գիտակցություն
Պատանդի գիտակցությամբ խաղաղությունը չի կերտվի
Եթե Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունն իր վարչության անդամներից մեկի գրառումով է խոսում և դա է իրենց ճշմարտության ընկալումն, ուրեմն համարեք որ այդ գրառման ընկալումը պետականության վրա արձան դնելու փորձ է: Ես չեմ ընկալում այդ գրառումը որպես մանևր, ոչ էլ ընկալում եմ այն, որպես ճշմարտության գիտակցում, ընդհակառակը՝ մթագնում է, պատանդի հոգեվիճակում հայտնված մարդկանց դրսևորում: Այլ բացատրություն չեմ…
Բորդոյի ֆուստբոլիստը խաղի ժամանակ կորցրել է գիտակցությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ֆրանսիական Լիգա 1-ում ուշագրավ դեպք է գրանցվել։ «Մարսել» – «Բորդո» հանդիպման ժամանակ հյուրերի հարձակվող Սամուել Կալուն անգիտակից ընկել է խոտածածկին։ Դեպքը տեղի է ունեցել առաջին խաղակեսի սկզբնամասում։ Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվել է ուշքի բերել ֆուտբոլիստին, բայց մարզիչը որոշել է փոխարինել նրան։ Ուշագնության պատճառների մասին տեղեկություններ չկան։ Նշենք, որ հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով։ https://www.youtube.com/watch?v=2pF0tcYbbks
Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը ինքնաթիռի մեջ վատացել է. նա վերակենդանացման բաժանմունքում է
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը գրառում է կատարել Twitter-ում և հայտնել է, որ Նավալնիի ինքնազգացողությունը Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս վատացել է։ Հայտնի է, որ ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում․ Նավալնիին թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ «Այսօր առավոտյան Նավալնին Մոսկվա էր վերադառնում Տոմսկից։ Թռիչքի ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել է։…
Բնական իմունային պատնեշ է ստեղծվում, ինչի շնորհիվ թվերը կսկսեն իջնել
Առողջապահության նախարարության՝ ընտանեկան բժշկության գծով խորհրդատու Սամվել Հայրումյանը պատասխանել է Lragir.am-ի հարցերին։ Պարոն Հայրումյան, Հայաստանում կորոնավիրուսային հիվանդացության ցուցանիշը շարունակում է աճել, կարծես նվազման միտումներ չկան։ Ո՞ր փուլում ենք գտնվում, երբ սպասել նվազում։ Ինձ թվում է, որ արդեն պիկի վրա ենք։ Իմ ղեկավարած «Կարդիոմեդ» ընտանեկան բժշկության կենտրոն դիմելիության ցուցանիշով դա նկատվում է։ Վերջին 7-10 օրերին կարծես…
Արիանե Կաոլին գիտակցության է եկել
Հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանե Կաոլին, վիրահատվել է։ Այս մասին հայտնել է «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կյուրեղյանը։ Նրա խոսքով Արիանե Կաոլին տարել է վերջույթների կոտրվածքի վիրահատություն, որը բավականին հաջող է անցել։ Ռոբերտ Կյուրեղյանը ասել է․ «Նրա վիճակը լրիվ համապատասխանում է կրած վիրահատության ծանրությանը։ Գիտակցությունը տեղում է»։ Բժիշկը նշել է՝ մի քանի օրից…
Գյումրիում դաժան ծեծի ենթարկված աղջիկը գիտակցության է եկել
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը, իր Facebook-ի էջում գրել է, որ Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել. «Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել, կարողանում է որոշակի բառեր արտասանել: Չնայած սրան վիճակը շարունակում է մնալ ծանր՝ վնասվածքները շատ են: Երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ:…
Շումախերի կնոջը մեղադրում են ամուսնու մասին ճշմարտությունը թաքցնելու համար
Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի նախկին մենեջեր Վիլլի Վեբերը մեղադրել է մարզիկի կնոջը՝ Կորինա Շումախերին՝ պատճառաբանելով, որ վերջինս թաքցրել է ամուսնու վիճակի մասին տեղեկությունը։ Այս մասին գրում է Daily Mail-ը: «Չգիտեմ՝ ինչպես է ընթանում Միխայելի վերականգնումը: Այնքան կուզեի սեղմել նրա ձեռքը, սակայն, ցավոք, նրա կինը մերժում է ինձ: Նա վախենում է, որ կիմանամ ճշմարտությունը…
Շումախերը գիտակցության է եկել․ Le Parisien
«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի գիտակցությունը վերականգնվել է: Այս մասին գրում է Le Parisien-ը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ 50-ամյա նախկին մարզիկը շվեյցարական համարանիշերով շտապօգնության մեքենայով գաղտնի տեղափոխվել է Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան հիվանդանոց: Այժմ Շումախերի առողջությամբ զբաղվելու է սրտանոթային անբավարարության խնդիրների մասնագետ բժիշ-պրոֆեսոր Ֆիլիպ Մենասեն: Միխայիլ Շումախերը գանգուղեղային լուրջ վնասվածք է ստացել 2013…
Հացադուլ անողներից մեկը Իվանիշվիլիի տան մոտ կորցրել է գիտակցությունը
«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր-ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի Շեկվեթիլիում գտնվող տան մոտ հացադուլ հայտարարած քաղաքացիներից մեկը կորցրել է գիտակցությունը: Նա բուժօգնության կարիք է ունեցել: Այս պահին առողջական վիճակը բավարար է: «Դեռևս երեկ խնդրեցինք ոստիկաններին, որ շտապօգնություն կանչեն: Արձագանք չկար: Այնտեղ, որտեղ հացադուլ է անցկացվում, պետք է միշտ շտապօգնության մեքենա լինի»,- հայտարարել է հացադուլավորներից Գիգա Նագերվաձեն: Նշենք, որ…