Գնել Սանոսյան
Տաթև-Աղվանի ավտոճանապարհի նոր հատվածը պլանավորվում է հաջորդ տարի ամբողջովին հիմնանորոգել. Գնել Սանոսյան
Կառավարությունը վերաբաշխում կատարեց պետբյուջեում և 580 մլն դրամ հատկացրեց մի շարք օբյեկտների շինարարական, նախագծման, փորձաքննության աշխատանքներին: Գնել Սանոսյանը նշեց, որ 580 մլն դրամից 549 մլն դրամը շինարարության համար է, մնացած մասը՝ տեխնիկական, հեղինակային հսկողության և փորձաքննության: «Ունենք 7 օբյեկտ, որտեղ շինարարություն է, դրա համար ենք գումար հատկացնում: Դրանցից մեկում շինարարական ընկերությունը աշխատանքները չարեց, ստիպված եղանք…
ՏԿԵ նախարարը՝ Իրանի կողմից հայկական բեռնատարների համար մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխության մասին
«Գոյություն ունեն երկու կողմից սահմանված տուրքեր, և իրանական կողմը կիրառում է մոտ 240 դոլար, և իրենք առաջարկում են 240 դոլարը դարձնել 120 դոլար, բայց պայմանով, որ այսօր գոյություն ունեցող չեզոք գոտում երկու բեռնատարներից իրար բեռներ փոխանցելը, բարձելը դադարեցվեն, և հայկական բեռնատարներն անցնեն իրանական տարածք, գնան գործարաններ կամ պահեստավորման կետեր, որտեղից բարձեն»,- ասաց Գնել Սանոսյանը: Նա…
Իրանի նավթի նախարարի հետ հանդիպմանը քննարկվել է գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագիրը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԻԻՀ նավթի նախարար Ջավադ Օջիի հետ։ Այդ մասին ասված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ֆեյսբուքի էջում: «Հանդիպման ժամանակ քննարկվել է «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով նոր պայմանագիրը։ Նախարար Սանոսյանը առաջարկներ է ներկայացրել պայմանագրի վերակնքման հետ կապված։ Առաջիկայում,…
Սանոսյանը Թեհրանում մասնակցել է նավթաքիմիական 26-րդ միջազգային ցուցահանդեսին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ Գնել Սանոսյանը, որը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում, Թեհրանում մասնակցել է Նավթի, գազի, վերամշակման և նավթաքիմիական 26-րդ միջազգային ցուցահանդեսին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։ ԻԻՀ-ում նախարարին դիմավորել է ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Խեյրոլլահ Խադեմին։ Նախարարը շրջայց է կատարել ցուցահանդեսի տաղավարներով,…
Համապետական շաբաթօրյակի շրջանակներում մաքրվում է Հրազդանի կիրճը. մասնակցում է նաև նախարար Գնել Սանոսյանը
Համապետական շաբաթօրյակի շրջանակներում մաքրվում է Հրազդանի կիրճը։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Շաբաթօրյակին մասնակցում է ՏԿԵ նախարարության ամբողջ անձնակազմը, այդ թվում՝ նախարար Գնել Սանոսյանը:
2 օրից համապետական շաբաթօրյակ է
Ապրիլի 30-ին հայտարարված է համապետական շաբաթօրյակ, որը վերջին 2 տարիներին չի անցկացվել՝ համավարակով պայմանավորված։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Նրա խոսքով՝ կարող է եղանակային խնդիր լինել, սակայն շաբաթօրյակի օրը չեն փոխի, իսկ այն մարզերում, որտեղ եղանակը թույլ չի տա, կտեղափոխեն մյուս շաբաթ։ Սանոսյանը հորդորեց բոլորին՝ ներգրավվել շաբաթօրյակի աշխատանքներին։
3,1 միլիարդ՝ 1 ճանապարհահատված և 2 կամուրջի շինարարության ու հսկողության համար
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 3,114 միլիարդ դրամ հատկացնել Մ6-Աթան ճանապարհահատվածի ու Երևան-Սևան-Իջևան ճանապարհահատվածի 14-րդ կիլոմետրում գտնվող և նույն ճանապարհի Թեղուտ գյուղի կամուրջների շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ վերոնշված ճանապարհահատվածը 27,5 կիլոմետր է, գտնվում է Թումանյան համայնքում ու ներառում է Քարինջ, Մարց, Ահնիձոր, Լոռուտ,…
Ադրբեջանական զինվորները պետք է վերադառնան ելման դիրքեր, սա հստակ է․ Սանոսյան
Ինչպես ավելի վաղ հայտնել են Արցախի տեղեկատվական շտաբից, ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։ Սահմանային իրավիճակին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նա ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է ամեն ինչ անեն՝ ադրբեջանական զինվորները վերադառնան իրենց ելման դիրքեր։ «Սա շատ հստակ է»,…
Սրիկայության չափն եմ ուզում հասկանամ․ Սանոսյանը հերքել է Տաթև-Աղվանի ճանապարհի փլուզման լուրը
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում հերքել է Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհի փլուզման մասին լուրերը։ «Ուզում եմ սրիկայության չափը հասկանամ», – նշել է Սանոսյանը։ Նրա խոսքով, երբ ասում են, որ փլուզվել է Տաթև-Աղվանի ճանապարհը, երկրի բնակչության կեսը անհանգստանում է, որ Սյունիքի բնակչությունը մնացել է առանց ճանապարհ, իսկ վերջում պարզվում է՝…
Նախարար Սանոսյանն աշխատանքային այցով եղել է Տավուշում
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում։ Այս մասին տեղեկանում ենք ՏԿԵ նախարարության Facebook-ի պաշտոնական էջից։ Շնողը նորակառույց ֆուտբոլի դաշտ ունի՝ եվրոպական բարձր չափանիշներով․ Արեն Մկրտչյան Վարդենիսում կտեղադրվեն աղբամաններ․ համայնքապետարանը 120 հատ ձեռք է բերել «Նախարարը մարզպետարանում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, Դիլիջանի և Իջևանի համայնքապետերի մասնակցությամբ խորհրդակցություն…
ՏԿԵ նախարարը հանդիպել է ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարի հետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ Գնել Սանոսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում այսօր Աբու Դաբիում հանդիպել է ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհեյլ Մուհամմադ Ֆառաջ Ալ Մազրուիի հետ։ «Նախարարին ուղեկցել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և ԱՄԷ-ում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Կարեն Գրիգորյանը։ Սանոսյանը…
Սանոսյանը Արարատի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նոր մարզպետին
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Արարատի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Սեդրակ Թևոնյանին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԵ նախարարության Facebook-ի պաշտոնական էջից։ Շիրակի մարզպետն այցելել է Գյումրու մի շարք դպրոցներ Սեդրակ Թևոնյանը նշանակվեց Արարատի մարզպետ «Նախարարը շնորհավորել է մարզպետին և հաջողություններ մաղթել առաջիկա աշխատանքում։ Սանոսյանը նշել է, որ…
Գնել Սանոսյանը ընդունել է Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ նախարար Գնել Սանոսյանը երեկ ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին Սեյեդ Մեհդի Ֆարշադանի գլխավորությամբ։ «Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել երկու երկրների բարեկամական հարաբերությունները և բազմաշերտ համագործակցությունը։ Սեյեդ Մեհդի Ֆարշադան իր հերթին ընդգծել է Հայաստանի հետ դարավոր բարեկամության և…
Գնել Սանոսյանը ներկայացրել է Արմավիրի մարզի նորանշանակ մարզպետին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ Գնել Սանոսյանը նոյեմբերի 29-ին Արմավիրի մարզում մարզպետարանի աշխատակազմին, համայնքապետերին, մարզպետարանի ենթակա կառույցների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին։ «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանին 3 տարվա արդյունավետ աշխատանքի համար և հաջողություն մաղթել նրան արդեն…
Կթարմացվի Գյումրիի ներքաղաքային տրանսպորտը․ ձեռք կբերվի 63 միկրոավտոբուս
Կառավարության սուբվենցիոն ծրագրով Գյումրիի ներքաղաքային տրանսպորտային պարկն ամբողջությամբ կթարմացվի։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Պարկի թարմացման համար ձեռք է բերվելու 63 միկրոավտոբուս։ Սանոսյանը նշեց, որ մրցույթի արդյունքում գումարը կազմել է 887 միլիոն դրամ, որի 50 տոկոսը սուբսիդավորելու է պետությունը, իսկ մյուս 50 տոկոսը վճարելու է…