Գյումրի
Աշխատանքայի այցով Գյումրիում գտնվող նախագահ Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան: Գյումրու Վարպետաց փողոցում գտնվող՝ 19-րդ դարի վերջին կառուցված պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքում տեղակայված թանգարանում ներկայացված է մեծ գյումրեցու, սիրված արվեստագետի, ուրախ ու տխուր մարդու կյանքն ու գործունեությունը։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ կինոյի և թատրոնի մեծ կատակերգուին ժողովուրդը սիրում էր…
Շիրակի մարզում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Գյումրիում ներկա է գտնվել Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը: Հայտնում է aysor.am-ը։ Ընդմիջմանն ու ներկայացման ավարտից հետո նախագահը հանդիպել է դերասանական կազմի և թատրոնի ներկայացուցիչների հետ: Անկեղծ ու անմիջական զրույցի ընթացքում, շնորհակալություն հայտնելով հիանալի խաղի ու պարգևած զգացմունքների համար, նախագահ Սարգսյանն ասել…
Աշխատանքային այցով Գյումրիում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի կույրերի միավորման Գյումրու ուսումնաարտադրական ձեռնարկություն, որը բնական հումքով արտադրում է յուղաներկեր և ներկանյութեր, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: Նախագահը զրուցել է կույրերի միավորման անդամների և ներկերի արտադրության մեջ ներգրավված աշխատակիցների հետ, ծանոթացել ներկերի արտադրության տեխնոլոգիային, գործունեությունն ընդլայնելու ծրագրերին։ Այն նաև սոցիալական նշանակության ծրագիր…
Panorama.am-ի փոխանցմամբ՝ այսօր՝ ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ։ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից։ Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ։ «Այս պահին ընթանում են գրոհիչ ինքնաթիռի որոնողափրկարարական աշխատանքները։ Առաջին իսկ լուրի…
ՄԵՆՔ Դաշինքի նախընտրական քարոզարշավը նոյեմբերի 28-ին կշարունակվի Շիրակի մարզում: Դաշինքի անդամները վաղը ժամը 11:00-ին կլինեն Արթիկի հրապարակում: Արթիկում ՄԵՆՔ Դաշինքը կիրականացնի նաև միջհամայնքային կանգառներ, այնուհետև քարոզարշավը Ամասիայում և Գյումրիում՝ հաղորդում է դաշինքի պաշտոնական էջը:
Սև ուրբաթի շրջանակում ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում հայտարարվել են մեծ զեղչեր՝ սմարթֆոնների մի շարք մոդելների համար: Փոխանցում է itel.am-ը: Միայն 3 օրերի ընթացքում կարելի է ձեռք բերել սմարթֆոն նշված տեսականուց՝ 40-70% զեղչված գներով: Ակցիան գործում է Երևանի՝ Ամիրյան 3, Հյուսիսային պողոտա 6/14, Բագրատունյաց 14/67, Գայի պողոտա 10/6, ինչպես նաև Կապանի՝ Շահումյան 11/38, Գյումրիի՝ Գորկու 50/4, եւ…
Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) դեկտեմբերի 7-ին Գյումրիում հանդես կգա Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված համերգով: Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հրավերով երգիչը ելույթ կունենա իր ծննդավայրի Սուրբ Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցում: Այս մասին հայտնում է armtimes.com-ը Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրությունում, համերգը հարգանքի տուրք է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին, երկրաշարժ,…