գործուղում
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ իշխանական և ընդդիմադիր պատգամավորները կմեկնեն Բարսելոնա։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ. 1. Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2022 թվականի հոկտեմբերի 23-27-ը Բարսելոնա (Իսպանիայի…
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը նոյեմբերի 21-26-ը կգործուղվի Ստամբուլ։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության e-gov.am հատուկ կայքում հրապարակման որոշման էլեկտրոնային տարբերակից։ Ֆիդանյանը Ստամբուլում կմասնակցի Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 89-րդ նստաշրջանին։ Նշվում է, որ վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆիդանյանը պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմ ու Արտաքին գործերի նախարարություն։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Տաջիկստան և Ռուսաստան։ ԱԽ քարտուղարը Դուշանբեում կմասնակցի ապրիլի 28-29-ը կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին։ Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնությունում երկկողմ հանդիպումներ կանցկացնի ապրիլի 26-28-ը և 29-30-ը ներառյալ, իսկ ապրիլի 28-29-ը՝ Տաջիկստանի Հանրապետությունում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն կներկայացվի Հայաստանի Հանրապետության վարչապետի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2021 թվականի ապրիլի 25-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ գործուղում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն՝ ապրիլի 25-27-ը, Նյու Յորք՝ ապրիլի 27-ից մինչև մայիսի 1-ը, Բոստոն՝ մայիսի 1-2-ը, Լոս Անջելես՝ 2-10-ը ներառյալ)։ Սինանյանը համայնքային և անհատական հանդիպումներ կունենա, հետպատերազմյան ընթացքում Հայաստան-սփյուռք համագործակցության նոր հեռանկարները կքննարկի, սփյուռքի գործերի…
ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին և գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանին ՌԴ գործուղելու մասին: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ Արմեն Աբրահամյանը 3 օրով գործուղվում է Ռուսաստան: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը`…
2021 թվականի հունվարից ուժի մեջ է մտել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանը` սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման վերաբերյալ, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Նոր կարգով գործուղվող ուսուցիչներին առաջարկվում են ավելի բարենպաստ պայմաններ։ Գործուղված մասնագետին լրացուցիչ կհատկացվի. մասնագետի և նրա ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը․ միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգի նախագիծը, հայտնում են ՀՀ ԿԳՍՄՆ պաշտոնական կայքից։ Նախատեսվում է, որ ԿԳՄՍ նախարարությունն այսուհետ կստեղծի և կվարի սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարան։ Այդ նպատակով պարբերաբար (յուրաքանչյուր…
Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը գրառում է կատարել Facebook-ում: Դեսպանությունը հայտնում է, որ Գերմանիան բուժաշխատողների խումբ կգործուղի Հայաստան: «Աջակցություն Հայաստանին. Եվրամիության, Գերմանիայի և Հայաստանի միջև համագործակցության շնորհիվ մոտ օրերս Գերմանիայի միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնը (ISAR) Հայաստան կգործուղի բուժաշխատողների մի խումբ: Այն բաղկացած կլինի բժիշկներից, բուժքույրերից և արտակարգ իրավիճակների փորձագետներից և կմիանա կովիդ-19-ի դեմ Հայաստանում տարվող պայքարին:…
Իրանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Facebook-ում: Դեսպանությունից հայտնում են, որ ԻԻՀ էներգետիկայի նախարարի գլխավոր խորհրդականը այցելել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն: «ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի հանձնարարությամբ նախարարի գլխավոր խորհրդական Մոհամադ Ալի Ֆարահնաքիանն այցելեց ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն, որտեղ տեղի ունեցավ հանդիպում դեսպան Արտաշես Թումանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին 3-րդ բարձրավոլտ գծի շինարարության վերսկսման, «Սանիր» ընկերության…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշմամբ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գործուղվում է Արցախ։ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով` 1. Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին 2020 թվականի մարտի 24-25-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ): 2. Արմեն Գրիգորյանի՝ Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ) գործուղման օրապահիկի…
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ գործուղումների մասին հարցեր ուղղելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ ՀՀ նախագահի գործուղումների վրա ծախսվել է 123 մլն դրամ․ նա գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան է։ «Ինձ, որպես ՀՀ քաղաքացի, հետաքրքիր է՝ ի՞նչ…
ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը մարտի 11-13-ին գործուղվում է Բելառուս, որտեղ կմասնակցի Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 34-րդ նիստին: Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ, մասնավորապես, նշվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ…
ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հարգելի համաքաղաքացիներ, Երեկ մի լրատվամիջոց, հղում կատարելով ՍԴ աշխատակազմի ղեկավարի, մի ընդարձակ նյութ էր հրապարակել այն մասին, որ ես 3 անգամ «գաղտնի գործուղումների» եմ մեկնել: Սա, հերթական ապատեղեկատվությունն է, որը, ինչպես և նախկինում ևս, իրականացվում է օգտագործելով Հայաստանի Սահմանադրական դատարանի անունը, նման կուսակցական քարոզչության…
ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին (2019 թվականի նոյեմբերի 27-30-ը ներառյալ) և պատվիրակության անդամ, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը (2019 թվականի նոյեմբերի 28-30-ը ներառյալ) կգործուղվեն Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաք: Պատգամավորները այցի ընթացքում կմասնակցեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մշտական հանձնաժողովի նիստին, Նախարարների կոմիտեի և…