBA ուղարկածս նամակին ի պատասխան` բռնցքամարտի միջազգային համակարգող մարմինը գրություն է ուղարկել ՀԲՖ-ին, որտեղ վերահաստատում է նոր ընտրություններ անկացնելու պահանջը: Ավելին, ինչպես և ես խնդրել էի, AIBA-ն այս անգամ արդեն…
Բռնցքամարտի 18-22 տարեկանների ԵԱ. հրապարակվել է Հայաստանի հավաքականի կազմը
Մարտի 7-17-ը Վլադիկավկազում տեղի կունենա բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ տարվա առաջին ստուգատեսին Հայաստանը կներկայանա 10 բռնցքամարտիկով՝ 7 տղա և 3 աղջիկ: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի և Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ Վլադիկավկազում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 52 կգ քաշային Էրիկ Թոխյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 60 կգ քաշային…
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները կմեկնեն ԱՄՆ
Հայաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արամ Ավագյանը, Գոռ Երիցյանն ու Նարեկ Աբգարյանը մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ այսօր կմեկնեն ԱՄՆ: Այս մասին հայտնում է Punch Boxing Armenia-ի ֆեյսբուքյան էջը: Punch Boxing Promotions-ի հայ բռնցքամարտիկները շուրջ 2 ամիս կմարզվեն և սպարինգ մենամարտեր կանցկացնեն Միացյալ Նահագներում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը ամբողջական բժշկական հետազոտություն կանցնի ԱՄՆ-ում: Ա…
Մեկնարկում է բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը
Եվս 2 օր և կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Փետրվարի 25-ին Դինամո ՄԿՀ/ում տեղի կունենա մարզիկների կշռման արարողությունն ու առաջնության վիճակահանությունը, իսկ երեքշաբթի օրը տեղի կունենա մրցումային առաջին օրը: Հաղորդում է armsport.am-ը։
Դավիթ Թորոսյան. Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել եմ իմ ցանկությամբ
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, հիմք ընդունելով Դավիթ Թորոսյանի ծանրաբեռնվածությունը, ավելի վաղ որոշում էր կայացրել ազատել նրան բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, որպեսզի նա զբաղվի միայն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին մարզելով: Դավիթ Թորոսյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսել է այս որոշման մասին. «Նոր գլխավոր մարզչի մասին մեկնաբանություն չեմ ցանկանում անել: Դա իրենց անձնական խնդիրն է: Ես դուրս եմ…
Գոռ Երիցյան. Նայեցի մրցակցիս աչքերին ու հասկացա, որ մենամարտն ավարտված է
WBO վարկածով աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն Գոռ Երիցյանը, որն օրեր առաջ Սոչիում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում հենց առաջին ռաունդում հաղթել էր Մաքսիմիլանո Լեոնել Սքալզոնեին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվել է տպավորություններով. «Դավիթ Թորոսյանի հետ շատ լավ էինք պատրաստվել մենամարտին, ինչպես մեր բոլոր նախորդ մենամարտերին: 8-ռաունդանոց մենամարտ էր, ու մենք դրան պատրաստ էինք: Ոչ…














