գրիպ

  • 2025-ի գրիպի տարածումը. ԱՄՆ-ում նոր H3N2 ենթատեսակի ծանր հետևանքները

    2025-ի գրիպի տարածումը. ԱՄՆ-ում նոր H3N2 ենթատեսակի ծանր հետևանքները

    Նոր H3N2 ենթատեսակի գրիպը 2025 թվականին դարձել է ԱՄՆ-ում գրիպի գլխավոր պատճառը՝ առաջացնելով հիվանդացության և հոսպիտալացման ռեկորդային ցուցանիշներ։ Մասնագետները նշում են, որ պատվաստանյութը լիարժեք պաշտպանություն չի ապահովում նոր ենթատեսակի դեմ և կոչ են անում ժամանակին պատվաստվել և զգուշավոր լինել։

  • Մուտացիայի ենթարկված H3N2 գրիպի նոր շտամը տարածվում է ԱՄՆ-ում․ ինչ պետք է իմանալ 2025-ին

    Մուտացիայի ենթարկված H3N2 գրիպի նոր շտամը տարածվում է ԱՄՆ-ում․ ինչ պետք է իմանալ 2025-ին

    H3N2 տիպի գրիպի մուտացիայի ենթարկված «K» ենթաշտամը արագորեն տարածվում է ԱՄՆ-ում և աշխարհում՝ ստեղծելով մտահոգություններ հնարավոր ծանր գրիպային սեզոնի վերաբերյալ։ Մասնագետները նշում են ախտանիշները, պատվաստանյութի անհամապատասխանությունները և համայնքային պաշտպանության միջոցների կարևորությունը։

  • Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակներով և գրիպով հիվանդացության ակտիվության բարձր մակարդակ

    Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակներով և գրիպով հիվանդացության ակտիվության բարձր մակարդակ

    Հայաստանի Հանրապետությունում վերջին 2 շաբաթվա ընթացքում սեզոնայնությամբ պայմանаվորված արձանագրվում է սուր շնչառական վարակներով և գրիպով հիվանդացության ակտիվության բարձր մակարդակ: Այս մասին հայտնում են ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Հիվանդացությունն ըստ տարիքային խմբերի առավել բարձր է հիմնականում 0-4 տարեկան երեխաների շրջանում։ Ակտիվության բարձր ինտենսիվություն է արձանագրվում ինչպես մեր, այնպես էլ Եվրոպական տարածաշրջանի երկրներում։ Շարունակաբար…

  • Ինֆարկտի ո՞ր ախտանիշներն է հնարավոր շփոթել գրիպի հետ

    Ինֆարկտի ո՞ր ախտանիշներն է հնարավոր շփոթել գրիպի հետ

    Գրիպի որոշ ախտանիշներ դրսևորվում են նաև ինֆարկտի ժամանակ: Եվ շատ կարևոր է դրանց չշփոթելը՝ ժամանակին օգնություն խնդրելու համար, հայտնում է «МедикФорум»-ը։ Սրտխառնոցը և աղեստամոքսային այլ խանգարումները սովորական երևույթ են գրիպի ժամանակ: Դրանք կարող են ուղեկցվել այլ ախտանիշներով՝ ներառյալ բարձր ջերմությունը, գլխացավը, մկանային ցավը, հազը, կոկորդի ցավը և հոգնածությունը: Հենց այդպես ինֆարկտի դեպքում սրտխառնոցը տարածված ախտանիշ…

  • Հայաստանում սուր շրչառական վարակներն ակտիվ են․ 456 մարդ բուժում է ստանում

    Հայաստանում սուր շրչառական վարակներն ակտիվ են․ 456 մարդ բուժում է ստանում

    Փետրվարի 8-ի դրությամբ՝ Հայաստանում սուր շնչառական վարակով բուժում է ստանում 456 հիվանդ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Նա նշեց, որ Հայաստանում բարձր է սուր շնչառական վարակներով և գրիպով հիվանդանալու ակտիվությունը։ Նրա խոսքով՝ այդ ակտիվությունը նկատվում է…

  • Օմիկրոն շտամի ու սուր շնչառական վարակների ախտանշանները նման են

    Օմիկրոն շտամի ու սուր շնչառական վարակների ախտանշանները նման են

    ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է Օմիկրոն շտամի ախտանշաններին և նշել, որ դրանք ու սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանները նույնանման են։ Հայաստանում մեկ օրում քովիդի 560-ից ավել դեպք է գրանցվել Բաղադրատոմս՝ օրգանիզմի իմունիտետը բարձրացնելու համար «Համաձայն հետազոտությունների արդյունքների՝ «Օմիկրոն» տարբերակն ունի միտում առաջացնելու հիվանդության ավելի թեթև ախտանշաններ, քան կորոնավիրուսային հիվանդության մյուս տարբերակները: Այն ավելի շատ ախտահարում…

  • Ո՞րն է սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն միջոցը

    Ո՞րն է սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն միջոցը

    Հայաստանի Հանրապետության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը ներկայացրել է, թե ինչպես կանխարգելել սեզոնային գրիպը։ Դրա վերաբերյալ նկար է հրապարակվել ՀՎԿԱԿ-ի Facebook-ի էջում։ Նկարում նշվում է, որ պետք է կրել դիմակ, հաճախակի լվանալ ձեռքերն ու պատվաստել։ Նշենք նաև, որ նկարին կից գրված է, որ սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է։

  • ՀՀ-ում սուր շնչառական վարակներով հիվանդացությունը համաճարակային շեմից բարձր է ավելի քան 2 անգամ

    ՀՀ-ում սուր շնչառական վարակներով հիվանդացությունը համաճարակային շեմից բարձր է ավելի քան 2 անգամ

    ՀՀ-ում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն` ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական, հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության, այնպես էլ շտապ օգնության կանչերում։ Առավել բարձր ակտիվություն է արձանագրվել Երևանում, Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի և Կոտայքի մարզերում։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը։ 135 նոր դեպք, 407 ապաքինված ու 3 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում Փաշինյանը ստացել է…

  • Հայաստանում հայտնաբերվել է ռինովիրուս, բոկավիրուս ու գրիպի Ա տիպի H3N2 ենթատիպի վիրուսներ

    Հայաստանում հայտնաբերվել է ռինովիրուս, բոկավիրուս ու գրիպի Ա տիպի H3N2 ենթատիպի վիրուսներ

    2021թ.-ին գրիպի համաճարակաբանական հսկողության շրջանակներում վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել են ինչպես ռինովիրուս, բոկավիրուս, այնպես էլ գրիպի Ա տիպի H3N2 ենթատիպի վիրուսներ, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։ Սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստումն է, որը հասանելի է և կիրառվում է արդեն տասնյակ տարիներ: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի պայմաններում հատկապես կարևորվում…

  • ԱՀԿ ղեկավարը կարծում է, որ կորոնավիրուսը կարող է հաղթահարվել 2 տարում

    ԱՀԿ ղեկավարը կարծում է, որ կորոնավիրուսը կարող է հաղթահարվել 2 տարում

    Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը Ժնևում ելույթ ունենալիս կարծիք է հայտնել, որ կորոնավիրուսի համավարակը կարող է ավարտվել 2 տարվա ընթացքում։ Նա համեմատություն է տարել նախորդ դարի առաջին քառորդում բռնկված իսպանկա գրիպի համաճարակի հետ, որը հաղթահարվել է 2 տարում։ Գեբրեյեսուսը նաև հույս է հայտնել, որ ներկայից տեխնոլոգիաները թույլ կտան կրճատել այդ ժամկետը։

  • Չինաստանում գրիպի նոր տեսակ են հայտնաբերել․ այն կարող է դառնալ համավարակ

    Չինաստանում գրիպի նոր տեսակ են հայտնաբերել․ այն կարող է դառնալ համավարակ

    Չինաստանի գիտնականները գրիպի նոր վիրուս են հայտնաբերել, որը կրկին կարող է վերածվել համաճարակի։ Այս մասին գրում է BBC-ն։ Նշվում է, որ վարակի կրողներն այս պահին խոզերն են ու այն խոզերից կարող է փոխանցվել մարդուն։ Սակայն գիտնականները մտահոգված են, որ ապագայում վիրուսը կարող է մուտացվել ու արդեն փոխանցվել մարդուց մարդուն։ Ըստ աղբյուրի՝ սա կարող է վտանգավոր…

  • Պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Արսեն Թորոսյան

    Պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Արսեն Թորոսյան

    ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարը հայտնում է, որ 102 տարի առաջ Իսպանիայում մոլեգնում էր իսպանական գրիպի պանդեմիան: «Պատմությունը կրկնվելու սովորություն ունի 102 տարի առաջ, երբ ամբողջ աշխարհում մոլեգնում էր իսպանական գրիպի պանդեմիան, որը 2 տարում սպանեց մոտ 50մլն մարդ, կրկին կային անհատներ և խմբեր, ովքեր դիվերսիա էին անում հանրային առողջության…

  • ԱՀԿ-ն կոչ է անում դեռևս չչեղարկել սահմանափակումները․ CNBC

    ԱՀԿ-ն կոչ է անում դեռևս չչեղարկել սահմանափակումները․ CNBC

    Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները տեղեկացնում են, որ կորոնավիրուսը տարածվում է արագ և 10 անգամ ավելի վտանգավոր է, քան 2009թ․ գրիպի համավարակը։ ԱՀԿ-ն ևս մեկ անգամ աշխարհի երկրներին զգուշացրել է, որ համաճարակի շրջանակներում սահմանափակման միջոցները չափազանց արագ չեղարկեն։ Ժնևի գլխավոր գրասենյակում մամուլի ասուլիսի ժամանակ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեեսդուսը հայտարարել է․ «Այն դեպքում, երբ Covid-19-ի տարածումն…

  • Արցախում քննարկում է տեղի ունեցել սուր շնչառական վարակների կանխարգելման համար

    Արցախում քննարկում է տեղի ունեցել սուր շնչառական վարակների կանխարգելման համար

    Մարտի 6-ին Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան N 1 հիմնական դպրոցում  ԱՀ կրթության, գիտության և սպորտի և առողջապահության նախարությունների համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի ուսումնական հաստատությունների պատասխանատուների մասնակցությամբ անցկացվել է խորհրդակցություն՝ գրիպի և սուր շնչառական վարակների հետ կապված առկա իրավիճակին և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությանը: Խոսելով դասապրոցեսի դադարեցման և բաց թողնված դասաժամերի լրացման մասին՝ նախարարը տեղեկացրել է,…

  • Կորոնավիրուս. վտանգավորության աստիճանը ու տարածման տենդենցներն

    Կորոնավիրուս. վտանգավորության աստիճանը ու տարածման տենդենցներն

    2019թ. դեկտեմբերին կենդանական աշխարհից մարդկությանը փոխանցված նոր կորոնավիրուսի (2019-nCoV) հետևանքները բնականաբար չեն կարող միայն առողջապահական լինել և լուրջ ազդեցություն են թողնում համաշխարհային տնտեսական զարգացման վրա, որի պատճառը առաջին հերթին ոչ թե համաճարակն է, այլ  համաճարակի արդյունքում առաջացած հասարակական վախերը: Ասվածի ապացույցներից մեկն այն է, որ միայն 2018թ. տուբերկուլիոզով հիվանդացել է շուրջ տաս միլիոն մարդ, որի…