Գեղարքունիքի մարզը բոյկոտում է բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը

Հրապարակող՝

53161762_1761013160667610_3300146698654842880_o.thumb

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի սպորտդպրոցի փոխտնօերն Գևորգ Սարգսյանը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Գեղարքունիքի մարզը կբոյկոտի Երևանում ընթացող բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը։

«Երևանի Դինամո մարզադահլիճում անցկացվում էր ՀՀ Երիտասարդների առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերը: Մարտունու մարզադպրոցի սան Գուրգեն Կակոյանը 64կգ քաշային կարգում հաղթանակով վերջացրեց իր 3-րդ մենամարտը Գյումրին ներկայացնող բռնցքամարտիկի հետ և դուրս եկավ եզրափակիչ:

Գյումրիի ներկայացուցիչները բողորքակեցին այս մենամարտը և մրցաշարի վերջում գլխավոր մրցավարը, որը հանդես եկավ Գյումրեցի մարզիկի հոր ընկեր, նշանակեց 3 հոգուց կազմված հանձնաժողովի անդամներ, որից երկուսը չէին հանդիսանում մրցավարական հանձնաժողովի անդամ և մեկ մրցավարը Գյումրիից էր, որը օրենքով չի թույլատրվում:

Դիտելով մենամարտի տեսաերիզը՝ որոշում կայացրեցին փոխել մենամարտը՝ ի օգուտ Գյումրեցի մարզիկի: Գեղարքունիքի մարզի մարզիչները և մարզիկները որոշեցին բոյկոտել մրցաշարը և մրցանակային տեղեր զբաղեցրած մեր 3 մարզիկները այսօր չեն մասնակցելու պարգևատրությանը»,  – ասված է Գևորգ Սարգսյանի տարածած հայտարարությունում։

Հաղորդում է aysor.am-ը։

Ամենաթարմ