fbpx
Հասարակություն

Կորել է կապը ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ

Panorama.am-ի փոխանցմամբ՝ այսօր՝ ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ։

Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից։

Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ։

«Այս պահին ընթանում են գրոհիչ ինքնաթիռի որոնողափրկարարական աշխատանքները։ Առաջին իսկ լուրի դեպքում կհայտնենք», – ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ