Մարդասիրական օգնություն տեղափոխող 26 բեռնատար մուտք է գործել Գազայի հատված

Ամենադիտվածներ

Որոշակի աշխատանքներով զբաղվելը չի ազդում նպաստի իրավունքի վրա. Բաթոյան

Առնվազն 26 մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարներ նոյեմբերի 17-ին «Ռաֆահ» անցակետով մտել են Գազայի հատված: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել են պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործունեության համակարգողի գրասենյակից։

«26 մարդասիրական բեռնատարներ ստուգվել են և Ռաֆահ անցակետով ուղարկվել Գազա»,- ասված է գրասենյակի հրապարակած հաղորդագրության մեջ։
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ 12 բեռնատար տեղ է հասցրել սննդամթերք, 10-ը՝ բժշկական սարքավորումներ, մյուսները ջուր և և ժամանակավոր տեղավորման սարքավորումներ։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ