Գլխավոր շտաբ
Ուկրաինայում զորքերի միացյալ խմբավորման հրամանատար է նշանակվել ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը
Ուկրաինայում զորքերի միացյալ խմբավորման հրամանատար է նշանակվել Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը՝ հայտնել են պաշտպանության նախարարությունից: Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Գերասիմովի տեղակալներ է նշանակել բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինին, ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովին և գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսեյ Կիմին։ ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ խոսքը…
Ռուսաստանն ունի 12 հազարից ավել զոհ․ Ուկրաինայի ԶՈւ ԳՇ
Ռուսական զորքի Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանը կորցրել է ավելի քան 12 Հազար զինծառայող։ Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հրապարակած տվյալներից։ Նշվում է նաև, որ ռուսական ուժերը կորցրել են 48 ինքնաթիռ, 80 ուղղաթիռ, 303 տանկ, 27 ՀՕՊ միջոց և այլն։ Նշենք նաև, որ ըստ ռուսական կողմի հրապարակած տվյալների (որը օրեր շարունակ չի…
Հայտնի է, թե ով է կատարելու ԶՈւ ԳՇ պետի պարտականությունները
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը։ Այս մասին Tert-ին հայտնել են ՊՆ-ից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ փետրվարի 24-ին, Արտակ Դավթյանն ազատվել է Գլխավոր շտաբի պետի պաշտոնից։
Արտակ Դավթյանն ազատվեց Գլխավոր շտաբի պետի պաշտոնից
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից, որտեղ հրապարակվել է փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը։ Ազատման հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը։ Փաստաթղթում նշվում է, որ հիմք է ընդունվել վարչապետի առաջարկությունը։
Գլխավոր շտաբի պետի նոր տեղակալ է նշանակվել
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Առաքել Մարտիկյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Այս մասին հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։ Նշվում է, որ նախագահը հիմք է ընդունել վարչապետի առաջարկությունը։ «Համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի…
Երկու ամսով կալանավորվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում քիչ առաջ ավարտվեց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի խափանման միջոցի քննությունը։ Դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց բավարարել Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և երկու ամսով կալանավորել Գալստյանին, հայտնում է Factor.am-ը։ Հիշեցնենք, երեկ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել Ստեփան Գալստյանին պատկանող բնակարանում, ինչից հետո Գալստյանը…
Ձերբակալվել է ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը
«Հրապարակը»-ի հաղորդմամբ՝ այս պահին խուզարկում են Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարանը, իսկ գեներալ–լեյտենանտ Գալստյանին քիչ առաջ ձերբակալել են։ Նշենք, որ Գալստյանն օրերս ԱԱԾ-ում հարցաքննվել էր զենքի մատակարարման հայտնի գործով։ Մեծապես կարևորում ենք Չեխիայի հետ համագործակցության շարունակական զարգացումը. Արարատ Միրզոյան Դուբայում բացվեց Expo-2020 համաշխարհային ցուցահանդեսը Հիշեցնենք՝ մինչ այս հայտնել էինք, որ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ,…
Գլխավոր շտաբի պետը հանդիպել է եռամսյա հավաքի մասնակիցներին
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը երեկ՝ օգոստոսի 31-ին, այցելել է Հատուկ զորամիավորում, հանդիպել եռամսյա հավաքի մասնակիցների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Եռամսյա վարժական հավաքները շարունակվում են Պաշտպանության նախարարը շրջայց է կատարել զորամասերում «Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ստուգել է հավաքի անցկացման ընթացքը, ծանոթացել պահեստազորայինների կենցաղային պայմաններին, սննդի որակին։…
Տեղի է ունեցել հայ խաղաղապահների առաքելության փոխանցման արարողություն
Օգոստոսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ տեղի է ունեցել հայ խաղաղապահների առաքելության փոխանցման արարողություն։ «KFOR առաքելության շրջանակներում օգոստոսի 2-ին Կոսովոյում տեղի է ունեցել հրամանատարության փոխանցման և մեդալների շնորհման հանդիսավոր արարողություն: Հայկական 33-րդ զորախումբը (հրամանատար, ավագ լեյտենանտ Գ. Միքայելյան) ՀՀ պետական դրոշը հանձնել է հայկական 34-րդ զորախմբին (հրամանատար, կապիտան Ա. Սարգսյան): Միջոցառմանը մասնակցել են…
Նախագահը ստացել է Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու առաջարկը
Հուլիսի 20-ին ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Հասմիկ Պետրոսյանը հայտնել է, որ նախագահի աշխատակազմն այսօր ստացել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու մասին: Գեներալ-մայոր Կարապետյանը այս պաշտոնում նշանակվել էր ապրիլի 13-ին: Արդյո՞ք նրան փոխարինելու է Արշակ Կարապետյանը՝ պաշտոնական աղբյուրները չեն հաստատում: Այս մասին տեղեկանում…
Լավ, այսքան ստող լրագրողը ինչպես է լրագրության մեջ աշխատում․ Ստյոպա Սաֆարյանը՝ Հոխիկյանի մասին
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը անդրադարձել է լրագրող Նաիրի Հոխիկյանի հայտարարություններին, որտեղ նա իբր ցնցող փաստեր ներկայացրել պատերազմի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վաղօրոք պլանավորած լինելու, Արցախի շրջանների, բերդաքաղաք Շուշիի դավաճանական հանձնման և այլնի մասին հիշատակել էր նաև հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինին, նշելով, որ 2019 թվականին Գավառում կայացած տնտեսական ֆորումներից մեկի ժամանակ ինքը և Լապշինը զրույց են ունեցել Նիկոլ…
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան
2021 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունիսի 22-ին ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։ ԶՈւ Գլխավոր շտաբի պետը հավաքակայանում ծանոթացել է զորակոչի հետ կապված ընթացիկ աշխատանքներին, եղել է զորակոչիկների դիմավորման և ընդունման կետում, հետևել վիճակահանության ընթացքին, դիտարկել հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա պայմանները, զորակոչիկների բուժհետազոտության իրականացման կարգը։…
Պատերազմը քննող հանձնաժողով է ստեղծվել․ ԳՇ պետ
ՀՀ ՊՆ ԳՇ պետ Արտակ Դավթյանն այսօր ճեպազրույցի ընթացքում ասաց, որ պաշտպանության նախարարի հրամանով՝ 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողով արդեն ստեղծվել է ու ակտիվ աշխատում է։ Նա ասաց, որ դասալիքների մասով մեծ քանակի քրեական գործեր են հարուցվել։ Դավթյանի կարծիքով՝ շատ հարցերի պատասխաններ կարճ ժամկետում չեն կարող տալ, քանի որ յուրաքանչյուր դրվագի ու մեղադրանքի հետևում կենդանի մարդիկ…
ԳՇ պետի առաջին տեղակալը այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան
2021թ. ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ հունիսի 18-ին զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։ Այս մասին տեղեկանում ենք պաշտպանության նախարարությունից։ Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին ներկայացվել են ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքները, ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը, զորակոչիկների դիմավորման, ընդունման, ուսումնական զորամասերը համալրող հանձնաժողովի, վիճակահանության և բուժզննման սենյակներում ստեղծված պայմանները։…
ԶՈՒ գլխավոր շտաբը դատապարտում է զինծառայողներին քաղաքական գործընթացներում ներգրավելու փորձերը
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը դատապարտում է զինծառայողներին քաղաքական գործընթացներում ներգրավելու փորձերը. հայտարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը՝ անդրադառնալով սոցիալական ցանցերով տարածվող այն տեսանյութին, որում N զորամասի զինծառայողները հայտարարում են, որ սատարում են «Հայաստան» դաշինքին։ «Զինվորը ցանկացած պարագայում պարտավոր է կատարել վերադասի հրամանը, և այս պարագայում, մեր…