Գրավ
ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը կսկսի հուլիսի 7-ին
Սահմանադրական դատարանը (ՍԴ) Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի ՍԴ դիմումի հիման դրա՝ 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությունը կսկսի հուլիսի 7-ին: 300.1 հոդվածի վերաբերյալ խորհրդատվական կարծիք է հայտնել Վենետիկի հանձնաժողովը: Հանձնաժողովից խորհրդատվական կարծիք հայցել է Հայաստանի սահմանադրական դատարանը: Ավելի վաղ նույն հարցի շուրջ իր…
Քաղաքական պատվերի մասին յուրաքանչյուր խոսք տապալման ենթակա է․ Ալեն Սիմոնյան
Այսօր ՔՊ գրասենյակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշել է, որ իշխանություններին չի անհանգստացնում, որ վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխարինեց 2 մլրդ դրամ գրավով և նա արդեն ազատ է արձակվել: «Ոչ չի անհանգստացնում, ինչի՞ պետք է անհանգստացնի: Անհանգստացնում է մարդկանց զայրույթը և այն ընկալում, որ ինչ-որ…
Դատախազությունը կբողոքարկի գրավի դիմաց Քոչարյանին ազատ արձակելու որոշումը
«Արմենպրես»-ի հարցամնն ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ վճռաբեկ բողոք կներկայացնի։ «Դատախազությունը բազմիցս է նշել, որ գտնվում ենք դատական քննության այնպիսի փուլում, երբ զգալիորեն մեծ են ամբաստանյալի՝ ազատության մեջ լինելու դեպքում քրեական…
Կալանքը փոխարինել գրավով․ Քոչարյանը ազատ կարձակվի գրավի դիմաց (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վերաքննիչ դատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի որոշումը։ Որոշումն ընթերցեց դատավոր Արսեն Նիկողոսյանը։ Նա հայտարարեց, որ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը որոշվել է փոխարինել գրավով, իսկ որպես գրավի չափ է սահմանվել 2 միլիարդ ՀՀ դրամը։ Սակայն արգելանքը կփոխվի, երբ սահմանված գումարը կլինի վերաքննիչ դատարանի դեպոզիտ հաշվեհամարին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առաջին ատյանի…
Արման Սահակյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ
ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ՔԿ-ում քննվող քրեական գործով մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ կետով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, ինչը առաջացրել է ծանր հետևանքներ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրել է ՀՀ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ քննիչի որոշմամբ նրա…
Պետական սեփականության գույքն օտարվել է մոտ 3 անգամ ցածր գնով. դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել են պետական սեփականություն հանդիսացած՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում գտնվող 185.3 քմ մակերեսով գույքի օտարման գործընթացի վերաբերյալ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը, որի ընթացքում պարզվել են պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ հանցավոր արարքներ: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի…
Լիանա Կարապետյանը 6 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի
«Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը 6 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի: Քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ այս որոշումը հրապարակեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ այդպիսով բավարարելով պաշտպանական կողմի միջնորդությունը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Լիանա Կարապետյանի պաշտպան Ալեքսան Խաչատրյանը տեղեկացրեց, որ օրվա մեջ…
Վերմիշյանի գործով գրավի դիմաց ազատ է արձակվել Ջոն Ֆարխոյանը
Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանն ազատ է արձակվել գրավի դիմաց: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից: «Մենք դիմել էինք Ջոն Ֆարխոյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդությամբ, դատարանն այն բավարարեց, սակայն կիրառեց այլընտրանքային խափանման միջոց՝ գրավի դիմաց ազատ արձակելը»,-հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից: Ֆարխոյանն անցնում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն…
Դատախազությունը բողոքարել է Գագիկ Խաչատրյանի եղբորորդուն գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը
ՀՀ դատախազությունը բողոքարկել է Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին, գրավով ազատ արձակելու դատարանի որոշումը: Այս լուրը հայտնել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը հունվարի 22-ին, դատարանի որոշմամբ 20 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել Խաչատրյանի կալանքի…
Գագիկ Խաչատրյանի եղբորորդին գրավի դիմաց ազատ արձակվեց
ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության նախկին պետ, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց։ Այս մասին հայտնում է Խաչատրյանների փաստաբանական խումբը՝ տարածած մամուլի հաղորդագրությամբ: Երեկ ուշ երեկոյան Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Խաչատրյանների փաստաբանական խմբի միջնորդությունը՝ գրավը թույլատրելի համարելու և ողջամիտ գրավաչափ սահմանելու համար։ Ինչպես երեկ տեղեկացրել էինք, Կարեն Խաչատրյանը…
Ալիկ Պետրոսյանը գրավի դիմաց ազատ կարձակվի
ԱԺ նախկին պատգամավոր, «ՄԱՊ»-ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանը գրավի դիմաց ազատ կարձակվի: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը, քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց այս որոշումը՝ այդպիսով բավարարելով պաշտպանական կողմի միջնորդությունը: Պետրոսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը « Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ դատարանը գրավի չափ է սահմանել միլիոն 30 միլիոն ՀՀ դրամը: Երեկ…
Մանվել Գրիգորյանը կմնա կալանավորված․ դատարանը դարձյալ մերժեց միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մերժեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների ներկայացրած 2 միջնորդությունները։ Նշենք, որ դա պաշտպանների 14-րդ միջնորդությունն է։ Հիշեցնենք, որ պաշտպանները 2 միջնորդություն էին ներկայացրել։ Առաջինը 1 միլիարդ 336 միլիոն 760 հազար ՀՀ դրամի` 25 միավոր անշարժ գույքի գրավի միջնորդությունն էր, մյուսը՝ ստորագրությամբ բաց թողնելը։ շՀաջորդ…
Քոչարյանն ազատ չի արձակվի․ վերաքննիչը մերժեց բողոքը
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նոյեմբերի 7-ի որոշումը բեկանելու և Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ: Բողոքը ներկայացնելիս Քոչարյանի պաշտպանական կողմը նշել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանում իրենք ոչ թե ուզում են քննության դնել այն հարցը, թե արդյոք…
Արա Վարդանյանը 10 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել
«Հայաստան համահայկական հիմնարդամի» նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում ասաց Արա Վարդանյանի պաշտպաններից Լուսինե Սահակյանը: «Դատարանը 10 մլն դրամ գրավի դիմաց Արա Վարդանյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ որոշում է կայացրել: Գրավը դատարանի դեպոզիտային հաշվին փոխանելուց հետո Արա Վարդանյան ազատության մեջ կլինի»,-ասաց Սահակյանը: Հիշեցնենք,…
Վերաքննիչը քննում է փաստաբանների բողոքը Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ
Վերաքննիչ քրեական դատարանը նոյեմբերի 26-ին քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ: Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի շահերը պաշտպանում են փաստաբաններ Արամ Վարդևանյանը և Հայկ Ալումյանը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, նոյեմբերի 7-ին մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի…















