գագաթնաժողով
Բորիս Ջոնսոնը առաջին անգամ կմասնակցի G7 գագաթնաժողովին
Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետ Բորիս Ջոնսոնը առաջին անգամ կմասնակցի Մեծ Յոթնյակի գագաթաժողովին: Նախատեսվում է նաև վարչապետի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Գագաթաժողովն ընթանում է Մեծ Բրիտանիյի համար դժվար քաղաքական փուլում՝ կապված Brexit-ի շուրջ զարգացումների հետ։ Մեծ Բրիտանիան վերապրում է քաղաքական ծանր ժամանակաշրջան: Երկրի առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ՝ կապված Brexit-ի և ԵՄ-ն առանց համաձայնագրի…
ՌԴ-Իրան-Ադրբեջան գագաթնաժողովը կկայանա Ռուսաստանում․ Ուշակով
Ռուսաստան-Ադրբեջան-Իրան գագաթնաժողովը, որն ավելի վաղ հետաձգվել էր, կանցկացվի Ռուսաստանում, սակայն հանդիպման նոր ժամկետները դեռևս հայտնի չեն: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Մենք այն տեղափոխել ենք գործնական նկատառումներից ելնելով և գործընկերների հետ պայմանավորվել ենք համաձայնեցնել այն անցկացնելու նոր ժամկետը, սակայն պարզ է, որ հանդիպումը կայանալու է…
Հետաձգվել է Պուտին-Ալիև-Ռոհանի հանդիպումը
Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի, Հասան Ռոհանիի ու Իլհամ Ալիևի միջև կայանալիք հանդիպումը հետաձգվել է: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «ՌԴ, Ադրբեջանի և Իրանի նախագահների գագաթնաժողովը, որ նախատեսված էր անցկացնել այս շաբաթ, տեխնիկական պատճառներով հետաձգվել է. այն կկայանա ավելի ուշ»,- ասել է նա: Այս ձևաչափով առաջին անգամ գագաթնաժողով…
Ղրղզստանում ԵԱՏՄ գագաթնաժողովը տեղի կունենա՝ չնայած երկրում տիրող իրավիճակին
Նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին ձերբակալելու հատուկ գործողությունը չի ազդի Ղրղզստանի կառավարության՝ օգոստոսի 8-9-ը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) կառավարությունների ղեկավարների հանդիպում անցկացնելու պլանների վրա: Այս մասին Interfax-ին հայտնել է Ղրղզստանի վարչապետի մամուլի քարտուղար Ադիլեթ Սուլթանալիևը: Նրա խոսքով՝ ոչ մի ծրագիր չի փոխվում, և մասնակից երկրների պատվիրակությունները պետք է Չոլպոն-Աթա ժամանեն սահմանված ժամանակացույցով: Ժամանումը նախատեսված է օգոստոսի…
Մակրոնը Ռոհանիին չի հրավիրել G7 գագաթնաժողովին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր իրանցի գործընկեր Հասան Ռոհանիին չի հրավիրել որպես պատվավոր հյուր մասնակցելու Բիարիցում օգոստոսի 24-26-ը անցկացվելիք G7 գագաթնաժողովին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, TACC-ին հայտնել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմից՝ հերքելով նախկինում տարածված տեղեկությունը: «Ոչ, նա չի հրավիրել: Առայժմ կարող ենք այսքանն ասել»,- նշել է գործակալության զրուցակիցը: Նա նաև ընդգծել է, որ այժմ…
Իրանը պատրաստվում է Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետին․ Զարիֆ
Իրանը ձևականորեն հետաքրքրված չէ Թեհրանի և Վաշինգտոնի բարձրագույն գագաթնաժողովով: Այս մասին Bloomberg-ին ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը: «Հոգևոր առաջնորդը չի լքում երկիրը», – ասել է Զարիֆը՝ նկատի ունենալով այաթոլա Ալի Սեյեդ Խամենեին՝ երկրի ղեկավարին և զինված ուժերի հրամանատարին: Հարցին՝ կընդունի՞ արդյոք նա որպես ԱԳ նախարար հրավերը, Զարիֆն ասել է. «Դա համատեղ նկար…
Համագործակցության զարգացման հեռանկարներ՝ Հայաստանի և ՌԴ Սվերդլովսկի մարզի միջև
Եկատերինբուրգում ընթացող Արտադրության և արդյունաբերության գլոբալ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել Սվերդլովսկի մարզպետի առաջին տեղակալ Ալեքսեյ Օրլովի հետ։ Կողմերը քննարկել են Սվերդլովսկի մարզի և Հայաստանի միջև համագործակցության զարգացման հեռանկարները: «Շատ ուրախ եմ արձանագրելու, որ Հայաստանի և Սվերդլովսկի մարզի միջև առևտրաշրջանառությունը աճում է: Այս հարաբերությունների հետագա զարգացումն, անշուշտ, կնպաստի մեր միջև…
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցում է GMIS 2019-ին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հուլիսի 9-10-ը Եկատերինբուրգում մասնակցում է Արտադրության և արդյունաբերության գլոբալ գագաթնաժողովին (GMIS 2019)։ Գագաթնաժողովի նպատակն է արտադրողների, կառավարությունների, ՀԿ-ների, տեխնոլոգների և ներդրողների միջև կամուրջներ ստեղծել, ինչպես նաև քննարկել Չորրորդ Արդյունաբերական հեղափոխության գլոբալ տնտեսության վերափոխման հեռանկարները։ Տիգրան Խաչատրյանը որպես բանախոս մասնակցել է «Բազմազանեցված զարգացում և Եվրասիայի արդյունաբերական մրցունակության ապագայի սահմանում. քաղաքականությունից մինչև…
Տիգրան Բալայանը ընտրվել է ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ
Հուլիսի 8-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն ընտրվեց Հաագայում հավատարմագրված ֆրանկոֆոն դեսպանների խմբի (ՖԴԽ) նախագահ` փոխարինելով Մարոկկոյի դեսպանին։ Շնորհակալություն հայտնելով գործընկերներին վստահության համար՝ դեսպան Բալայանը խորհրդանշական համարեց, որ ՖԴԽ ղեկավարումը ստանձնում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի նախագահության ընթացքում։ Տիգրան Բալայանը վստահեցրեց գործընկերներին, որ առավելագույն ջանքերը կներդնի Հաագայում գործող միջազգային կազմակերպություններում ֆրանսերենի օգտագործումն ընդլայնելու ու ֆրանկոֆոն արժեքները…
ՖՄԿ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչը մասնակցել է ՖՄԽ նիստի
Հուլիսի 2-ին կայացավ Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստը՝ ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվիաբոյի (Louise Mushikiwabo) նախագահությամբ։ Նիստի ընթացքում ՖՄԿ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ներկայացրեց Երևանի գագաթաժողովի հանձնառությունների իրականացման ընթացքը՝ կոչ անելով կազմակերպության անդամ պետություններին ներկայացնել Երևանի գագաթաժողովի շրջանակներում ընդունված որոշումների իրականացման համար ձեռնարկված միջոցառումները։ Նա նաև ներկայացրեց գագաթաժողովում Հայաստանի նախագահության ընթացքում ՖՄԿ-ի հետ…
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովի հետ: ՀՀ վարչապետ Փաշինյանը, որպես նախագահող երկրի ղեկավար, Ղրղզստանի նախագահ Ժենբեկովի հետ քննարկել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության, Երևանում ս.թ. հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացման, ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնման հետ կապված հարցեր, մասնավորապես, այդ կառույցի ու Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրման…
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ վարչապետը, որպես ԵԱՏՄ նախագահող երկրի ղեկավար, Ղազախստանի նախագահի հետ քննարկել է Եվրասիական տնտեսական միության գործունեության, ինչպես նաև Երևանում հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացման վերաբերյալ հարցեր: Կողմերը քննարկել են նաև ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնման օրակարգը: Այդ համատեքստում անդրադարձ է եղել ԵԱՏՄ…
Թրամփի դստեր պահվածքը G20-ում քննարկումների առիթ է դարձել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ-ում մեծ քննարկումների առիթ է դարձել Ճապոնիայում G20 գագաթնաժողովի ժամանակ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփին հատկացված դերը։ Այս մասին գրում է The Guardian պարբերականը: Քննարկումները սկսվել են այն բանից հետո, երբ Ֆրանսիայի կառավարությունը սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել, որում Իվանկա Թրամփն անփութորեն փորձում է զրույցի մեջ ներքաշվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի,…
Մակրոնը խոսել է ԵՄ գագաթնաժողովի տապալման մասին
ԵՄ գագաթնաժովի առաջին օրը տապալվել է, այս մասին լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Տապալումը կապված է երկրների միջև քաղաքական անհամաձայնության հետ: Հարկավոր է փոխել կանոնները և աշխատանքնի մեթոդը»,- ասել է նա: Մակրոնի խոսքով՝ ԵՄ-ն կառավարման բարեփոխումների կարիք ունի: Ֆրանսիայի նախագահը նաև նշել է, որ հետագա իրադրությունը հաստատում է ԵՄ-ի հետագայում ընդլայնվելու անհնարինությունը. «Մենք…














