Գավառ
Գավառի ԲԿ-ում զանգվածային անկարգությունների գործով ևս 2 անձի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի հայտնում են, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Գավառի բժշկական կենտրոնում մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում պարզվել էին դեպքերի հանգամանքները, միջադեպին մասնակից մի շարք անձանց ինքնությունը: Նշենք, որ ավելի…
Գավառի ԲԿ-ում կատարված զանգվածային անկարգությունների գործով ևս 2-ի մասով նախաքննությունն ավարտվել է
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Գավառի բժշկական կենտրոնում մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Ադրբեջանի իշխանությունները պատասխանատու են հայ զինծառայողին վիրավորում հասցնելու համար Կրակոցներ Մոնումենտի մոտ․ կա զոհ ու…
Գավառի Արծվաքար թաղամասում ոռոգման ցանց է շահագործվել
Օգոստոսի 20-ին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից հայտնել է, որ Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում այս ամռան ընթացքում կառուցված և արդեն շահագործված ոռոգման ցանցն այսուհետ ծառայելու է թաղամասի 50 տնտեսությունների կարիքներին։ Ոռոգման ջրատարը կառուցվել է 600 գծամետր երկարությամբ, երկաթյա խողովակներով և կիսախողովակներով։ Գավառի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացմամբ՝ եկող տարում արդեն այս թաղամասում կընդլայնվեն մշակվող տնամերձերը և վարելահողերը, ինչի արդյունքում…
Լավ, այսքան ստող լրագրողը ինչպես է լրագրության մեջ աշխատում․ Ստյոպա Սաֆարյանը՝ Հոխիկյանի մասին
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը անդրադարձել է լրագրող Նաիրի Հոխիկյանի հայտարարություններին, որտեղ նա իբր ցնցող փաստեր ներկայացրել պատերազմի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վաղօրոք պլանավորած լինելու, Արցախի շրջանների, բերդաքաղաք Շուշիի դավաճանական հանձնման և այլնի մասին հիշատակել էր նաև հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինին, նշելով, որ 2019 թվականին Գավառում կայացած տնտեսական ֆորումներից մեկի ժամանակ ինքը և Լապշինը զրույց են ունեցել Նիկոլ…
Ընտրակաշառք բաժանելու և ստանալու համար մեղադրանք է առաջադրվել ևս 8 անձի
Գավառի տարածաշրջանի ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 8 անձի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: «Մասնավորապես` նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Ս. Զ.-ին մեղադրանք…
Գավառում բնամթերքով ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել
Հունիսի 9-ին ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչները կուսակցության օգտին քվեարկելու համար ընտրողներին բնամթերքի տեսքով կաշառք են տվել: Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հունիսի 8-ին այդ կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի ղեկավարն ընտրողներին կաշառք տալու համար նույն գրասենյակի քարտուղարի՝ Գավառում գտնվող բնակարան է…
Ընտրակաշառքի փաստով առաջին քրգործն է հարուցվել
2021թ. հունիսի 9-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչների կողմից Գավառի տարածաշրջանի ընտրողներին բնամթերային տեսքով կաշառք է տրվել՝ նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար: Նյութերի նախապատրաստմամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. հունիսի 8-ին՝…
Եղանակը Հայաստանում և Արցախում
Հանրապետության տարածքում` Մայիսի 18-ին, 19-ին, 22-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 23-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 19-21-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան…
Գավառի հրաձգության գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2020թ. ապրիլի 28-ին Գավառում երկու անձի սպանության և վեց անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործից անջատված մասով նախաքննությունը, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝…
Վարչապետը ծանոթացել է Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում իրականացված վերակառուցման աշխատանքներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ։ Վարչապետը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ այցելել է մարզկենտրոն Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոց և ծանոթացել իրականացված վերակառուցման աշխատանքներին։ Դպրոցի հին շենքը կառուցվել է 1967 թվականին։ 2016 թվականին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել…
Գավառի շենքերից մեկում դի է հայտնաբերվել
Նոյեմբերի 11-ին, ժամը 20։47-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 38 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները բացել են բնակարանի…
Վանում ուրարտացի կնոջ գերեզման են պեղել, որում շատ զարդեր են հայտնաբերվել
Վան նահանգի Հայոց ձոր (թուրք․ անվանումը՝ Գյուրփընար) գավառում իրականացված պեղումների արդյունքում բացահայտվել է մի ուրարտացի կնոջ դամբարան, որը թաղված է եղել բազմաթիվ զարդերի հետ միասին։ Վանում պեղումները շարունակվում են «Հարյուրերորդ տարի» համալսարանի Գրականության ֆակուլտետի հնագիտության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆ․ Ռաֆեթ Չավուշօղլուի հսկողության տակ։ Կնոջ կմախքն ուսումնասիրվելու է մարդաբանների լաբորատորիայում, որից հետո միայն կբացահայտվեն նրա մահվան…
1,3 միլիարդ դրամ ներդրմամբ Գավառում դպրոց է վերակառուցում․ Փաշինյանը տեսանյութ է տարածել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որում խոսվում է Գավառի թիվ 2 հիմնական դպրոցի հիմնովին վերակառուցման և Երանոսից Լիճք ճանապարհահատվածի հիմնանորոգման մասին։ Դպրոցի դեպքում նշվում է, որ այն սեյսմակայուն է 9 բալ երկրաշարժի դեպքում։ Տեղադրվել են հակահրդեհային, ջերմամեկուսացման համակարգեր, ինչպես նաև արևային ջրատաքացուցիչներ։ Կառուցվել են թեքահարթակ ու վերելակ։ Դպրոցի կառուցումից (…
Ստուգումներ Գավառ և Սևան քաղաքներում․ Եղել են թերացումներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ Գեղարքունիքի մարզի Սևանի և Գավառի սննդի շղթայի օբեկտներում ՍԱՏՄ խստացված ստուգումների արդյունքում հայտնբերվել են ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ հետևյալ պահանջների խախտումներ՝ անձնակազմը պատշաճ չի կրել դիմակ և ձեռնոցներ, ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվել, ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյաններում եղել են թերացումներ: Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ևս մշտադիտարկումներ…














