գազի գին

  • Հայաստանում այսօրվանից գազի գինը թանկացավ

    Հայաստանում այսօրվանից գազի գինը թանկացավ

    Հայաստանում այսօրվանից գազի գինը թանկացավ: Գազի սակագնի բարձրացման մասին 1 ամիս առաջ` մարտի 1-ին կայացրած որոշումն ուժի մեջ է մտնում այսօրվանից` ապրիլի 1-ից։ Գազը այժմ թանկացել է միջինը 4.1 տոկոսով, ռուսական ընկերությունը, մինչդեռ 6 տոկոս թանկացում էր նախատեսում ու միասնական սակագնի սահմանում։ Սակագինը հաստատված է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ։ Ըստ այդ սակագների՝ ՀՀ…

  • Հունվարի 1-ից գազի գինը չի բարձրանա

    Հունվարի 1-ից գազի գինը չի բարձրանա

    Հայաստանյան սպառողների համար գազի սակագինը չի բարձրանա 2022 թվականի հունվարի 1-ից։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Նա նշեց, որ ժամկետներն արդեն անցել են, այսինքն՝ ՀԾԿՀ-ն դեռ չի ստացել սակագնի փոփոխման հայտ։ Բաղրամյանն ասաց նաև, որ ռուսների հետ բանակցությունները շարունակվում են՝ սահմանին գնի հարցով։

  • Եվրոպայում գազի գինը շարունակում է շեշտակի նվազել․ նոր տվյալներ

    Եվրոպայում գազի գինը շարունակում է շեշտակի նվազել․ նոր տվյալներ

    Եվրոպայում գազի գնի պատմական ռեկորդից՝ 1 խորանարտ մետրի համար 1900 դոլարից հետո դրա գինը կտրուկ նվազում է։ Ռեկորդը գրանցվել է հոկտեմբերի 6-ին։ Ընդամենը 12 օր անց այն արդեն նվազել է 900-ից ավել դոլարով։ Այսպիսով, այսօր գրանցվել է 980 դոլար գին՝ մեկ խորանարդ մետրի համար։ Այս տվյալը վերցված է Լոնդոնի ICE բորսայից։ Այն ամենացածրն է։ Բայց…

  • Եվրոպայում գազի գինը նոր պատմական մաքսիմում է գրանցել

    Եվրոպայում գազի գինը նոր պատմական մաքսիմում է գրանցել

    Եվրոպայում գազի գինը հազար խորանարդ մետրի համար նոր հակառեկորդ է գրանցել՝ հատելով 1600 դոլարի շեմը ու դառնալով 1607,2 դոլար։ Այս մասին տեղեկանում ենք ICE Futures բորսայից։ Այս ցուցանիշը 15,5 տոկոսով բարձր է երեքշաբթի օրվա գնից։ Դեռևս օգոստոսի սկզբին հազար խորանարդի համար սահմանված է 515 դոլար արժեքը, բայց գինը շարունակաբար աճեց ու այժմ գրանցվում են պատմական…

  • Փոխվարչապետ Գրիգորյանը խոսեց գազի գնից

    Փոխվարչապետ Գրիգորյանը խոսեց գազի գնից

    Երևանում ընթացող հայ գործարարների համաժողովի ընդմիջման ընթացքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։ Նա նաև անդրադարձ կատարեց գազի գնին։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին ԱԺ-ում Գրիգորյանն ասել էր, որ բանակցություններ են ընթանում հիմնականում գազի գնի պահպանման ու ոչ ավելացման հետ կապված։ Գրիգորյանն այսօր նշեց, որ այս պահին կոնկրետ բան չի կարող ասել գազի հնարավոր…

  • Ռուսաստանն ու Բելառուսը գազի գնի շուրջ հասել են փոխըմբռնման

    Ռուսաստանն ու Բելառուսը գազի գնի շուրջ հասել են փոխըմբռնման

    Ռուսաստանում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոն առցանց ասուլիսի ընթացքում նշել է, որ երկրները երկրների միջև ըմբռնում է հասունացել գազի գնի ու գազի միասնական շուկա ձևավորելու վերաբերյալ։ Նա նշել է, որ հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի ու Բելառուսի Էներգետիկայի նախարարների, «Գազպրոմ»-ի ղեկավարի ու դեսպանության մի շարք ներկայացուցիչների միջև։ Սեմաշկոյի խոսքով՝ ինչպես ինքը հասկացել է զեկույցներից, ըմբռնում է…

  • Պետրոսյանը տեղյակ չէ, որ գազի գինը չի բարձրանալու ու քննադատում է այդ «խնդրով» չզբաղվելը

    Պետրոսյանը տեղյակ չէ, որ գազի գինը չի բարձրանալու ու քննադատում է այդ «խնդրով» չզբաղվելը

    ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Գազի գնի բարձրացման խնդիրը թողած՝ հլը ինչով ա զբաղված «Իրանց քայլը»… Քանի՞ անգամ ասենք, որ հասանելի լինի… Մեր երկրի խնդիրը Սահմանադրական դատարանը չի, արաասսաա… Համավարակն ու սովը հելել ուտում են մեր ազգին, սրանք արտահերթ նիստ են գումարում՝ Սահմանադրական դատարանը փոխելու համար… Պետական դավաճանությունը պոզով-…

  • Գազի սակագները բնակչության համար կմնան անփոփոխ

    Գազի սակագները բնակչության համար կմնան անփոփոխ

    Բնակչության համար բնական գազի սակագները մնացին անփոփոխ, հայտնել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։ «2020 թվականի հուլիսի 19-ից բնակչության համար բնական գազի սակագները մնացին անփոփոխ, իսկ սպառողների մի մասի համար կգործեն բնական գազի նոր սակագներ: Հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 19-ին կայացած նիստում քննարկվեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին հարցը: Հանձնաժողովը…

  • ՀԾԿՀ-ում քննարկվում է գազի գնի վերանայման հայտերը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

    ՀԾԿՀ-ում քննարկվում է գազի գնի վերանայման հայտերը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

    Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում աշխատանքային կարգով քննարկվում է բնական գազի սակագների վերանայման հայտերը: Ուղիղ հեռարձակումը ստորև։ https://www.facebook.com/azatutyun/videos/258397448587104/?v=258397448587104

  • Ռուսաստանի նման «դաշնակից» ունեցողին թշնամիներ պետք չեն․ Դավիթ Ֆիդանյան

    Ռուսաստանի նման «դաշնակից» ունեցողին թշնամիներ պետք չեն․ Դավիթ Ֆիդանյան

    Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարություններին։ Նա գրել է, որ եթե մենք ունենք Ռուսաստանի նման «դաշնակից» ապա թշնամիներ մեզ պետք չեն։ «ՌԴ. արտգործնախարար Ս. Լավրովը արձագանքելով Հայաստանի համար գազի գնի նվազեցման հարցին՝ նշել է, որ դաշնակցային հարաբերությունները պետք է դրսևորվեն բոլոր ոլորտներում և ռուսական կողմը ակնկալում է,…

  • Լավրովը խոսել է ՀՀ-ին տրամադրվող գազի գնի մասին

    Լավրովը խոսել է ՀՀ-ին տրամադրվող գազի գնի մասին

    Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել է Հայաստանին տրամադրվող գազի գնի մասին։ «Ես կարծում եմ, որ դաշնակիցները, իհարկե, պետք է ստանան տնտեսական առավելություններ, բայց երբ գինը հասել է այնտեղ, որտեղ հիմա է, պետք է հաշվի առնել նաև, որ կան կոնկրետ պայմանագրային պարտավորություններ», – ասել է Լավրովը։ Նա նշել է, որ պայմանագրով նախատեսված պարտավորությունները մնում են…

  • Իշխանությունները կարող են գազ մատակարարող երկրից պահանջել գների վերանայում

    Իշխանությունները կարող են գազ մատակարարող երկրից պահանջել գների վերանայում

    Միջազգային բորսաներում բնական գազի արժեքի այսպիսի անկման պայմաններում, կարծում եմ, որ գործող իշխանություններն իրավունք ունեն մատակարարող երկրից պահանջելու, որպեսզի վերանայեն և իջեցնեն գները: Չհակառակվելու համար նշեմ, որ շատերից լավ եմ տեղեկացված, որ միջազգային բորսաներով չի պայմանավորված կնքված համաձայնագիրը, որը երբեմն անվանվում է ղազագիր, որովհետև նախկին ռեժիմի կողմից հերթական պարտադրվանքով կնքված և վավերացված համաձայնագրերի շարքին է…

  • Այս տարվա ողջ ընթացքում գազի գինը սահմանին չի բարձրանալու, դա պայմանավորված հարց է․ Մհեր Գրիգորյան

    Այս տարվա ողջ ընթացքում գազի գինը սահմանին չի բարձրանալու, դա պայմանավորված հարց է․ Մհեր Գրիգորյան

    Պայմանավորվածություն կա, որ մինչև ապրիլի 1-ը սակագնի ոչ միայն փոփոխություն տեղի չի ունենա, այլև հայտ չի ներկայացվի: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա նշեց, որ գազի գինը 15 դոլարով բարձրացել է 2019 թվականի հունվարի 1-ից (դարձել է 165 դոլար 1000 խմ դիմաց), իսկ այս տարվա ողջ ընթացքում գազի…

  • «Գազպրոմ Արմենիայում» որոշակի օպտիմալացում արդեն իսկ եղել է․ փոխվարչապետ

    «Գազպրոմ Արմենիայում» որոշակի օպտիմալացում արդեն իսկ եղել է․ փոխվարչապետ

    Ռուսական կողմի հետ խոսվել է, խոսվում է և դեռ մենք երկարաժամկետ կտրվածքով սակագին սահմանելու հարցը կքննարկենք։ Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա վստահեցրել է, որ որոշակի օպտիմալացում արդեն իսկ տեղի է ունեցել «Գազպրոմ Արմենիայում»: «Երբ խոսքը վերաբերում է երկարատև պայմանավորվածություններին, միշտ կողմը պայման է առաջադրում բանաձև դնել գնագոյացման…

  • Բյուջետային գործընթացը բավարար չափով ճկունություն է տալիս կառավարությանը․ նախարար

    Բյուջետային գործընթացը բավարար չափով ճկունություն է տալիս կառավարությանը․ նախարար

    Դեռևս նախորդ տարվա օգոստոսին բյուջեի նախագիծը պատրաստ էր և հետևաբար, անորոշության այդ աստիճանի պայմաններում հնարավոր չէր նախատեսել գազի սակագնի փոփոխությունը: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, «Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարությունը» թեմայով քննարկումն սկսելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով գարնանից գազի սակագնի հնարավոր փոփոխությանը: «Բայց հարցի մյուս կողմն էլ կա։…