fbpx
Խորհրդարան

Ռուբեն Ռուբինյանը և Միքայել Մելքումյանը կգործուղվեն Ստրասբուրգ

ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին (2019 թվականի նոյեմբերի 27-30-ը ներառյալ) և պատվիրակության անդամ, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը (2019 թվականի նոյեմբերի 28-30-ը ներառյալ) կգործուղվեն Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաք:

Պատգամավորները այցի ընթացքում կմասնակցեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մշտական հանձնաժողովի նիստին, Նախարարների կոմիտեի և ազգային պատվիրակությունների ղեկավարների համատեղ հանդիպմանը:

Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովի պաշտոնական կայքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ