Իրավական
13:18 14/04/2021

Այսօր 54 համարի երթուղայինում մարդ են սպանել

Այսօր՝ ժամը 11:30-ի սահմաններում, սպանություն է տեղի ունեցել Երևանի 54 համարի երթուղային գազելում։ Դեպքը տեղի է ունեցել Պարոնյան-Լեո խաչմերուկում։

Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։

Նշվում է, որ ավտոմեքենայում վիճաբանություն է տեղի ունեցել, որից հետո քաղաքացիներից մեկը դանակով հարվածել է մյուս քաղաքացու կրծքավանդակին, ով տեղում մահացել է։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշել են, որ ուղևորներից մեկը խնդրել է, որպեսզի մյուսը պաշտպանիչ դիմակ կրի, բայց վերջինս հրաժարվել է, վեճի բռնվել ու վերջում դանակով հարվածել և դիմել փախուստի։

Այժմ Ոստիկանությունը տեղում իրականացնում է ուժեղացված ծառայություն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ