գործարք
Հետևելով G7-ի պլանին ՝ ԵՄ երկրները մոտ են ռուսական նավթի սահմանափակման գործարքի կնքմանը ՝ մեկ բարելի դիմաց 60 դոլարի մակարդակում
Եվամիության երկրները մոտ են համաձայնության, որը սահմանում է ռուսական հում նավթի ծովային առևտուրը մեկ բարելի դիմաց 60 դոլարի սահմաններում՝ հիմնվելով Յոթնյակի խմբի (G7) նախաձեռնության վրա՝ ավելի թուլացնելու Կրեմլի կարողությունը Ուկրաինայի դեմ պատերազմ մղելու համար: Դեսպանները մի քանի օր են անցկացրել ինտենսիվ բանավեճում, թե որքան բարձր կամ ցածր պետք է լինի գների շեմը, փորձելով հավասարակշռել ռուսական…
Նեյմարի Չելսի տեղափոխվելու գործարքը չի կայացել
Ըստ աղբյուրի՝ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են եղել «Չելսին» և «Նյուքասլը»։ Նեյմարը կողմ է եղել «Չելսի» տեղափոխությանը, սակայն բանակցությունները 2 ակումբների միջև հաջողությամբ չեն ավարտվել։ Կողմերը չեն կարողացել համաձայնության գալ։ «Նյուքասլն» էլ հրաժարվել է տրանսֆերից, քանի որ չի ցանկացել կատարել Նեյմարի պահանջները։ Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարն անցկացրած 11 խաղում դարձել է 9 գոլի և 7 գոլային փոխանցման…
Այսօրվանից սկսվում է անկանխիկ գործարքների դեպքում 10% հետվճարի ծրագիրը
Այսօրվանից սկսվում է անկանխիկ գործարքների դեպքում՝ կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Այսուհետ, կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիներն, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, հաջորդ ամիս կստանան 10%-ի չափով հետվճար,…
Մեծ Բրիտանիայի վարչապետը կոչ է արել Ֆրանսիային հանգիստ թողնել իրեն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն անդրադարձել է աղմկահարույց գործարքին, որով նրանք Ֆրանսիայի փոխարեն որոշեցին գնում կատարել ԱՄՆ-ից։ Ջոնսոնը նշել է, որ դա կարևորագույն քայլ էր համաշխարհային անվտանգության համար։ Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Ավստրալիան միանման մտածող դաշնակիցներ են։ Ջոնսոնը կոչ է արել Ֆրանսիային հանգիստ թողնել իրեն ու այդ գործարքը։
Դեպայի տեղափոխությունը Բարսա մոտ է․ Կուման
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է Մեմֆիս Դեպայի՝ «Բարսա» տեղափոխման մասին։ «Դեպայը դեռ չի տեղափոխվել «Բարսելոնա», բայց մոտ է դրան։ Գործարքը մոտ է կնքմանը։ Ես ցանկանում էի նրան ձեռք բերել դեռ հունվարին, բայց եթե հիմա էլ դա տեղի ունենա, հրաշալի կլինի։ Մենք գիտենք, թե ինչ կարող ենք անել միասին», – Կումանի խոսքերը մեջբերում…
Մեմֆիս Դեպայն կարող է հայտնվել Ա սերիայում
Marca-ի հաղորդմամբ՝ «Լիոնի» և Նիդերլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայի ապագան դեռևս շարունակում է մնալ անորոշ։ Աղբյուրի հաղորդմամբ՝ հարձակվողւ հետ կապ է հաստատել «Միլանը» և մտադիր է նրան բերել «Սան Սիրո»։ Գործարքի մաս կարող է դառնալ Լուկաս Պակետան։ Գործարքը գնահատվում է 25 միլիոն եվրո։ Մինչ այս հայտնի էր, որ ֆուտբոլստով հետաքրքրված է «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը,…
Կամիլ Գլիկը պայմանագիր կկնքի Բենևենտոյի հետ
Լրագրող Նիկոլա Սիրան հաղորդում է, որ «Մոնակոյի» պաշտպան Կամիլ Գլիկի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Բենևենտոն»։ Ակումբը պատրաստ է 3 միլիոն եվրո վճարել լեհ ֆուտբոլիստի համար: Պաշտպանը ակումբի հետ պայմանագիր կկնքի մինչև 2023 թվականը: Առաջիկա օրերին գործարքը պաշտոնապես կհաստատվի: Մինչ այս հայտնի էր, որ իտալական ակումբը հետաքրքրված է նաև Մարիո Մանջուկիչի ծառայություններով։
ԱԻՆ-ԵՄ նոր գործակցության մեկնարկը տրված է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Նախարար Ցոլակյանը բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, ընդգծել, որ երկուստեք ջանքերով ու կայուն գործակցությամբ հնարավորություն է ստեղծվում մի շարք ոլորտներում կարևորագույն խնդիրներ կարգավորել։ Հանդիպմանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և…
VEON դադարեցրել է Ucom-ի հետ քննարկումները
VEON ընկերությունը, որին պատկանում է Beeline Armenia ապրանքանիշի ներքո գործող «Վեոն Արմենիան», այսօր տեղեկացրել է, որ դադարեցրել է Ucom-ի հետ հնարավոր գործարքի մասին քննարկումները: Ընկերությունը այս մասին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ընկերությունը հայտարարում է, որ Ucom–ի հետ հնարավոր գործարքի մասին քննարկումները դադարեցվել են»: Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ…
Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ԱԱԾ
«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանը և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու դեմ պայքարում օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցած և քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական…
«Կարմիր թելը» Ucom ընկերության շուրջ ծավալվող իրադարձություններն են (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մեդիամաքսի տնօրեն Արա Թադևոսյանը զրուցել է «Գալաքսի ընկերությունների խմբի» համահիմնադիր, Ucom-ի տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի հետ: «Կարմիր թելը» Ucom ընկերության շուրջ ծավալվող իրադարձություններն են, բայց դա միակ թեման չէ: Ահա թե ինչի մասին է եղել զրույցը 0:35՝ ոչ հանրային մարդ լինելու պատճառները 03:57՝ Ucom-ի շուրջ ստեղծված վիճակի պատճառները և աշխատակիցները 07:12՝ քննարկումների տեղափոխումը հանրային…
Թրամփը սպառնում է լուծարել Չինաստանի հետ առևտրային գործարքը
Եթե Չինաստանը չկատարի իր պարտավորությունները կորոնավիրուսի համավարակի ֆոնին, ապա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է լուծարել Չինաստանի հետ առևտրային գործարքը: Հայտնենք, որ այս գործարքի առաջին փուլով Չինաստանը ԱՄՆ-ում պետք է ձեռք բերի 200 մլրդ. դոլարի արտադրանք: ԱՄՆ-ի և Չինաստանի միջև տնտեսական դրության և անվտանգության ամփոփման հարցերով հանձնաժողովն իր զեկույցում նշել է, որ Չինաստանը կարող է…
Թաիլանդի վարչապետը հայտնել է զինվորի՝ հրաձգություն կազմակերպելու պատճառը
Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան-Օչան հայտնել է, թե որն է եղել Թաիլանդի հյուսիս-արևելքում գտնվող Նախոնրատչասիմա քաղաքում զինվորի՝ կրակ բացելու հիմնական դրդապատճառը: Վարչապետը կարծում է, որ հարձակվողի հիմնական շարժառիթը տան գործարքի շուրջ ունեցած վրդովմունքն ու խաբված լինելու զգացումն է եղել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: «Դա տան գործարքի պատճառով առաջացած անձնական կոնֆլիկտ է եղել»,-վստահորեն նշել է…
ԵՄ-ն վերջնականապես հաստատեց Brexit-ի մասին գործարքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՄ խորհուրդը վերջնականապես հաստատել է Brexit-ի մասին գործարքը՝ ավարտին հասցնելով Բրյուսելի կողմից գործարքի վավերացման գործընթացը: Այս մասին նշված է Խորհրդի տարածած հայտարարության մեջ։ Այդպիսով, Մեծ Բրիտանիան հունվարի 31-ին կեսգիշերը կկարողանա լքել Եվրամիությունը, որի կազմում կմնա 27 անդամ երկիր: Արդեն փետրվարի 1-ից Բրյուսելն ու Լոնդոնը կկարողանան նոր հարաբերություններ կառուցել: