գագաթնաժողով
Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս գագաթնաժողովը Թուրքիայի դեմ է. Hurriyet
Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս եռակողմ ձևաչափով անցկացվող 7-րդ գագաթնաժողովն ուղղված է լինելու Միջերկրական ծովի արևելքի էներգետիկ ռեսուրսներից Թուրքիայի օգտվելուն խոչընդոտելուն: Այս մասին գրում է թուրքական «Hurriyet» թերթի կայքը: Աղբյուրը մանրամասնել է, որ Եգիպտոսի նախագահ Աբդելֆեթթահ ալ Սիսիի, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի ու Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի մասնակցությամբ Կահիրեում գումարվելիք գագաթնաժողովի օրակարգի հիմնական թեման լինելու է Կիպրոսի ափերին Թուրքիայի…
Պուտինը Երևանում կհանդիպի Փաշինյանի և Ռոհանիի հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական խորհրդի գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին՝ Երևանում, առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Միջոցառման շրջանակում կկայանան Պուտինի բանակցությունները Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Իրանի նախագահ Ռոհանիի հետ»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Չգիտեի, որ Պուտինը ներկա է գտնվելու․ Թրամփի փաստաբանը չի գա Հայաստան՝ ԵԱՏՄ նիստին մասնակցելու
ԱՄՆ նախագահի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին չեղարկել է Հայաստանում կայանալիք խորհրդաժողովին իր մասնակցությունը: Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Նշվում է, որ փաստաբանը գագաթնաժողովին պետք է հանդես գար ելույթով: Պարբերականի փոխանցմամբ՝ խոսքը Եվրասիական տնտեսական միության աջակցությամբ Հայաստանում կազմակերպված համաժողովի մասին է: Ըստ երևույթին, համաժողովին մասնակցելու է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Աղբյուրը նշում է,…
ԵՄ-ն լուրջ քայլեր է ձեռնարկում կլիմայի պահպանման ոլորտում
Եվրամիությունը մտադիր է միջազգային գործընկերներին «հավակնոտ» ռազմավարություն ներկայացնել կլիմայի պահպանման ոլորտում հաջորդ տարվա սկզբին: Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը ՄԱԿ-ի գագաթնաժողովում: «Եվրոպան պետք է գնա ավելի հեռու և ավելի արագ: Եվրահանձնաժողովի ընտրյալ ղեկավարը «կանաչ պայմանագիրը» կներկայացնի իր պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում: Նա նաև առաջարկել է 2030…
ՀՀ առողջապահության նախարարությունը մասնակցել է ՄԱԿ-ի հռչակագրի նախագծի լրամշակմանը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցում է Նյու-Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանին, որի շրջանակում կազմակերպվելու է նաև Համընդհանուր առողջապահական ծածկույթի խնդիրներին վերաբերող բարձրաստիճան գագաթնաժողով: Նախատեսվում է քաղաքական հռչակագրի ընդունում, որի նախագծի լրամշակմանն իր մասնակցությունն է ունեցել նաև Հայաստանը` ի դեմս առողջապահության նախարարության: Առողջապահության նախարարությունը կարևորում է այս միջոցառումը, քանի որ Համընդհանուր առողջապահական ծածկույթի հասնելու…
Ի՞նչ է քննարկվելու Թուրքիայի, Ռուսաստանի ու Իրանի նախագահների գագաթնաժողովին
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Անկարայում տեղի է Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Հասան Ռոհանիի մասնակցությամբ հերթական գագաթնաժողովը: Սիրիայի հարցով ժողովին քննարկվելիք թեմաներին, կողմերի դիրքորոշումներին ու սպասելիքներին է անդրադարձել «Euronews»-ի թուրքական ծառայությունը: Մինչ վերոնշյալ թեմաներին անդրադառնալը, կայքը տեղեկացնում է, որ կայանալիք գագաթնաժողովի ֆոնին Սիրիայի կառավարական ուժերը ռմբակոծում են Իդլիբ (այստեղ են…
Արսեն Թորոսյանը կմեկնի ԱՄՆ՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովին մասնակցելու
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կգործուղվեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետի պաշտոնակատար Հայկ Գրիգորյանին 2019 թվականի սեպտեմբերի 20-24-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)`…
Էրիկ Գրիգորյանը ԱՄՆ-ում կմասնակցի Կլիմայի հարցերով գագաթնաժողովին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին 2019 թվականի սեպտեմբերի 22-ից 26-ը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին 2019 թվականի սեպտեմբերի 22-ից 26-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)` Կլիմայի հարցերով գագաթնաժողովին (Climate…
Էրդողանը հոկտեմբերին կայցելի Ադրբեջան
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբեր ամսին այցելելու է Ադրբեջան: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Դեսպանի խոսքով՝ Էրդողանի այցի նպատակը հոկտեմբերին Բաքվում կայանալիք Թյուրքական խորհրդի գագաթնաժողովին մասնակցելն է: Նա հայտնել է նաև, որ այցի շրջանակներում մի շարք հարցեր են քննարկվելու:
Սպասվում է Ֆրանսիա-Գերմանիա-ՌԴ-Ուկրաինա գագաթնաժողով
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, և նրանք քննարկել են նորմանդական քառյակի՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստումը, որը պետք է տեղից շարժի «Մինսկի համաձայնությունների» կատարման հետ կապված իրադրությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է Интерфакс-ը, հայտնել է Մերկելի մամուլի ծառայությունը: Զրուցակիցները համաձայնել են, որ անհրաժեշտ է արագացնել բանակցություններն Ուկրաինայի…
ԱՄՆ-ում սարսափելի են համարում, որ Թրամփը Պուտինին հրավիրի G7 գագաթնաժողովին
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը (Նյու Յորքի նահանգից) «սասափելի» է համարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկությունը՝ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին հրավիրելու G7-ի գագաթնաժողով, որը տեղի կունենա 2020 թվականին Միացյալ Նահանգներում: Այս մասին հաղորդում է TACC-ը։ «Այն առնչությամբ, որ Միացյալ Նահանգները պատասխանատու է G7-ի հաջորդ գագաթնաժովի կազմակերպման և անցկացման համար, սարսափելի է թվում…
G7-ի երկրները 20 մլն եվրո են հատկացրել Ամազանիայի հրդեհների համար
«Մեծ յոթնյակ»-ի (G7) երկրների ղեկավարները որոշել են որպես օգնություն 20 մլն եվրո հատկացնել Ամազոնիայում հրդեհները մարելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բիարիցում G7-ի գագաթնաժողովում Չիլիի իր պաշտոնակից Սեբաստիան Պինյերայի հետ կայացած բանակցություններում: «Ամազոնիան մոլորակի թոքերն են, և այդ աղետը չպետք է անտարբեր թողնի ոչ ոքի,- նշել է…
G7-ի հաջորդ գագաթնաժողովը կարող է անցկացվել Թրամփի կալվածքում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ G7-ի հաջորդ գագաթնաժողովը հավանաբար, կանցկացվի Մայամիի իր կալվածքում: Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, նա օգոստոսի 26-ին հայտարարել է Բիարիցում ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից առաջ: Այն հարցին, թե այդ գագաթնաժողովին արդյոք կհրավիրվի Ռուսաստանը, նա պատասխանել է, «որ դա օգտակար կլիներ», բայց հավելել է, թե բոլոր ղեկավարները…
Զարիֆը անակնկալ այց է կատարել G7 գագաթնաժողով
Ֆրանսիական Բիարից քաղաքում շարունակվում է Մեծ Յոթնյակի երկրների ղեկավարների գագաթնաժողովը: Օգոստոսի 26-ին գագաթնաժողովի վերջին՝ երրորդ օրն է: Ամերիկյան պատվիրակության համար ամենամեծ անակնկալը եղել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի ժամանումը: Ինչպես փոխանցում է CNN-ը, վերջինս եկել է գագաթնաժողովն այս տարի հյուրընկալող երկրի ղեկավարի՝ Էմանուել Մակրոնի հրավերով: Շաբաթներ շարունակ Մակրոնը Թրամփին հորդորում էր մեղմացնել Իրանի նկատամամբ…














