fbpx
Աշխարհ

Թրամփը սպառնում է լուծարել Չինաստանի հետ առևտրային գործարքը

Եթե Չինաստանը չկատարի իր պարտավորությունները կորոնավիրուսի համավարակի ֆոնին, ապա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է լուծարել Չինաստանի հետ առևտրային գործարքը:

Հայտնենք, որ այս գործարքի առաջին փուլով Չինաստանը ԱՄՆ-ում պետք է ձեռք բերի 200 մլրդ. դոլարի արտադրանք:

ԱՄՆ-ի և Չինաստանի միջև տնտեսական դրության և անվտանգության ամփոփման հարցերով հանձնաժողովն իր զեկույցում նշել է, որ Չինաստանը կարող է համաձայնվել համաձայնագրի այն կետին, որը թույլ է տալիս 2 երկրների միջև նոր առևտրային խորհրդակցություններ անցկացնել՝ «տարերային աղետի կամ այլ անկանխատեսելի իրադարձության դեպքում»:

Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ եթե Չինաստանը օգտվի առևտրային համաձայնագում հիշատակված տարերային աղետի մասին սողանցքից, ապա իրենք կհայտարարեն լուծարման մասին:

«Ոչ մեկը Չինաստանի հետ ավելի խիստ չի եղել, քան ես»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը:

Այս մասին հայտնում է Business Standard-ը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ