Գոլ
Ալիսոնը կրկնել է Ռեյնայի նվաճումը
ԱՊԼ-ի 23-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: «Լիվերպուլ»-ի դարպասապահ Ալիսոն Բեքերը հանդիպման ավելացված ժամանակի երրորդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Այսպիսով 2010 թվականից հետո Պրեմյեր լիգայում գոլային փոխանցում կատարած առաջին դարպասապահի նվաճումն այժմ Ալիսոնինն է: Նշենք, որ 2010 թվականին գոլային փոխանցման հեղինակ էր դարձել «Լիվերպուլ»-ի նախկին դարպասապահ Պեպե Ռեյնան։…
Մարաշլյանի գոլը նպաստեց Ուրուգվայի Մ23 հավաքականի հաղթանակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տոկիո-2020-ի որակավորման փուլում Ուրուգվայի Մ23 տարեկանների ֆուտբոլի հավաքականն մրցել է Պարագվայի իր հասակակիցերի հետ: Նշենք, որ սա ուրուգվայցիների առաջին հանդիպումն էր, և այն կայացել է ուրուգվայական Արմենիա քաղաքում: Ուրուգվայցիները կարողացել էն նվազագույն հաշվով հաղթանակ տանել։ Հանդիպման միակ գոլը հեղինակել է հայազգի Դիեգո Ռոսի Մարաշլյանը` գրավելով մրցակցի դարպասը 48-րդ րոպեին: Ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանն ու…
Ինտերը հաղթեց Կալյարիին․ Լուկակուն՝ դուբլի հեղինակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին «Ինտերն» ու «Կալյարին»։ Հանդիպումն ավարտվեց 4:1 հաշվով՝ «Ինտեր»-ի հաղթանակով։ Խաղի ընթացքում իր հաշվին դուբլ ձևակերպեց Ռոմելու Լուկակուն։ Մեկական գոլի հեղինակներ դարձան Բորխա վալերոն և Անդրեա Ռանոկիան։ Իսկ «Կալյարի»-ի միակ գոլի հեղինակը դարձավ Քրիստիան Օլիվան։ Նշենք, որ Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչում «Ինտերը» կխաղա «Ատալանտա» – «Ֆիորենտինա» զույգի հաղթողի հետ:
Իբրահիմովիչը նպաստեց Միլանի հաղթանակին Կալյարիի դեմ խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իտալական Ա Սերիայի 19-րդ տուրում միմյանց դեմ մրցեցին «Կալյարին» և «Միլանը»: Հանդիպումը տեղի է ունեցել Կալյարիի «Սարդինիա Արենա» մարզադաշտում։ Այն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 2:0 հաշվով: Խաղի հաշիվը խաղի 46-րդ րոպեին բացել է «Միլան»-ի հարձակվող Ռաֆայել Լեաուն: Երկրորդ կեսի միջնամասում միլանցիների առավելությունը կրկնապատկել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որն իր առաջին գոլն է խփել է…
Բարսայի դարպասն առաջին անգամ գրավել է չինացի ֆուտբոլիստ
Իսպանիայի Լա Լիգայի 19-րդ տուրում «Բարսելոնան» մրցեց հետնապահ «Էսպանյոլի» հետ։ Հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով ու «Բարսան» միավորներ կորցրեց առաջին տեղի համար պայքարում։ Ուշագրավն այն է, որ «Էսպանյոլին» պարտությունից փրկեց թիմի չինացի հարձակվող Վու Լեյը, ով դարձավ «Բարսայի» դարպասը գրաված պատմության մեջ առաջին չինացին։ Հաղորդում է OptaJose-ը։ «Բարսելոնան» այս ոչ-ոքիից հետո ունի վաստակած 40 միավոր և…
Իբրահիմովիչը Միլանի կազմում գոլ է խփել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Իտալական «Միլանը» ընկերական խաղ է անցկացրել «Ռոդենսի» հետ։ Միլանյան ակումբը գերխոշոր՝ 9-0 հաշվով հաղթանակ է տոնել։ Հանդիպմանը մասնակցել է նաև նոր «Միլան» տեղափոխված Զլատան Իբրահիմովիչը։ Շվեդ հարձակվողին հաջողվել է գոլի հեղինակ դառնալ։
Բարսան հաշվարկել է՝ եթե դե Յոնգը միանա ակումբին, դե Լիգտն էլ կհետևի. Ռայոլա
Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան ասել է, որ «Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիգտ ամռանը ցանկանում էր տեղափոխվել «Բարսելոնա»։ «Շատ հոլանդացիների համար «Բարսելոնան» օտարերկրյա ակումբ չէ, այլ՝ հոլանդական: Մատեյսը ստիպված էր գնալ այնտեղ, բայց ոչ այնպես, որ այն ընկալվեր որպես հայհոյանք: «Բարսելոնան» կարծում էր, որ խնդիրը գլխարկի մեջ է: Դե Լիգտը հոլանդացի է, ինչպես Ֆրենկի դե Յոնգը,…
Ռոնալդուն ասել է, որ իր համար դժվար է գոլ խփել Ա Սերիայում
Ռոնալդուն Լուկակույին ասել է, որ իր համար դժվար է գոլ խփել Իտալիայի առաջնությունում։ Այս մասին պատմել է «Ինտերի» հարձակվողը։ «Կրիշտիանուն վերջերս կայացած խաղից հետո խոստովանեց, որ պաշտպանությունում խաղի առումով սա աշխարհի ամենաբարդ առաջնությունն է: Նա ասել է, որ ամենուր գոլեր է խփել, բայց Ա Սերիայում դա անելն ամենաբարդն է: Եվ եթե Կրիշտիանուն նման բան է…
Ինիեստան փայլել է գեղեցիկ գոլով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ճապոնիայի գավաթի խաղարկության «Վիսել Կոբե» – «Սիմիձե Սպալսի» խաղի ժամանակ գեղեցիկ գոլով է աչքի ընկեր իսպանացի լեգենդար ֆուտբոլիստ Անդրես Ինիեստան։ https://twitter.com/drafts_2/status/1208996618365800449 Նշենք, որ հանդիպումն ավարտվել է Ինիեստայի թիմի՝ «Վիսել Կոբեի» հաղթանակով՝ 3-1 հաշվով։ Ինիեստան աչքի է ընկել 35-րդ րոպեին։
Մեսսին, Սուարեսը և Գրիզմանը՝ 30 գոլի հեղինակ Լա Լիգայում
Իսպանիայի առաջնության հերթական տուրի՝ «Ալավես»-ի հետ խաղում «Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսն ու Անտուան Գրիզմանը դարձել են մեկական գոլի հեղինակ։ Խաղն ավարտվել է 4:1 հաշվով։ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 18 տուրում այս երեք ֆուտբոլիստները միասին 30 գոլ են խփել. մասնավորապես Մեսսին՝ 13, Սուարեսը՝ 10, Գրիզմանը՝ 7: Նրանցից շատ՝ ակումբների շրջանում, գոլ են խփել «Ռեալը»…
Ես 71 սմ ցատկե՞լ եմ, չգիտեի․ Ռոնալդուն՝ իր ֆանտաստիկ գոլի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամփոփել է Իտալիայի առաջնության 17-րդ տուրի` «Սամպդորիայի» հետ խաղը (2:1), ինչպես նաև մեկնաբանել է իր հաղթական գոլը, որը խփել է 71 սմ ցատկելով: Գնդակին հարվածելու պահին պորտուգալացին գետնից 256 սմ բարձր է եղել. «Գոհ եմ արդյունքից, բարդ խաղ էր: «Սամպդորիան» շատ լավ էր խաղում: «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստները գործին ճիշտ վերաբերմունք ցուցաբերեցին: Ամբողջ…
Ռոնալդուի խելահեղ ցատկն ու անկասելի հարվածը Սամպդորիայի հետ խաղում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Իտալիայի Ա Սերիայի 17-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվել է «Սամպդորիային»։ Հյուրերը կարողացել են 2-1 հաշվով հաղթանակ տանել, բայց այս խաղն առանձնացել է «Յուվեի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուի անհավանական ցատկով, որից հետո վերջինս նաև գոլի հեղինակ է դարձել։ Նշենք, որ հաղթանակից հետո թուրինյան ակումբը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը ու «Ինտերից» առաջ է 3 միավոր, սակայն միլանյան…
Մխիթարյանի վիճակագրությունը` ՍՊԱԼ-ի հետ խաղում
Իտալիայի Ա Սերիայի 17-րդ տուրի շրջանակներում անցկացված «Ռոմա» – ՍՊԱԼ խաղում տան տերերը կարողացան 3-1 հաշվով կամային հաղթանակ տանել։ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 79-րդ րոպեին ու կարճ ժամանակահատվածում հասցրեց լավ արդյունք գրանցել։ Woscored.com-ը ներկայացրել է հայազգի կիսապաշտպանի վիճակագրությունը տվյալ խաղում։ Մխիթարյանը 3 հաշված է կատարել դարպասին, որոնցից մեկը ավարտվել է գոլով, կատարել է 10…
Ֆոնսեկան խոսել է Մխիթարյանի խաղի մասին
Բավարարված եմ մեր թիմի խաղից։ Այս մասին ասել է իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան։ «Մենք բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցինք, բավարարված եմ մեր թիմի խաղից։ Ինտենսիվ և ագրեսիվ խաղ ցուցադրեցինք»,-ասել է նա Ֆոնսեկան նաև անդրադարձել է հռոմեական թիմում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին։ «Մխիթարյանի նման խաղացողները կարևոր են»,-նշել է նա։ Իտալիայի առաջնության 16-րդ տուրում…
Ա Սերիա․ Ռոման հաղթեց, իսկ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ
Իտալիայի Ա Սերիայի 16-րդ տուրի շրջանակներում «Ռոման» հյուրընկալեց ետնապահ ՍՊԱԼ-ին։ Առաջինը հաջողության հասան հյուրերը․ 44-րդ րոպեին Անդրեա Պետանյան բացեց հանդիպման հաշիվը։ Վերջինս հավասարվեց արդեն 2-րդ կեսում։ Նախ ինքնագոլով «Ռոմային» օգնեց Նենադ Տոմովիչը, իսկ հետո Դիեգո Պերոտին արդեն արաջ մղեց հռոմեական ակումբին։ Հանդիպման վերջին խոսքն ասած Հենրիխ Մխիթարյանը։ Նա փոխարինման մտավ 79-րդ րոպեին ու 4 րոպե…















